Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 200 մլն ԱՄՆ դոլար վարկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 200 մլն ԱՄՆ դոլար վարկ

19:23 06.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախատեսվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ` Քաջարանի թունելի շինարարության և M2 ճանապարհի շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար: Ծրագիրը  194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից:

Օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի զեկուցմամբ նախատեսվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում գործող երթուղին կկրճատվի 14 կմ-ի չափով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը կհասնի մինչև 80 կմ/ժամ հաշվարկային արագության, շուրջ 40 րոպեով կկրճատվի Քաջարանից Ագարակ ճանապարհային հատվածի ժամանակը, կնվազի Մեղրու լեռնանցքի օգտագործումը, զգալիորեն կբարձրանա ճանապարհային անվտանգության մակարդակը և այլն:

Հանձնաժողովը  օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:

Ավելին՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը

11:30 23.11.2024

Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը

Գլխավոր դատախազությունը, կարևորելով շարունակական կրթության միջոցով դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացումը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ մեկնարկել է «Հաղորդակցություն դատարանի դահլիճում. կոնֆլիկտների և սթրեսի կառավարում» թեմայով դասընթացների շարքը: Այն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազների համար: Առաջին դասընթացին մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և […] ...

ՈՒԵՖԱ-ն ընդունել է մրցավարական սխալը Շվեդիա-Ադրբեջան խաղում

11:23 23.11.2024

ՈՒԵՖԱ-ն ընդունել է մրցավարական սխալը Շվեդիա-Ադրբեջան խաղում

Շվեդիայի ու Ադրբեջանի հավաքականների միջև Ազգերի լիգայի 6-րդ տուրի խաղում գրանցվել է մրցավարական կոպիտ սխալ։ ՈՒԵՖԱ-ում խոստովանել են, որ հանդիպումը սպասարկող լեհական մրցավարական անձնակազմը սխալմամբ է չեղարկել շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի գոլը: Այս մասին գրում է The Sun-ը։ 3-0 հաշվի ժամանակ VAR-ի սենյակից խաղի գլխավոր մրցավար Պավել Ռաչկովսկուն հորդորել են չեղարկել անգլիական «Նյուքասլի» ֆուտբոլիստի գոլն […] ...

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել  թողնել պաշտոնները

11:16 23.11.2024

Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել թողնել պաշտոնները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց ինքը խնդրել է թողնել պաշտոնները, իրենց ղեկավարման շրջանում փոխել են համակարգը։ «Որևէ մեկը չի կարող ասել, որ նրանց ղեկավարած համակարգերն իրենց նշանակման պահին եղել են նույնը և էական տարբերություն չեն կրել։ Սակայն գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը, ով այսպես թե այնպես պետք է […] ...

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել  է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

11:05 23.11.2024

Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանը

Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։ Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։ Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ […] ...

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

10:57 23.11.2024

WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրեն

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

10:45 23.11.2024

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...

BACK_TO_TOP