Կիրականացվի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 11 2024
  • $
    387.23
  • RUBLE
    3.95
  • 416.43
WEATHER
+9.09 oC

Կիրականացվի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը

14:27 07.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը: Երկարաժամկետ կայուն զարգացում ապահովելու համար Հայաստանի Հանրապետության առջև ծառացած են հիմնական ենթակառուցվածքների արդիականացման և զարգացման լայնածավալ խնդիրներ: Հաշվի առնելով դեպի ծով ուղիղ ելքի բացակայությունը՝ տրանսպորտային կապերի բարելավումը և տրանսպորտային ծախսերի նվազեցումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից են։ Երկրի ներսում տարածքների միջև տրանսպորտային կապը մեծացնելու, հարաբերական տրանսպորտային մեկուսացումից դուրս գալու և երկրի տարանցիկ ներուժն իրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ազգային լայնածավալ ծրագիրը։ Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև՝ դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

Հայաստանի Հանրապետության համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ հերթի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ՝ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝ 1) 27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, կմ0+000 ÷ կմ27+125, 2) 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, կմ27+125 ÷ կմ35+775, 3) 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված, կմ35+775 ÷ կմ60+022: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև կնքվող «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրով համաֆինանսավորվող ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետությանն աջակցելն է՝ կառուցելու Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային և Հարավային ենթահատվածները (կմ0+000÷կմ27+104 և կմ 35+775 ÷ կմ60+022)։ Պայմանագրի շրջանակներում կառուցվելու է շուրջ 27.1կմ և 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհահատվածներ, որը հնարավորություն կտա կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը (որը կհասնի շուրջ 100 կմ/ժ), կբարձրացվի երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

18:27 07.11.2024

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Հայկ Գրիգորյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանի երդման […] ...

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

18:21 07.11.2024

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև […] ...

Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

18:17 07.11.2024

Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Նոյեմբերի 5-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովը վարելու հրավիրվեց Արևմտյան Եվրոպայի […] ...

ՆԳ նախարարն ու նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

18:12 07.11.2024

ՆԳ նախարարն ու նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը նոյեմբերի 7-ին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նույն օրը նրանք ոստիկանության զորքերի զորամասերից մեկում հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին, նաև այցելել են […] ...

Կոտայքի մարզում բախվել են «BMW X5»-ն ու թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը

18:06 07.11.2024

Կոտայքի մարզում բախվել են «BMW X5»-ն ու թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում բախվել են «BMW X5»-ը և թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել […] ...

SHANTNEWS

18:00 07.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP