Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 11 2024
  • $
    387.36
  • RUBLE
    3.94
  • 416.10
WEATHER
+4.09 oC

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

18:10 06.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ փոփոխությունները վերաբերում են տեղեկան ինքնակառավարման մարմինների գործունեության գրեթե բոլոր բնագավառներին: Առաջարկվող փաթեթը, ըստ քաղաքապետի, իր ծավալով և բովանդակությամբ ամենամեծն է: Ներկայացված փաթեթով առաջարկվում են լուծումներ քաղաքի արտաքին տեսքի վերականգնման, ինքնակամ շինարարության կանխարգելման, դրա հետևանքների վերացման, առևտրի և ծառայությունների բնագավառում փոփոխությունների, վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթների առավել արդյունավետ իրականացման, վարչական իրավախախտումները կանխարգելելու, դրանց հետևանքներն արդյունավետ վերացնելու, համայնքի տարածքում համակեցության կանոնների ապահովման, տրանսպորտային խնդիրների լուծման վերաբերյալ:

Քննարկում է ծավալվել ներկայացված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ: Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն առաջարկվող լուծումների վերաբերյալ:

Վարչապետն առաջարկել է ներկայացված դիտարկումների հիման վրա շարունակել աշխատանքները նախագծերի լավարկման ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 06.11.2024

SHANTNEWS

«Մանչեսթեր Սիթին» 11 միլիոն ֆունտ կվճարի բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին

19:54 06.11.2024

«Մանչեսթեր Սիթին» 11 միլիոն ֆունտ կվճարի բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող Բենջամին Մենդին, որն այժմ հանդես է գալիս ֆրանսիական Լիգա-2-ը ներկայացնող «Լորիեն» ակումբում, շահել է դատը իր նախկին ակումբի դեմ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը, փոխանցում է armsport.am-ը: Մենդիի պահանջը կազմում էր մոտ 11 միլիոն ֆունտ: Դատարանի՝ Մենդիի օգտին կայացրած վճիռը նշանակում է, որ նա իրավունք կունենա ստանալ այդ գումարի մեծ […] ...

Հանրային քննարկման է ներկայացվել Մ­շակույթի ռազմավարության փոփոխության նախագիծը

19:43 06.11.2024

Հանրային քննարկման է ներկայացվել Մ­շակույթի ռազմավարության փոփոխության նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մ­շակույթի պահպա­նության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այն հաստատվել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ՀՀ կառավարության N 1951-Լ որոշմամբ: Ռազմավարության գործողությունների իրականացման ընթացիկ մոնիթորինգը ցույց է տվել, որ որոշ ցուցանիշների սահմանումները հստակեցման կարիք ունեն, ինչպես նաև անհրաժեշտություն կա […] ...

Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին

19:37 06.11.2024

Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը նախատեսված է 2025 թվականի հունվարի 20-ին Վաշինգտոնի Կապիտոլիումում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է USA Today-ը։ Արարողության ընթացքում նախագահը հանդիսավոր պայմաններում կխոստանա ծառայել երկրին և ժողովրդին, ինչպես նաև հանդես կգա ելույթով: Նախատեսված են նաև տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ հանդիսավոր շքերթ և պարահանդես: Ավանդույթի համաձայն՝ այդ օրը նորընտիր նախագահն […] ...

Գրոսսին մտադիր է այցելել Իրան

19:31 06.11.2024

Գրոսսին մտադիր է այցելել Իրան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտնել է, որ մոտ ապագայում կայցելի Իրան։ «Մենք արդեն քննարկում ենք Իրանի մեր գործընկերների հետ, ես շուտով կայցելեմ Իրան», – ասել է Գրոսսին Հռոմում կայացած մամուլի ասուլիսում։ Ինչպես ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել էր Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին, Իրանի միջուկային գործունեությունն իրականացվում է […] ...

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 200 մլն ԱՄՆ դոլար վարկ

19:23 06.11.2024

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 200 մլն ԱՄՆ դոլար վարկ

Նախատեսվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ` Քաջարանի թունելի շինարարության և M2 ճանապարհի շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար: Ծրագիրը  194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: ՀՀ […] ...

BACK_TO_TOP