Նախատեսվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+17.09 oC

Նախատեսվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանին տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ

14:48 06.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համաձայնագրով նախատեսվում է Կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ` Քաջարանի թունելի շինարարության եւ M2 ճանապարհի շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար:

Ծրագիրը համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից` 194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով:

«Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ««Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 6-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

Զեկուցողը տեղեկացմամբ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 26-ին:

Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում գործող երթուղին կկրճատվի 14 կմ-ի չափով, տրանսպորտային միջոցների միջին արագությունը կհասնի մինչեւ 80 կմ/ժամ հաշվարկային արագության, շուրջ 40 րոպեով կկրճատվի Քաջարանից Ագարակ ճանապարհային հատվածի ժամանակը, կնվազի Մեղրու լեռնանցքի օգտագործումը, զգալիորեն կբարձրանա ճանապարհային անվտանգության մակարդակը եւ այլն:

Վարկի մասհանման եւ սպասարկման արժույթն ԱՄՆ դոլարով է, վարկի տոկոսադրույքը ֆիքսված է` 4% տարեկան:

Վարկի մարման ժամկետը մինչեւ 20 տարի է, որից արտոնյալը` մինչեւ 5 տարի` պայմանագրի ուժի մտնելուց հետո:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

13:12 19.04.2025

Այսօր երեկոյան եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, այս տարի սկսվում է ապրիլի 19-ի երեկոյան, երբ, ըստ եկեղեցական կարգի, օրը փոխվում է: Շաբաթ երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ ճրագ, մոմ վառել: Այդպես է կոչվում երեկոյան Պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան: Ճրագալույցի […] ...

Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում

13:00 19.04.2025

Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում

Պենտագոնը հաստատել է, որ առաջիկա ամիսներին կրճատում է Սիրիայում զինվորականների թիվը մինչև 1000, սակայն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Սիրիայում մնացած ԻՊ ահաբեկիչներին: «Այս մտածված գործընթացը կնվազեցնի Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը մինչև 1000-ից պակաս զինվորականներ առաջիկա ամիսներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստ կլինի շարունակել հարվածներ հասցնել ԻՊ-ի մնացորդներին Սիրիայում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: Որպես Սիրիայում ռազմական […] ...

ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ

12:57 19.04.2025

ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվ

Ապրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու […] ...

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

BACK_TO_TOP