ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 11 2024
  • $
    387.23
  • RUBLE
    3.95
  • 416.43
WEATHER
+12.09 oC

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Իրան՝ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար

11:00 07.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ առաջիկա օրերին ինքը կլինի Թեհրանում, որտեղ ծրագրում է իշխանությունների հետ քննարկել Իրանի միջուկային ծրագիրը։

«Առաջիկա օրերին ես կլինեմ Թեհրանում, որտեղ ծրագրված են բանակցություններ ղեկավարության հետ։ Ես դեռ չգիտեմ Թեհրանի դիրքորոշումը, այդ իսկ պատճառով ինձ համար այդքան կարևոր են այս հանդիպումները»,-ասել է նա։

Նա հիշեցրել է, որ վերջին անգամ Իրանում է եղել մայիսի սկզբին, շփումները ունեցել նախագահ Էբրահիմ Ռաիսիի և արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի հետ, որոնք զոհվել են ուղղաթիռի վթարից։ Իր ընթացիկ այցի ընթացքում նա հույս ունի հանդիպել նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Գրոսսին նաև նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ ԱՄՆ հանրապետական ​​վարչակազմի մոտեցումը (Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո), որը «միշտ տարբերվել է Ջո Բայդենի կառավարության մոտեցումներից»։

«Ես չեմ ակնկալում, որ անհապաղ հնարավոր կլինի համաձայնության գալ, թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Իրանի համար ներկա պահը անցումային է»,- կարծում է ԱԷՄԳ-ի ղեկավարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել

16:33 07.11.2024

Ֆրանսիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել

Նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինութունը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։ Պատվիրակության կազմում էին տնօրեն Սեբաստիեն Դորդհայնը, տեղակալ Ժիլ Բուրելը և Հարավային Կովկասում Ֆրանսիայի ՆԳ նախարարության անվտանգության հարցերով կցորդ Օլիվյե Լֆեբրը։ Կողմերը բարձր են գնահատել ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով մի […] ...

Հաշտարարներն ընտրել են ինքնակարգավորվող կազմակերպության նախագահին և կառավարման մարմնի անդամներին. անցկացվել է ԻԿԿ ըհդհանուր ժողովը

16:27 07.11.2024

Հաշտարարներն ընտրել են ինքնակարգավորվող կազմակերպության նախագահին և կառավարման մարմնի անդամներին. անցկացվել է ԻԿԿ ըհդհանուր ժողովը

Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպությունն առաջին ընդհանուր ժողովն է անցկացրել: Այն նախանշվել էր դեռևս 2022թ. «Հաշտարարության մասին» օրենքում կատարված ընդրգրկուն բարեփոխումներով, որոնք հիմք դրեցին ավելի արդյունավետ համակարգի ստեղծման համար: Բարեփոխումների շնորհիվ՝ միջազգային չափանիշներին համապատասխան որակավորվել է շուրջ 80 հաշտարար՝ ոլորտը զարգացնելու և մրցունակ դարձնելու պատրաստակամությամբ: Առաջին ընդհանուր ժողովի ընթացքում դրվել են Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հիմնասյուները և ընտրվել […] ...

Պեսկովը չի բացառել Պուտինի և Թրամփի շփումը՝ նրա երդմնակալությունից առաջ

16:21 07.11.2024

Պեսկովը չի բացառել Պուտինի և Թրամփի շփումը՝ նրա երդմնակալությունից առաջ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կշփվի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ մինչև վերջինիս երդմնակալությունը։ «Դա չի բացառվում։ Նա ասել է, որ կզանգահարի Պուտինին երդմնակալության արարողությունից առաջ, սրանք նրա խոսքերն են, մենք դեռ ուրիշ բան չունենք այստեղ ասելու»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ ԱՄՆ […] ...

Թրամփի նոր ժամկետը կլինի Իրանի համար ամենադժվար փորձությունը 1979 թվականից ի վեր. CNN

16:14 07.11.2024

Թրամփի նոր ժամկետը կլինի Իրանի համար ամենադժվար փորձությունը 1979 թվականից ի վեր. CNN

ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը կարող է ամենամեծ փորձությունը լինել Իրանի Իսլամական Հանրապետության համար՝ 1979 թվականից ի վեր: Այս մասին հայտնում է CNN-ը։ Ինչպես նշվում է լրատվականի նյութում, ԱՄՆ նոր վարչակազմը Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» արշավ կանցկացնի, որը կարող է մեծացնել մեկուսացումը և խաթարել հանրապետության տնտեսությունը։ Թրամփի ընտրությունը կարող է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին […] ...

Համահայկական աղոթք գերիների համար

16:07 07.11.2024

Համահայկական աղոթք գերիների համար

Նոյեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի համահայկական աղոթք արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։ Ամենայն Հայոց Հայրապետի կոչին ընդառաջ՝ Եկեղեցիների […] ...

Արարատի օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:00 07.11.2024

Արարատի օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Գյումրի, Արարատ, Հրազդան, Վանաձոր և Ալավերդի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ը (2024թ․) Արարատում՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը, Ալավերդիում՝ նոյեմբերի 2-ին, Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքներում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ...

BACK_TO_TOP