14:00 07.11.2024
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Եվրոպան կարող է դառնալ ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցը։ Այս մասին հաղորդում է BelTA գործակալությունը։
«Աշխարհը սարսափելիորեն փոխվում է, վաղը իրավիճակը բոլորովին այլ կլինի, ոչ թե Չինաստանը կարող է լինել Ամերիկայի գլխավոր մրցակիցը, այլ Եվրոպան»,- ասել է Լուկաշենկոն։
16:33 07.11.2024
Ֆրանսիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնելՆոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինութունը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։ Պատվիրակության կազմում էին տնօրեն Սեբաստիեն Դորդհայնը, տեղակալ Ժիլ Բուրելը և Հարավային Կովկասում Ֆրանսիայի ՆԳ նախարարության անվտանգության հարցերով կցորդ Օլիվյե Լֆեբրը։ Կողմերը բարձր են գնահատել ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով մի […] ...
16:27 07.11.2024
Հաշտարարներն ընտրել են ինքնակարգավորվող կազմակերպության նախագահին և կառավարման մարմնի անդամներին. անցկացվել է ԻԿԿ ըհդհանուր ժողովըՀաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն առաջին ընդհանուր ժողովն է անցկացրել: Այն նախանշվել էր դեռևս 2022թ. «Հաշտարարության մասին» օրենքում կատարված ընդրգրկուն բարեփոխումներով, որոնք հիմք դրեցին ավելի արդյունավետ համակարգի ստեղծման համար: Բարեփոխումների շնորհիվ՝ միջազգային չափանիշներին համապատասխան որակավորվել է շուրջ 80 հաշտարար՝ ոլորտը զարգացնելու և մրցունակ դարձնելու պատրաստակամությամբ: Առաջին ընդհանուր ժողովի ընթացքում դրվել են Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հիմնասյուները և ընտրվել […] ...
16:21 07.11.2024
Պեսկովը չի բացառել Պուտինի և Թրամփի շփումը՝ նրա երդմնակալությունից առաջՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշփվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ մինչև վերջինիս երդմնակալությունը։ «Դա չի բացառվում։ Նա ասել է, որ կզանգահարի Պուտինին երդմնակալության արարողությունից առաջ, սրանք նրա խոսքերն են, մենք դեռ ուրիշ բան չունենք այստեղ ասելու»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ ԱՄՆ […] ...
16:14 07.11.2024
Թրամփի նոր ժամկետը կլինի Իրանի համար ամենադժվար փորձությունը 1979 թվականից ի վեր. CNNԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է ամենամեծ փորձությունը լինել Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ 1979 թվականից ի վեր: Այս մասին հայտնում է CNN-ը։ Ինչպես նշվում է լրատվականի նյութում, ԱՄՆ նոր վարչակազմը Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» արշավ կանցկացնի, որը կարող է մեծացնել մեկուսացումը և խաթարել հանրապետության տնտեսությունը։ Թրամփի ընտրությունը կարող է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին […] ...
16:07 07.11.2024
Համահայկական աղոթք գերիների համարՆոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի համահայկական աղոթք արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։ Ամենայն Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների […] ...
16:00 07.11.2024
Արարատի օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԳյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը (2024թ․) Արարատում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը, Ալավերդիում՝ նոյեմբերի 2-ին, Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ...