13:06 06.11.2024
Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները, ինչպես նաեւ պաշտպանելու մարդու կյանքն ու առողջությունը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ մախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
Նախաձեռնությամբ նախատեսվում է կանոնակարգել կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերին ներկայացվող պահանջները՝ սահմանելով գունային տարանջատում: Առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) կաթնամթերքի վաճառքի դեպքում տարանջատված դարակաշարը պետք է ապահովված լինի կանաչ գույնով, իսկ կաթնային յուղի փոխարինիչի դեպքում` նարնջագույնով, ինչը միտված է կանխելու սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները, ինչպես նաեւ սահմանել կամավոր հիմունքով գունային ինքնակպչուն պիտակների վերաբերյալ դրույթը, առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի վայրերում սպառողի կողմից տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները: Ըստ այդմ՝ սպանդանոցային ծագման տեղական արտադրության կենդանական ծագման մթերքի եւ հումքի N 5 ձեւի անասնաբուժական վկայականը կամ պիտակը պետք է փակցվի սպառողներին տեսանելի տեղում, ինչը սպառողին հնարավորություն կտա նույնականացնել մթերքի կամ հումքի ծագումը:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ: Քանի որ առաջարկվող կարգավորումների հետ որոշ տարակարծություններ կային, հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով նախագծի վերաբերյալ քվեարկությունը լրացուցիչ քննարկելու նպատակով հետաձգվել է: Աշխատանքային քննարկմանը կհրավիրվեն նաեւ մասնագետներ:
Առաջարկն ընդունվել է, հարցի քվեարկությունը տեղի կունենա հանձնաժողովի հաջորդ նիստում:
00:00 24.12.2024
Հայտնաբերվել է սրտի խնդիր, որի համար օգտակար է սուրճ խմելըՑյուրիխի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ սուրճն օգնում է պահպանել ճանաչողական կարողությունները նախասրտերի ֆիբրիլյացիայով հիվանդների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (JAHA) ամսագրում: Նախասրտերի ֆիբրիլյացիան սրտի ռիթմի ամենատարածված խանգարումն է, որն ազդում է ավելի քան հինգ միլիոն մարդու վրա Միացյալ Նահանգներում: Այս առիթմիայի ախտորոշման և բուժման 2023 թվականի նոր ուղեցույցներում Ամերիկյան Սրտի […] ...
23:55 23.12.2024
Գերմանիան դադարեցրել է Վրաստանում 237 միլիոն եվրոյի նախագծերըԳերմանիան դադարեցրել է Վրաստանում 237 միլիոն եվրո արժողությամբ նախագծերի իրականացումը` երկրի՝ դեպի Եվրամիություն ճանապարհից շեղվելու և բողոքի ցույցերը ճնշելու պատճառով։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։ «Ցավոք, Գերմանիան դադարեցրել է Վրաստանի հետ 237 միլիոն եվրոյի նախագծերը։ Սվենյա Շուլցեն և Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը, որը նա գլխավորում […] ...
23:50 23.12.2024
Թանգարանային օր 9 քրեակատարողական հիմնարկներում․ առցանց այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց», «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էր միաժամանակյա առցանց այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը, աշխատակիցներ Սեյրանուհի Գեղամյանը և Քրիստինա Աբրահամյանն ազատազրկված անձանց համար բացահայտել են հայ ականավոր բանաստեղծուհու կյանքը նրա անձնական իրերի, աշխատանքային գործիքների, հուշանվերների միջոցով։ Օրը ստացվել է հագեցած և բովանդակալից, […] ...
23:45 23.12.2024
Ռումինիայի նախագահը վարչապետ Չոլակուին հանձնարարել է ձևավորել նոր կառավարությունՌումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը երկուշաբթի օրը վարչապետ Մարչել Չոլակուին հանձնարարել է ձևավորել երկրի նոր կառավարություն, հայտնում է Associated Press-ը (AP): «Սա պարզ մանդատ չէ ապագա կառավարություն ստեղծելու համար, մենք գիտենք, որ մենք գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, և մեր կոալիցիան ուղղված է քաղաքացիների, ազգի վստահության վերականգնմանը»,- ասել է Չոլակուն: Սակայն, պարզաբանում է AP-ն, նախագահի որոշումը […] ...
23:40 23.12.2024
Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 15-րդ փաթեթինՇվեյցարիայի իշխանությունները որոշել են միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ դեկտեմբերի 16-ին ԵՄ կողմից ընդունված պատժամիջոցների 15-րդ փաթեթին, ինչպես նաև Բելառուսի դեմ ուղղված միջոցառումներին, երկուշաբթի հաղորդում է շվեյցարական կառավարության կայքը։ «Շվեյցարիայի էկոնոմիկայի, կրթության և գիտության նախարարությունն իր պատժամիջոցների շրջանակներում ընդլայնել է պատժամիջոցների ցուցակները Ռուսաստանի և Բելառուսի համար։ Այսպիսով, Շվեյցարիան ընդունել է ԵՄ նոր պատժամիջոցները։ Շվեյցարիայի իշխանությունների որոշումն […] ...
23:36 23.12.2024
Պակիստանի իշխանություններն ու ընդդիմությունը բանակցություններ են սկսել լարվածությունը թուլացնելու համարՊակիստանի իշխող կուսակցությունների կոալիցիայի և ընդդիմադիր Արդարության շարժման շահերը ներկայացնող հանձնաժողովներն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը՝ ուղղված երկրում քաղաքական լարվածության թուլացմանը։ Այս մասին հայտնում է Dawn թերթը։ Հրապարակման համաձայն՝ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպումը միայն նախնական փուլն էր, իսկ բուն միջկուսակցական խորհրդակցությունները կսկսվեն 2025 թվականի հունվարի 2-ին։ Մինչ օրս կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ […] ...