Միքայել Խաչատրյանը ՄԻՊ-ի հայաստանյան պատվիրակության կազմում աշխատանքային այց է իրականացրել Ստոկհոլմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 11 2024
  • $
    387.23
  • RUBLE
    3.95
  • 416.43
WEATHER
+12.09 oC

Միքայել Խաչատրյանը ՄԻՊ-ի հայաստանյան պատվիրակության կազմում աշխատանքային այց է իրականացրել Ստոկհոլմ

09:42 07.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Միքայել Խաչատրյանը հոկտեմբերի 21-ից 23-ը հայաստանյան պատվիրակության կազմում աշխատանքային այց է իրականացրել Ստոկհոլմ (Շվեդիա), հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։

«Պատվիրակության անդամները՝ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են Շվեդիայի իրավական համակարգին, փորձառություններին, մարտահրավերներին և հաջողություններին, ինչպես նաև տարբեր կառույցների համագործակցության մեխանիզմներին կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի ոլորտում։

Գիտելիքների փոխանակմանն ուղղված այցը կնպաստի Հայաստանի օրենսդրության, ռազմավարությունների և գործնական քայլերի ուժեղացմանը՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ։

Ուսումնական այցը կարևոր քայլ է Հայաստանի՝ միջազգային չափանիշներին, մասնավորապես Եվրոպայի խորհրդի Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիային (Ստամբուլի կոնվենցիա) համապատասխանության ճանապարհին։

Այցն իրականացվել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստան-ԵՄ համաձայնագրի շրջանակում պետական կառույցները քննարկել են ԵՄ օրենսդրությանը մոտարկման պարտավորություններն ու իրականացված աշխատանքը

17:05 07.11.2024

Հայաստան-ԵՄ համաձայնագրի շրջանակում պետական կառույցները քննարկել են ԵՄ օրենսդրությանը մոտարկման պարտավորություններն ու իրականացված աշխատանքը

Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամը և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ աջակցությունը ՀԸԳՀ մշտադիտարկմանը, կատարմանն ու հաղորդակցությանը» ծրագիրն իրականացրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող (ՀԸԳՀ) մոտարկման պահանջների, գործընթացների և խնդիրների թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր՝ աջակցել Արդարադատության նախարարությանը և առանցքային գերատեսչությունների ներգրավված անձնակազմին՝ արդյունավետորեն իրականացնելու ՀԸԳՀ-ի […] ...

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Նոան» Լոնդոնում կմրցի «Չելսիի» հետ

16:58 07.11.2024

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Նոան» Լոնդոնում կմրցի «Չելսիի» հետ

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Նոան» Լոնդոնում կմրցի «Չելսիի» հետ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաջողություն է մաղթում հայկական ակումբին այս կարևորագույն խաղում: ...

Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին

16:50 07.11.2024

Նիկոլ Փաշինյանը Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին: Միջոցառման բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Հաջորդիվ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը: Վարչապետ Փաշինյանը մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաև «Տնտեսական անվտանգություն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացվել է փակ ձևաչափով: Տեղի է ունեցել նաև գագաթնաժողովին մասնակից […] ...

Լեհաստանի օդանավակայանը, որտեղից զենք է մատակարարվում Ուկրաինային, կհսկեն զինվորականները

16:47 07.11.2024

Լեհաստանի օդանավակայանը, որտեղից զենք է մատակարարվում Ուկրաինային, կհսկեն զինվորականները

Լեհական «Ժեշուվ-Յասենկի» օդանավակայանը, որով տեղափոխվում են Կիևին արևմտյան ռազմական օգնության մատակարարումները, հայտնվել է ռազմական պաշտպանության տակ։ Այս մասին հայտնում է Rzeczpospolita թերթը՝ հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը։ Հրատարակության համաձայն՝ ռազմական գերատեսչությունը 100 զինվորականի է ուղարկել օդանավակայանի նյութատեխնիկական ապահովման կենտրոն, որն այժմ պետք է ստանձնի դրա պաշտպանության և ուկրաինական սահման ուղեկցելու ողջ պատասխանատվությունը։ Նախկինում, ռազմական ոստիկանությունից […] ...

Կայացել է ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի վիճակահանությունը

16:40 07.11.2024

Կայացել է ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի վիճակահանությունը

Նոյեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց Ազգերի լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը։ Կանանց ազգային հավաքականն ընդգրկվեց C լիգայի C3 խմբում, որտեղ կմրցի Լյուքսեմբուրգի, Ղազախստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ։ Խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: ...

Ֆրանսիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել

16:33 07.11.2024

Ֆրանսիական կողմը ՆԳ նախարարության հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել

Նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինութունը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։ Պատվիրակության կազմում էին տնօրեն Սեբաստիեն Դորդհայնը, տեղակալ Ժիլ Բուրելը և Հարավային Կովկասում Ֆրանսիայի ՆԳ նախարարության անվտանգության հարցերով կցորդ Օլիվյե Լֆեբրը։ Կողմերը բարձր են գնահատել ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով մի […] ...

BACK_TO_TOP