13:53 07.11.2024
ԵՄ-ն ցանկանում է խորացնել կապերը ԱՄՆ-ի հետ, բայց միևնույն ժամանակ ավելի շատ իր ճակատագրի տերը լինել։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ժամանելուն պես։
«Կա մի կարևոր սկզբունք՝ մենք ցանկանում ենք խորացնել մեր կապերը ԱՄՆ-ի հետ, քանի որ մենք շատ ընդհանրություններ ունենք, բայց նաև ցանկանում ենք ավելի շատ տերը լինել մեր ճակատագրի»,- ասել է նա՝ խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։
16:27 07.11.2024
Հաշտարարներն ընտրել են ինքնակարգավորվող կազմակերպության նախագահին և կառավարման մարմնի անդամներին. անցկացվել է ԻԿԿ ըհդհանուր ժողովըՀաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն առաջին ընդհանուր ժողովն է անցկացրել: Այն նախանշվել էր դեռևս 2022թ. «Հաշտարարության մասին» օրենքում կատարված ընդրգրկուն բարեփոխումներով, որոնք հիմք դրեցին ավելի արդյունավետ համակարգի ստեղծման համար: Բարեփոխումների շնորհիվ՝ միջազգային չափանիշներին համապատասխան որակավորվել է շուրջ 80 հաշտարար՝ ոլորտը զարգացնելու և մրցունակ դարձնելու պատրաստակամությամբ: Առաջին ընդհանուր ժողովի ընթացքում դրվել են Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հիմնասյուները և ընտրվել […] ...
16:21 07.11.2024
Պեսկովը չի բացառել Պուտինի և Թրամփի շփումը՝ նրա երդմնակալությունից առաջՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշփվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ մինչև վերջինիս երդմնակալությունը։ «Դա չի բացառվում։ Նա ասել է, որ կզանգահարի Պուտինին երդմնակալության արարողությունից առաջ, սրանք նրա խոսքերն են, մենք դեռ ուրիշ բան չունենք այստեղ ասելու»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ ԱՄՆ […] ...
16:14 07.11.2024
Թրամփի նոր ժամկետը կլինի Իրանի համար ամենադժվար փորձությունը 1979 թվականից ի վեր. CNNԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է ամենամեծ փորձությունը լինել Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ 1979 թվականից ի վեր: Այս մասին հայտնում է CNN-ը։ Ինչպես նշվում է լրատվականի նյութում, ԱՄՆ նոր վարչակազմը Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» արշավ կանցկացնի, որը կարող է մեծացնել մեկուսացումը և խաթարել հանրապետության տնտեսությունը։ Թրամփի ընտրությունը կարող է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին […] ...
16:07 07.11.2024
Համահայկական աղոթք գերիների համարՆոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի համահայկական աղոթք արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։ Ամենայն Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների […] ...
16:00 07.11.2024
Արարատի օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանԳյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը (2024թ․) Արարատում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը, Ալավերդիում՝ նոյեմբերի 2-ին, Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ...
15:54 07.11.2024
Կհամալարվի «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկըԳործադիրի որոշմամբ փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Հայաստանի հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի n 2093-ն որոշման մեջ: Իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը համալրելու հանգամանքից: Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀ մարզերի թվով 23 հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվել է […] ...