11:09 06.11.2024
Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասահում նոյեմբերի 6-ին և 7-ին կներկայացվի «ՔՈՉԱՐ 360°» ինստալացիա–պերֆորմանսը:
Այն իրականացրել է «Արտ–Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Երվանդ Քոչարի թանգարանի, ֆրանսիական «Սաթէ–Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության հետ համագործակցությամբ:
«ՔՈՉԱՐ 360°» բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։
Այն ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։ Առաջինը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումն էր, որը ցուցադրվել է Երևանում 2024 թվականի մարտին։
«ՔՈՉԱՐ 360°» նախագծի իրականացնողներն են՝
Գաղափարի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ՝ Սաթէ Խաչատրյան
Պարուսույց՝ Մուրադ Մերզուկի
Ինստալացիայի հեղինակ՝ Աշոտ Մարաբյան
Երաժշտության հեղինակ՝ Հող Արթուն
Վիդեո – մափինգ՝ Արտյոմ Բաղդասարյան
Հագուստների ձևավորում՝ Էդգար Մանուկյան, Կարեն Դոլուխանյան
Պարուհիներ՝ Շառլոտ Գարբան, Ալիզե Բրյուլ, Աննա Քալաշյան
Երգչուհի՝ Լիլիթ Խաչատրյան
14:18 06.11.2024
ԱՄՆ-ը կարող է օգնել դադարեցնել Ուկրաինայում հակամարտությունը․ ՊեսկովՄիացյալ Նահանգները, մասնակցելով ուկրաինական հակամարտությանը, կարող է օգնել վերջ տալ դրան, բայց արդյո՞ք դա կանի, պարզ կդառնա 2025 թվականի հունվարից հետո, երբ երկրի նոր նախագահը ստանձնի պաշտոնը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բազմիցս ասել ենք, որ ԱՄՆ-ն ի վիճակի է նպաստել այս (ուկրաինական) հակամարտության ավարտին»,- հայտարարել է […] ...
14:10 06.11.2024
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի հրատապ հարցերՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի հրատապ հարցեր։ Դիտարկվել են միաձույլ երկաթբետոնե բազմահարկ 5 շենքերի սեյսմիկ հաշվարկն ու նախագծման համար մասնագիտական եզրակացությունների հիման վրա առաջարկվող հատուկ տեխնիկական պայմանները։ Խորհուրդը քննարկել է նաև նույն շենքերի հակահրդեհային պաշտպանության համակարգերի հաշվարկը և նախագծման համար հատուկ տեխնիկական պայմանները։ ...
14:02 06.11.2024
«Շնորհավորում եմ ընկերոջս»․ Էրդողանն արձագանքել է նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ նրան անվանելով իր ընկերը։ Նա նաև քաղաքական գործչին հիշեցրել է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական գործողությունները դադարեցնելու խոստման մասին, հայտնում է թուրքական NTV Haber հեռուստաալիքը։ «Հուսով եմ, որ տարածաշրջանային և գլոբալ ճգնաժամերն ու պատերազմները, հատկապես Պաղեստինի հարցը և ռուս-ուկրաինական պատերազմը, […] ...
13:51 06.11.2024
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ ԹրամփինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին։ «Ջերմ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելուն՝ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար, հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,-նշված է Փաշինյանի ուղերձում։ ...
13:43 06.11.2024
Պուտինը չի պատրաստվում շնորհավորել Թրամփին հաղթանակի կապակցությամբՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել հանրապետական Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ես տեղյակ չեմ Թրամփին ընտրությունների կապակցությամբ շնորհավորելու նախագահի ծրագրերի մասին։ Չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որը թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ», – ասել է […] ...
13:40 06.11.2024
Կոբախիձեն հույս ունի, որ Թրամփի օրոք կվերականգնվեն Վրաստան-ԱՄՆ հարաբերություններըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա առաջնորդական որակները կօգնեն վերականգնել երկու երկրների հարաբերությունները։ «Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում իր արժանի հաղթանակի կապակցությամբ, ես վստահ եմ, որ նախագահ Թրամփի ղեկավարությունը կբարելավի գլոբալ խաղաղությունը և կօգնի վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Վրաստանի միջև», – գրել է Կոբախիձեն […] ...