23:48 06.11.2024
Նյու Յորքի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսներն աճում են 2-3%-ով՝ ընտրություններում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի կանխատեսումների ֆոնին։ Այս մասին են վկայում առևտրային հարթակի տվյալները։
Տեղական ժամանակով ժամը 11:40-ին Dow Jones Industrial Average-ը` ԱՄՆ-ում գործարար ակտիվության հիմնական ցուցանիշը, բարձրացել է 1389,60 կետով (+3,29%)` հասնելով 43611,48 կետի: S&P ինդեքսը, որը ներառում է ԱՄՆ շուկայի 500 խոշորագույն ընկերությունները, բարձրացել է 121,51 կետով (+2,10%)՝ հասնելով 5904,27 կետի։ Nasdaq էլեկտրոնային բորսայի ինդեքսն ավելացրել է 430,64 կետ (+2,34%) և հասել 18869,81 կետի։
ԱՄՆ-ի ընտրությունների քվեարկությունն ավարտվել է նոյեմբերի 6-ի առավոտյան։ Պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն, ամերիկյան ԶԼՄ-ների կանխատեսումների համաձայն, Թրամփն արդեն հավաքել է ավելի քան 270 ընտրական ձայն, ինչը բավական է հաղթանակի համար։
15:28 06.11.2024
Ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 9,8 տոկոսով00:00 07.11.2024
ԱՄՆ-ն իրականացրել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումՉորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները փորձարկել է Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը (ICBM), հայտնում է Կալիֆոռնիայի Վանդենբերգ ռազմաօդային բազայի հրամանատարությունը: «ICBM-ների փորձնական գործարկումը ցույց է տալիս, որ դրանք պատրաստ են, հուսալի և արդյունավետ ռազմավարական մրցակցության՝ դարաշրջանում գերակայության համար»,-ասվում է զեկույցում: Հրթիռի թռիչքի ուղին անցել է Վանդենբերգ բազայից դեպի Խաղաղօվկիանոսյան փորձադաշտ, որը գտնվում է Կվաջալեյն ատոլի մոտ […] ...
23:58 06.11.2024
Բայդենը շնորհավորել է Թրամփին ընտրություններում հաղթելու կապակցությամբԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է հանրապետական Դոնալդ Թրամփին և շնորհավորել նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տունը։ Հաղորդագրության համաձայն՝ Բայդենը չորեքշաբթի օրը «հեռախոսով խոսել է նորընտիր նախագահ Թրամփի հետ և շնորհավորել նրան հաղթանակի կապակցությամբ»։ Բայդենը «նշել է իշխանության սահուն անցում ապահովելու իր հանձնառությունը», ինչպես նաև հրավիրել է Թրամփին հանդիպելու […] ...
23:56 06.11.2024
Apple-ը խոստովանել է, որ իր նոր արտադրանքները կարող են այնքան շահութաբեր չլինել, ինչքան iPhone-ըApple Inc. նախազգուշացրել է ներդրողներին, որ նոր արտադրանքները երբեք չեն կարող այդքան շահութաբեր լինել, որքան iPhone-ը, քանի որ ընկերությունը ընդլայնվում է չստուգված շուկաներում, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը և վիրտուալ իրականությունը: «Նոր ապրանքները, ծառայությունները և տեխնոլոգիաները կարող են դուրս մղել կամ փոխարինել գոյություն ունեցող առաջարկներին և կարող են հանգեցնել ավելի ցածր եկամուտների և շահույթի ավելի ցածր […] ...
23:48 06.11.2024
Նյու Յորքի ֆոնդային բորսայում արժեթղթերն աճում են Թրամփի հաղթանակի ֆոնինՆյու Յորքի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսներն աճում են 2-3%-ով՝ ընտրություններում ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակի կանխատեսումների ֆոնին։ Այս մասին են վկայում առևտրային հարթակի տվյալները։ Տեղական ժամանակով ժամը 11:40-ին Dow Jones Industrial Average-ը` ԱՄՆ-ում գործարար ակտիվության հիմնական ցուցանիշը, բարձրացել է 1389,60 կետով (+3,29%)` հասնելով 43611,48 կետի: S&P ինդեքսը, որը ներառում է ԱՄՆ շուկայի 500 […] ...
23:40 06.11.2024
Նոր նախարարի օրոք Իսրայելի ԱԳՆ-ն կզբաղվի երկրի միջազգային հեղինակության ամրապնդմամբԻսրայելի արտաքին գործերի նախարարությունը՝ նոր նախարար Գեդեոն Սաարի գլխավորությամբ, 2025 թվականին լրացուցիչ 145 միլիոն դոլար կստանա՝ երկրի միջազգային հեղինակությունը ամրապնդելու համար, չորեքշաբթի հաղորդել են իսրայելական լրատվամիջոցները: Աջակողմյան «Նոր հույս» կուսակցության առաջնորդ Սաարը արտաքին գործերի նախարարի պաշտոնում կփոխարինի Իսրայել Կացին, ով կնշանակվի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի փոխարեն, որին վարչապետ Բենիամին Նեթանյահուն օր առաջ պաշտոնանկ արեց վստահության […] ...
23:32 06.11.2024
NBC. ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիտարկում է Թրամփի դեմ քրեական գործերը դադարեցնելու տարբերակներըԱՄՆ արդարադատության նախարարությունը քննարկում է, թե ինչպես դադարեցնի Դոնալդ Թրամփի դեմ երկու դաշնային քրեական գործերը՝ նախքան նրա պաշտոնը ստանձնելը, քանի որ գերատեսչության ներկայիս կանոններն արգելում են նախագահի պաշտոնում գտնվող անձի հետապնդումը: Այս մասին հայտնում է NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Քննարկումները վկայում են Արդարադատության դեպարտամենտի դիրքորոշման փոփոխության մասին։ Հատուկ փաստաբան Ջեք Սմիթը վերջերս ակտիվ գործողություններ […] ...