18:23 06.11.2024
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ներկա կլինի նոյեմբերի 7-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ ամենամյա հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։
«Շոյգուն հանդես կգա միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ոլորտի իրավիճակի մասին զեկույցով, կտեղեկացնի ԱՊՀ տարածքում մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ կատարված աշխատանքի մասին», – նշված է տարածված հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցելու են նաև ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Մարչել Չենուշան։
20:24 06.11.2024
Reuters. Հարիսը ելույթ կունենա՝ ընդունելով պարտությունը18:43 06.11.2024
Գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահի հետ15:28 06.11.2024
Ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 9,8 տոկոսով20:08 06.11.2024
Հանդիպումներ տարբեր համայնքների բնակիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց հուզող խնդիրներինԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը նոյեմբերի 4-5-ը եղել են Սյունիքի մարզի Գորիս եւ Կապան քաղաքներում, սահմանամերձ Ճակատեն, Ներքին Հանդ եւ Ծավ համայնքներում, հանդիպել մի խումբ բնակիչների հետ։ «Ամենակարեւոր թեման, որի վերաբերյալ առհասարակ Հայաստանի քաղաքացիների հետ պետք է զրուցենք […] ...
19:54 06.11.2024
«Մանչեսթեր Սիթին» 11 միլիոն ֆունտ կվճարի բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին«Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող Բենջամին Մենդին, որն այժմ հանդես է գալիս ֆրանսիական Լիգա-2-ը ներկայացնող «Լորիեն» ակումբում, շահել է դատը իր նախկին ակումբի դեմ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը, փոխանցում է armsport.am-ը: Մենդիի պահանջը կազմում էր մոտ 11 միլիոն ֆունտ: Դատարանի՝ Մենդիի օգտին կայացրած վճիռը նշանակում է, որ նա իրավունք կունենա ստանալ այդ գումարի մեծ […] ...
19:43 06.11.2024
Հանրային քննարկման է ներկայացվել Մշակույթի ռազմավարության փոփոխության նախագիծըՀանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այն հաստատվել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ՀՀ կառավարության N 1951-Լ որոշմամբ: Ռազմավարության գործողությունների իրականացման ընթացիկ մոնիթորինգը ցույց է տվել, որ որոշ ցուցանիշների սահմանումները հստակեցման կարիք ունեն, ինչպես նաև անհրաժեշտություն կա […] ...
19:37 06.11.2024
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ինԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Վաշինգտոնի Կապիտոլիումում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է USA Today-ը։ Արարողության ընթացքում նախագահը հանդիսավոր պայմաններում կխոստանա ծառայել երկրին և ժողովրդին, ինչպես նաև հանդես կգա ելույթով: Նախատեսված են նաև տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ հանդիսավոր շքերթ և պարահանդես: Ավանդույթի համաձայն՝ այդ օրը նորընտիր նախագահն […] ...
19:31 06.11.2024
Գրոսսին մտադիր է այցելել ԻրանԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ մոտ ապագայում կայցելի Իրան։ «Մենք արդեն քննարկում ենք Իրանի մեր գործընկերների հետ, ես շուտով կայցելեմ Իրան», – ասել է Գրոսսին Հռոմում կայացած մամուլի ասուլիսում։ Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, Իրանի միջուկային գործունեությունն իրականացվում է […] ...