Վուչիչը հույս ունի, որ Թրամփը կփորձի խաղաղության հասնել Ուկրաինայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 11 2024
  • $
    387.36
  • RUBLE
    3.94
  • 416.10
WEATHER
+5.09 oC

Վուչիչը հույս ունի, որ Թրամփը կփորձի խաղաղության հասնել Ուկրաինայում

17:33 06.11.2024

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ակնկալում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Թրամփը կփորձի խաղաղության հասնել Ուկրաինայում։

«Ես ակնկալում եմ, որ նախագահ Թրամփը կփորձի հասնել խաղաղության Ուկրաինայում, վստահ եմ, որ «խաղաղություն» բառն այլևս այդքան անընդունելի չի լինի աշխարհում…։

Համոզված եմ, որ ԱՄՆ նախագահը, ես դա գիտեմ առաջին ձեռքից, ոչ թե լրատվամիջոցներից, կառաջարկի և կփնտրի լուծում, որը հեշտ չի լինի գտնել»,- ասել է Վուչիչը Չեխիայի վարչապետի այցի ժամանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 200 մլն ԱՄՆ դոլար վարկ

19:23 06.11.2024

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 200 մլն ԱՄՆ դոլար վարկ

Նախատեսվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ` Քաջարանի թունելի շինարարության և M2 ճանապարհի շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար: Ծրագիրը  194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: ՀՀ […] ...

ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամներն այցելել են Սյունիք

19:16 06.11.2024

ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամներն այցելել են Սյունիք

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Սյունիքի մարզ: «Այցը, ըստ էության, մարդու իրավունքների վերաբերյալ է, եւ մենք կուզենք լսել նաեւ այդ թեմայով հարցեր ու խնդիրներ, որոնք դուք կառանձնացնեք: Գլխավորը կուզենք լսել այն հարցերը, որոնք ուղիղ կապ ունեն ձեր կյանքի, բարեկեցության, անվտանգության, քաղաքի խնդիրների հետ, եւ մենք էլ փորձենք օգնել […] ...

Պեսկովը չգիտի՝ արդյո՞ք Պուտինը կշնորհավորի Թրամփին

19:06 06.11.2024

Պեսկովը չգիտի՝ արդյո՞ք Պուտինը կշնորհավորի Թրամփին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դեռ չգիտի, թե արդյո՞ք ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Ես դեռ չգիտեմ Թրամփին շնորհավորելու Պուտինի մտադրության մասին»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Նա հիշեցրել է, որ խոսքը ոչ բարեկամ երկրում ընտրությունների մասին է, որը ներգրավված է Ուկրաինայի շուրջ հակամարտությունում։ ...

Ֆինանսների նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը ստորագրել են համաձայնագիր

18:57 06.11.2024

Ֆինանսների նախարարը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը ստորագրել են համաձայնագիր

Նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ստորագրել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում և ընդլայնում» ծրագրի իրականացման մասին համաձայնագիրը: Այս ծրագիրն իրականացնում է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո (2017 – 2026թթ․)։ Այն […] ...

Պեսկովը խոսել է Ռուսաստանի ապագայի մասին

18:50 06.11.2024

Պեսկովը խոսել է Ռուսաստանի ապագայի մասին

Ռուսաստանը կլինի ուժեղ, ամենամեծը, մյուս երկրների նկատմամբ հարգալից, բաց համագործակցության համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանը, իհարկե, նա կլինի ուժեղ, առողջ, ամենամեծը, նա կհարգի մյուս երկրներին և կփնտրի գործընկերներ, ովքեր պատրաստ են բոլոր ոլորտներում խաղաղ, փոխադարձ հարգանքով փոխգործակցությանը», – ասել է Պեսկովը «Գիտելիք. Առաջինը» դաշնային կրթական մարաթոնի շրջանակներում։ ...

Գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահի հետ

18:43 06.11.2024

Գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտել Եվրաջասթի նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող երրորդ հանդիպումը երկու կառույցների միջև զարգացող փոխգործակցության վկայությունն է: […] ...

BACK_TO_TOP