Քննարկվել է ՀՀ-ում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրմանն ու զարգացմանը վերաբերող նախաձեռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 11 2024
  • $
    387.36
  • RUBLE
    3.94
  • 416.10
WEATHER
+11.09 oC

Քննարկվել է ՀՀ-ում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրմանն ու զարգացմանը վերաբերող նախաձեռնությունը

14:26 06.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

««ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիայի ներդրմանն ու զարգացմանը:

«5G տեխնոլոգիայի ներդրման համար անհրաժեշտ է որոշակի ռադիոհաճախականային տիրույթների ազատականացում: Այդ գործընթացը 2024 թվականին իրականացվել է ԲՏԱ նախարարության կողմից: 2023-ին եւս որոշակի տիրույթ ազատականացվել է»,- նշել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մելիքսեթյանը: Նրա տեղեկացմամբ 2300-2400 ՄՀց եւ 3600-3800 ՄՀց ռադիոհաճախականային տիրույթներ տրամադրվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ պետք է դրվեն մրցույթի:

Նախագծով առաջարկվում է 2300-2400 ՄՀց եւ 3600-3800Մ Հց ռադիոհաճախականությունների հատվածները ներառել անլար հասանելիության շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար սահմանված ռադիոհաճախականությունների ցանկում, որով տվյալ ռեսուրսի 1 ՄՀց ռադիոհաճախականության գոտու համար տրամադրման պարտադիր վճարը (միանվագ) կկազմի 25 000 000 դրամ, իսկ տարեկան օգտագործման վճարը՝ 16 800 000 դրամ:

Նախաձեռնության ընդունումից հետո բջջային կապի օպերատորները մրցույթի մասնակցելու պարագայում կկարողանան սահմանված վճարումները կատարել:

Կառավարության հաջորդ առաջարկը վերաբերում է պետբյուջեում արբանյակային կապի կամ արբանյակային ինտերնետ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար ռադիոհաճախականային տիրույթ առանձնացնելուն: Նշելով, որ արբանյակային կապի ներդրման մասով ԲՏԱ նախարարությունը բանակցություններ է վարում մի շարք միջազգային կազմակերպությունների հետ՝ զեկուցողը հնարավոր է համարել 2024-ին դրա իրականացման վերաբերյալ գերատեսչության կողմից թույլատվության տրամադրումը:

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ փոխնախարարը նշել է, որ փոփոխությունների արդյունքում պետբյուջե կապահովեն լրացուցիչ մուտքեր:

Նախաձեռնությունը քննարկվել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 6-ի նիստում եւ ստացել դրական եզրակացություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՍԱՏՄ-ի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

16:28 06.11.2024

ՍԱՏՄ-ի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՍԱՏՄ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ Արմեն Հայրապետյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի փետրվարի 7-ին։ ...

Որպես անհետ կորած որոնվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել է

16:18 06.11.2024

Որպես անհետ կորած որոնվող 42-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Հոկտեմբերի 21-ին հաղորդվել էր 1982 թ. ծնված Դմիտրի Կալմիկովի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվել և ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն: ...

Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված City Cancer Challenge ցանցին

16:07 06.11.2024

Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված City Cancer Challenge ցանցին

Հայաստանը հայտ է ներկայացրել միանալու քաղցկեղի որակյալ խնամքի հասանելիության բարելավմանն ուղղված City Cancer Challenge (C/Can) ցանցին: Ժնևում տեղակայված հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր այցելել են Առողջապահության նախարարություն, հանդիպել նախարարի տեղակալ Արտակ Ջումայանի և ԱՆ պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների հետ: Հիմնադրամի ներկայացուցիչները կատարում են հետազոտություններ, այցելում քաղցկեղի բուժման և խնամքի ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններ, ուսումնասիրում ոլորտում առկա հնարավորություններն ու […] ...

Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն

16:00 06.11.2024

Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել Հանցավոր եղանակով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին քննարկել է ««Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) եւ ահաբեկչության ֆինանսավորման ռիսկերի գնահատման միջազգային կենտրոն ստեղծելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանի տեղեկացմամբ 2023 թվականի հոկտեմբերի 13-ին Բիշքեկում ստորագրված համաձայնագրի նպատակն է ԱՊՀ անդամ պետությունների միջեւ փողերի լվացման եւ […] ...

Սա այնպիսի քաղաքական հաղթանակ է, ինչպիսին մեր երկիրը նախկինում չի տեսել․ Թրամփ

15:52 06.11.2024

Սա այնպիսի քաղաքական հաղթանակ է, ինչպիսին մեր երկիրը նախկինում չի տեսել․ Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում քաղաքական հաղթանակի մասին և իրեն անվանել ԱՄՆ 47-րդ նախագահ։ «Սա այնպիսի քաղաքական հաղթանակ է, ինչպիսին մեր երկիրը նախկինում չի տեսել: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ամերիկացի ժողովրդին՝ 47-րդ նախագահ ընտրվելու բացառիկ պատվի համար»,- ասել է նախագահի հանրապետական ​​թեկնածուն։ Fox News հեռուստաալիքի և The Hill թերթի կանխատեսումների համաձայն՝ Թրամփը հաղթել […] ...

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ

15:45 06.11.2024

Հասմիկ Տոլմաջյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ

Ֆրանսիայում դիվանագիտական ծառայության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ։ Սենատի նախագահի հետ հանդիպման ընթացքում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն է հայտնել վերջինիս հայ ժողովրդի հետ բացառիկ համերաշխության և հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության խորացման ուղղությամբ նրա սկզբունքային հանձնառության համար։ Հայաստանի դեսպանն ընգծել է, որ Հայաստանին […] ...

BACK_TO_TOP