11:44 07.11.2024
Գերմանիայի, Լեհաստանի և Ֆրանսիայի առաջնորդները համատեղ հայտարարությամբ պահանջում են արագ հետաքննել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ենթադրյալ խախտումները, ինչպես նաև կոչ են արել այս երկրի իշխանություններին չեղարկել օրենքները, որոնք չեն համապատասխանում « Եվրոպական արժեքներին»։ Համապատասխան հայտարարություն է տարածել Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։
«Մենք մտահոգված ենք Վրաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքով, մասնավորապես՝ բազմաթիվ խախտումներով և ընտրողների ահաբեկմամբ, որոնք բացասաբար են ազդել ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա, անհամբեր սպասում ենք միջազգային առաքելության վերջնական զեկույցի ուսումնասիրությանը, որը պետք է պատրաստվի սահմանված ժամկետում»,- ասված է հաղորդագրությունում։
Երեք երկրների ղեկավարները աջակցություն են հայտնել Վրաստանի բնակիչների «եվրոպական նկրտումներին» և կոչ են արել երկխոսել բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև աջակցել երկրում խաղաղ հավաքների ազատությանը։
16:58 07.11.2024
ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Նոան» Լոնդոնում կմրցի «Չելսիի» հետՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Նոան» Լոնդոնում կմրցի «Չելսիի» հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաջողություն է մաղթում հայկական ակումբին այս կարևորագույն խաղում: ...
16:50 07.11.2024
Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը: Վարչապետ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից […] ...
16:47 07.11.2024
Լեհաստանի օդանավակայանը, որտեղից զենք է մատակարարվում Ուկրաինային, կհսկեն զինվորականներըԼեհական «Ժեշուվ-Յասենկի» օդանավակայանը, որով տեղափոխվում են Կիևին արևմտյան ռազմական օգնության մատակարարումները, հայտնվել է ռազմական պաշտպանության տակ։ Այս մասին հայտնում է Rzeczpospolita թերթը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը։ Հրատարակության համաձայն՝ ռազմական գերատեսչությունը 100 զինվորականի է ուղարկել օդանավակայանի նյութատեխնիկական ապահովման կենտրոն, որն այժմ պետք է ստանձնի դրա պաշտպանության և ուկրաինական սահման ուղեկցելու ողջ պատասխանատվությունը։ Նախկինում, ռազմական ոստիկանությունից […] ...
16:40 07.11.2024
Կայացել է ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի վիճակահանությունըՆոյեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը։ Կանանց ազգային հավաքականն ընդգրկվեց C լիգայի C3 խմբում, որտեղ կմրցի Լյուքսեմբուրգի, Ղազախստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ։ Խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: ...
16:33 07.11.2024
Ֆրանսիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնելՆոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինութունը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։ Պատվիրակության կազմում էին տնօրեն Սեբաստիեն Դորդհայնը, տեղակալ Ժիլ Բուրելը և Հարավային Կովկասում Ֆրանսիայի ՆԳ նախարարության անվտանգության հարցերով կցորդ Օլիվյե Լֆեբրը։ Կողմերը բարձր են գնահատել ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով մի […] ...
16:27 07.11.2024
Հաշտարարներն ընտրել են ինքնակարգավորվող կազմակերպության նախագահին և կառավարման մարմնի անդամներին. անցկացվել է ԻԿԿ ըհդհանուր ժողովըՀաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն առաջին ընդհանուր ժողովն է անցկացրել: Այն նախանշվել էր դեռևս 2022թ. «Հաշտարարության մասին» օրենքում կատարված ընդրգրկուն բարեփոխումներով, որոնք հիմք դրեցին ավելի արդյունավետ համակարգի ստեղծման համար: Բարեփոխումների շնորհիվ՝ միջազգային չափանիշներին համապատասխան որակավորվել է շուրջ 80 հաշտարար՝ ոլորտը զարգացնելու և մրցունակ դարձնելու պատրաստակամությամբ: Առաջին ընդհանուր ժողովի ընթացքում դրվել են Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հիմնասյուները և ընտրվել […] ...