14:54 06.11.2024
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի Սարատակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
17:27 06.11.2024
ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն դեկտեմբերին՝ Բրյուսելում15:28 06.11.2024
Ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 9,8 տոկոսով17:16 06.11.2024
Համոզված եմ, որ Ձեր նախագահության օրոք ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն. Նիկոլ Փաշինյանը՝ ԹրամփինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Թրամփ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առիթով։ Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձը, գիտելիքները և կարողությունները լավագույն կերպով կծառայեն ԱՄՆ ժողովրդի բարեկեցության ապահովմանը, ԱՄՆ շահերի առաջմղմանը և ԱՄՆ […] ...
17:11 06.11.2024
Հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան դեկտեմբերի 3-ին, 4-ին և 5-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին ԿԳՄՍՆ-ից խնդրում են նախարարություն ներկայանալ անձը հաստատող […] ...
17:06 06.11.2024
Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱմփոփվել են Գեղարքունիքի պարեկների վերջին օրերի բացահայտումները։ Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Երևանյան փողոցում պարեկները կանգնեցրել են առանց հաշվառման համարանիշի «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա։ 23-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթի մեջ փաթեթավորված զանգված: Նա թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով 6 փաթեթ […] ...
16:55 06.11.2024
Հայաստանին տրամադրվելիք վարկային միջոցներով կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Սյունիքի մաքսային եւ լոգիստիկ կենտրոն» վարկային համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 10.000.000 եվրոյի չափով վարկային միջոցներ` Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում գտնվող 7.7 հա հողատարածքում իրականացնելու մաքսային եւ լոգիստիկ կենտրոնի կառուցումն ու դրա տեխնիկական ապահովումը: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի խոսքով փաստաթուղթը ՀՀ-ի […] ...
16:50 06.11.2024
ՊԵԿ նախագահի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտորի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՊետական եկամուտների կոմիտեի նախագահի Ռուստամ Բադասյանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ նախաձեռնությունների համար ամուր հիմքեր ստեղծելու և գործակցությունն ընդլայնելու նպատակով։ Ռուստամ Բադասյանը կարևորել է հուշագրի ստորագրումը՝ ընդգծելով, որ այն ուղղված է ՊԵԿ-ում ակադեմիական առաջընթացի խթանմանը, մասնավորապես, մաքսային և հարկային աշխատակիցների գիտելիքների զարգացմանը և հմտությունների կատարելագործմանը։ Անդրադառնալով կողմերի […] ...
16:42 06.11.2024
ՀՀ քննչական կոմիտեում բարեվարքության համակարգ է ներդրվելՀայաստանում իրականացվող դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի համակարգում ներդրվել է բարեվարքության ինստիտուտ։ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 5-ին, ամրագրվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգման պարտադիր պահանջ։ Համաձայն դրա՝ բարեվարքության ստուգում են անցնում՝ ինքնավար […] ...