Հաղթեցինք մեր տղաների խիզախության շնորհիվ. Ֆոնսեկան՝ «Ռեալ»-ի դեմ խաղի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 11 2024
  • $
    387.36
  • RUBLE
    3.94
  • 416.10
WEATHER
+2.09 oC

Հաղթեցինք մեր տղաների խիզախության շնորհիվ. Ֆոնսեկան՝ «Ռեալ»-ի դեմ խաղի մասին

17:40 06.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ արտագնա խաղում (3:1) իր թիմի անսպասելի հաղթանակի մասին։

«Մենք հաղթեցինք մեր խաղացողների խիզախության շնորհիվ, ովքեր չէին վախենում խաղադաշտ դուրս գալ: Նախապես պատրաստվել էինք՝ պլանավորելով վերահսկել գնդակը։ Առաջին խաղակեսում կարողացանք կարևոր առավելություն ստանալ։ Չնայած երկրորդ խաղակեսում ավելի դժվարացավ, մենք միասին հաղթահարեցինք այն:

Հաղթանակին արժանի էինք ոչ միայն խփած երեք գոլի, այլև խաղի որակի շնորհիվ։ Եվրոպական մրցումներում նախաձեռնության պահպանումն ու գնդակի նկատմամբ վերահսկողությունը շատ կարևոր է: Այսօր մենք ցույց տվեցինք, որ իտալական ակումբներն ունակ են ավելիին, քան պարզապես պաշտպանվել: Մեզ համար կարևոր է շարունակել ձգտել զարգացման»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, փոխանցում է armsport.am-ը:

«Միլանը» չորս տուրից հետո վեց միավորով զբաղեցնում է Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը: Մադրիդի «Ռեալը», որը նույնպես ունի վեց միավոր, 17-րդ տեղում է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Reuters. Հարիսը ելույթ կունենա՝ ընդունելով պարտությունը

20:24 06.11.2024

Reuters. Հարիսը ելույթ կունենա՝ ընդունելով պարտությունը

Սպասվում է, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը նոյեմբերի 6-ին ելույթ կունենա՝ ընդունելով ընտրություններում իր պարտությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը հավելյալ տեղեկություն չի հաղորդում։ ԱՄՆ-ի ընտրությունների քվեարկությունն ավարտվել է նոյեմբերի 6-ի առավոտյան։ Պաշտոնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, սակայն, ամերիկյան ԶԼՄ-ների կանխատեսումների համաձայն, Թրամփն արդեն հավաքել է ավելի քան 270 […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի միջազգային օդանավակայանի մատույցներին

20:16 06.11.2024

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Բեյրութի միջազգային օդանավակայանի մատույցներին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գրոհել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանները, որոնք գտնվում են Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանի մոտ։ Այս մասին հայտնել է Al Jadeed հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի, չնայած իսրայելական ինքնաթիռների ինտենսիվ ավիահարվածներին, Բեյրութի օդանավակայանը շարունակում է գործել։ ...

Հանդիպումներ տարբեր համայնքների բնակիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց հուզող խնդիրներին

20:08 06.11.2024

Հանդիպումներ տարբեր համայնքների բնակիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց հուզող խնդիրներին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը եւ Տիգրան Պարսիլյանը նոյեմբերի 4-5-ը եղել են Սյունիքի մարզի Գորիս եւ Կապան քաղաքներում, սահմանամերձ Ճակատեն, Ներքին Հանդ եւ Ծավ համայնքներում, հանդիպել մի խումբ բնակիչների հետ։ «Ամենակարեւոր թեման, որի վերաբերյալ առհասարակ Հայաստանի քաղաքացիների հետ պետք է զրուցենք […] ...

SHANTNEWS

20:00 06.11.2024

SHANTNEWS

«Մանչեսթեր Սիթին» 11 միլիոն ֆունտ կվճարի բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին

19:54 06.11.2024

«Մանչեսթեր Սիթին» 11 միլիոն ֆունտ կվճարի բռնաբարության մեջ մեղադրվող ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող Բենջամին Մենդին, որն այժմ հանդես է գալիս ֆրանսիական Լիգա-2-ը ներկայացնող «Լորիեն» ակումբում, շահել է դատը իր նախկին ակումբի դեմ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը, փոխանցում է armsport.am-ը: Մենդիի պահանջը կազմում էր մոտ 11 միլիոն ֆունտ: Դատարանի՝ Մենդիի օգտին կայացրած վճիռը նշանակում է, որ նա իրավունք կունենա ստանալ այդ գումարի մեծ […] ...

Հանրային քննարկման է ներկայացվել Մ­շակույթի ռազմավարության փոփոխության նախագիծը

19:43 06.11.2024

Հանրային քննարկման է ներկայացվել Մ­շակույթի ռազմավարության փոփոխության նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մ­շակույթի պահպա­նության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այն հաստատվել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ՀՀ կառավարության N 1951-Լ որոշմամբ: Ռազմավարության գործողությունների իրականացման ընթացիկ մոնիթորինգը ցույց է տվել, որ որոշ ցուցանիշների սահմանումները հստակեցման կարիք ունեն, ինչպես նաև անհրաժեշտություն կա […] ...

BACK_TO_TOP