17:35 07.11.2024
Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը կարծում է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինային աջակցությունը կորոշի Եվրամիության ապագան։ Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով, եթե Ուկրաինան կորցնի իր տարածքները, դա կխաթարի եվրոպական արժեքները։
Միխալը կոչ է արել դաշնակիցներին ավելին անել Կիևին աջակցելու և սեփական պաշտպանական ծախսերն ավելացնելու համար։
The Wall Street Journal-ը գրել է, որ Թրամփը մի քանի առաջարկ է ստացել Ուկրաինայի հակամարտությունը լուծելու համար։ Ավելին, տարբերակներից յուրաքանչյուրն ունի ընդհանուր գաղափար՝ կտրուկ նահանջ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումից Կիևին ռազմական օգնության հարցում։
20:48 07.11.2024
Գերմանիայի կանցլերը չեղարկել է Բաքվում կայանալիք COP29-ին իր մասնակցությունըԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեղարկել է իր մասնակցությունը նոյեմբերի 11-ից 22-ը Բաքվում կայանալիք COP29 կլիմայի գագաթնաժողովին, հայտնում է Bloomberg-ը: Գերմանիայի կանցլերը չի մասնկցի COP29-ին՝ Գերմանիայում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս չեն մասնակցի COP29-ին։ ...
20:40 07.11.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը շնորհավորել է Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբՆ.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորական նամակ է ուղղել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասվում է․ «Նորին Վսեմութիւն Տանըլտ Թրամփ Ընտրեալ Նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու Սիրելի՛ Պրն. Նախագահ, Անհուն ուրախութեամբ կ՚ողջունենք Ձեզ, որպէս ընտրեալ նախագահ Ամերիկայի Միացեալ Նահանգներու: Ջերմօրէն կը շնորհաւորենք Ձեր ընտրութիւնը, որ վստահաբար խոստմնալից էջ մը պիտի բանայ Միացեալ Նահանգներու պատմութեան մէջ: […] ...
20:32 07.11.2024
Բուդապեշտում տեղի է ունեցել Մակրոնի և Էրդողանի հանդիպումըՀունգարիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը։ Ղեկավարները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերությունները, այնպես էլ տարածաշրջանային ու գլոբալ ընթացիկ հարցեր։ Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները խորը պատմական արմատներ ունեն։ Նա նշել է, որ երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների […] ...
20:24 07.11.2024
Իրազեկում վարորդներինՄ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ101+00 հատվածում փլուզված հենապատի վերականգնման աշխատանքներով պայամանավորված՝ հիշյալ հատվածում մինչև դեկտեմբերի 1-ը երթևեկությունը կկազմակերպվի ձախ երթևեկելի գոտիով՝ գծապատկերին համապատասխան։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...
20:11 07.11.2024
Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են ՀՀ-Էստոնիա և ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերԲուդապեշտում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Էստոնիա բազմաոլորտ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էստոնիայի կառավարությանը՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը ցուցաբերված աջակցության համար։ Ի պատասխան՝ Քրիստեն Միխալը նշել է, որ Էստոնիան պատրաստ […] ...
20:06 07.11.2024
Բուդապեշտում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բուլղարիայի նախագահի հետԲուդապեշտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բուլղարիա փոխգործակցությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: Մասնավորապես, վարչապետ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող գործընթացը, բանակցությունների վերջին զարգացումներն ու հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները: Վարչապետն ընդգծել է` Հայաստանն ակնկալում է, […] ...