Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 12 2024
  • $
    395.58
  • RUBLE
    3.93
  • 411.09
WEATHER
-0.91 oC

Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին

19:37 06.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Վաշինգտոնի Կապիտոլիումում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է USA Today-ը։

Արարողության ընթացքում նախագահը հանդիսավոր պայմաններում կխոստանա ծառայել երկրին և ժողովրդին, ինչպես նաև հանդես կգա ելույթով: Նախատեսված են նաև տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ հանդիսավոր շքերթ և պարահանդես:

Ավանդույթի համաձայն՝ այդ օրը նորընտիր նախագահն ու փոխնախագահը իրենց կնոջ կամ ամուսնու հետ ժամանում են Սպիտակ տուն, որտեղ նրանց դիմավորում են պաշտոնից հեռացող նախագահը և փոխնախագահը՝ նույնպես իրենց ընտրյալների հետ։ Այս սովորույթը խորհրդանշում է իշխանության խաղաղ փոխանցումը։ Ի դեպ, 2021 թվականին Թրամփը խախտել էր ավանդույթը՝ բոյկոտելով նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը։

ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հանդիսավոր երդմնակալությամբ պաշտոնը ստանձնում է ընտրություններին հաջորդած 73-79-րդ օրերի միջակայքում:

Երդմնակալությունը տեղի է ունենում յուրաքանչյուր ընտրությունից հետո, անգամ, եթե նախագահն ընտրվում է երկրորդ անգամ անընդմեջ:

Մինչև 1933 թվականը ներառյալ երդմնակալությունը տեղի էր ունենում մարտի 4-ին, սակայն 1937 թվականից այն անցկացվում է հունվարի 20-ին՝ տեղական ժամանակով կեսօրին։ Բացառություն են կազմել Դուայթ Էյզենհաուերի, Ռոնալդ Ռեյգանի և Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունները, որոնք տեղի են ունեցել համապատասխանաբար 1957, 1985 և 2013 թվականներին։ Դրանք տեղի են ունեցել հունվարի 21-ին, քանի որ հունվարի 20-ը կիրակի էր։

Նոյեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ-ի 47-րդ նախագահ: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է նաև 2017-21 թվականներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնաբերվել է սրտի խնդիր, որի համար օգտակար է սուրճ խմելը

00:00 24.12.2024

Հայտնաբերվել է սրտի խնդիր, որի համար օգտակար է սուրճ խմելը

Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ սուրճն օգնում է պահպանել ճանաչողական կարողությունները նախասրտերի ֆիբրիլյացիայով հիվանդների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (JAHA) ամսագրում: Նախասրտերի ֆիբրիլյացիան սրտի ռիթմի ամենատարածված խանգարումն է, որն ազդում է ավելի քան հինգ միլիոն մարդու վրա Միացյալ Նահանգներում: Այս առիթմիայի ախտորոշման և բուժման 2023 թվականի նոր ուղեցույցներում Ամերիկյան Սրտի […] ...

Գերմանիան դադարեցրել է Վրաստանում 237 միլիոն եվրոյի նախագծերը

23:55 23.12.2024

Գերմանիան դադարեցրել է Վրաստանում 237 միլիոն եվրոյի նախագծերը

Գերմանիան դադարեցրել է Վրաստանում 237 միլիոն եվրո արժողությամբ նախագծերի իրականացումը` երկրի՝ դեպի Եվրամիություն ճանապարհից շեղվելու և բողոքի ցույցերը ճնշելու պատճառով։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։ «Ցավոք, Գերմանիան դադարեցրել է Վրաստանի հետ 237 միլիոն եվրոյի նախագծերը։ Սվենյա Շուլցեն և Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը, որը նա գլխավորում […] ...

Թանգարանային օր 9 քրեակատարողական հիմնարկներում․ առցանց այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

23:50 23.12.2024

Թանգարանային օր 9 քրեակատարողական հիմնարկներում․ առցանց այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

ՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց», «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էր միաժամանակյա առցանց այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը, աշխատակիցներ Սեյրանուհի Գեղամյանը և Քրիստինա Աբրահամյանն ազատազրկված անձանց համար բացահայտել են հայ ականավոր բանաստեղծուհու կյանքը նրա անձնական իրերի, աշխատանքային գործիքների, հուշանվերների միջոցով։ Օրը ստացվել է հագեցած և բովանդակալից, […] ...

Ռումինիայի նախագահը վարչապետ Չոլակուին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն

23:45 23.12.2024

Ռումինիայի նախագահը վարչապետ Չոլակուին հանձնարարել է ձևավորել նոր կառավարություն

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը երկուշաբթի օրը վարչապետ Մարչել Չոլակուին հանձնարարել է ձևավորել երկրի նոր կառավարություն, հայտնում է Associated Press-ը (AP): «Սա պարզ մանդատ չէ ապագա կառավարություն ստեղծելու համար, մենք գիտենք, որ մենք գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, և մեր կոալիցիան ուղղված է քաղաքացիների, ազգի վստահության վերականգնմանը»,- ասել է Չոլակուն: Սակայն, պարզաբանում է AP-ն, նախագահի որոշումը […] ...

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 15-րդ փաթեթին

23:40 23.12.2024

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 15-րդ փաթեթին

Շվեյցարիայի իշխանությունները որոշել են միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ դեկտեմբերի 16-ին ԵՄ կողմից ընդունված պատժամիջոցների 15-րդ փաթեթին, ինչպես նաև Բելառուսի դեմ ուղղված միջոցառումներին, երկուշաբթի հաղորդում է շվեյցարական կառավարության կայքը։ «Շվեյցարիայի էկոնոմիկայի, կրթության և գիտության նախարարությունն իր պատժամիջոցների շրջանակներում ընդլայնել է պատժամիջոցների ցուցակները Ռուսաստանի և Բելառուսի համար։ Այսպիսով, Շվեյցարիան ընդունել է ԵՄ նոր պատժամիջոցները։ Շվեյցարիայի իշխանությունների որոշումն […] ...

Պակիստանի իշխանություններն ու ընդդիմությունը բանակցություններ են սկսել լարվածությունը թուլացնելու համար

23:36 23.12.2024

Պակիստանի իշխանություններն ու ընդդիմությունը բանակցություններ են սկսել լարվածությունը թուլացնելու համար

Պակիստանի իշխող կուսակցությունների կոալիցիայի և ընդդիմադիր Արդարության շարժման շահերը ներկայացնող հանձնաժողովներն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը՝ ուղղված երկրում քաղաքական լարվածության թուլացմանը։ Այս մասին հայտնում է Dawn թերթը։ Հրապարակման համաձայն՝ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպումը միայն նախնական փուլն էր, իսկ բուն միջկուսակցական խորհրդակցությունները կսկսվեն 2025 թվականի հունվարի 2-ին։ Մինչ օրս կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ […] ...

BACK_TO_TOP