09:05 06.11.2024
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 2025 թվականին կիրականացնի 113 միջոցառմամբ 20 ծրագիր` ծախսելով 356,3 մլրդ դրամ: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
«Ներկայացնելով ոլորտային բաշխվածությունը` նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ տրանսպորտի բնագավառին կուղղվի 98 մլրդ դրամ, էներգետիկայի ոլորտին` 74 մլրդ դրամ, ջրային ոլորտին` 42,2 մլրդ դրամ, տարածքային կառավարման ոլորտին` 154,6 մլրդ դրամ, պետական գույքի կառավարման ոլորտին՝ -12.5 մլրդ դրամ (15.0 մլրդ դրամի գույքի օտարումից մուտքերի դիմաց 2.5 մլրդ դրամի ծախս)։
Նախարարն ընդգծել է, որ ջրային ոլորտում իրականացվելիք` «Ոռոգման համակարգի առողջացում» ծրագիրն ամենախոշորն է:
Գնել Սանոսյանի տեղեկացմամբ այս տարի եւս ոռոգման ծառայություններ մատուցող կազմակերպություններին նախատեսված է տրամադրել 7 մլրդ դրամ սուբսիդավորում: Արդյունքում` 15 ջրօգտագործողներ կապահովեն մոտ 92 հազար հա տարածքի ոռոգումը: Տավուշի եւ Ապարանի ջրամբարներում նախատեսվում է իրականացնել վերականգնման ու վերազինման աշխատանքներ:
Նախարարը խոսել է նաեւ տարածքային կառավարման ոլորտում իրականացվելիք ծրագրերի մասին:
Գնել Սանոսյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, անդրադարձել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման առաջնահերթությանը, ոռոգման համակարգի մաշվածությանն ու ջրի կորուստներին, Հրազդանի աղբավայրի գործարկմանը, որոշ բնակավայրերում ճանապարհաշինությանը եւ այլն»,-ասված է հաղորդագրության մեջ:
12:13 06.11.2024
Երիտասարդի մոտ հայտնաբերվել է լիցքավորված գազային ատրճանակԿոտայքի մարզի պարեկները նոյեմբերի 5-ին, ժամը 21.20-ին, Ջրվեժ գյուղում ծառայություն իրականացնելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» մակնիշի մեքենան: Զովունի գյուղի բնակիչ 30-ամյա վարորդը ապօրինի կերպով զենք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, իր վարած մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով: […] ...
12:06 06.11.2024
Բիշքեկում կայացել է Ալիևի և Էրդողանի հանդիպումըՆոյեմբերի 6-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպմանը ևս մեկ անգամ նշվել է, որ «բարեկամական, եղբայրական և դաշնակցային հարաբերությունները հաջողությամբ զարգանում են բոլոր ոլորտներում»։ Ընդգծվել է, որ Բիշքեկում անցկացվող Թյուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովը ծառայում է թյուրքական պետությունների […] ...
11:51 06.11.2024
Ֆրանսիայի և Ղազախստանի նախագահները լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը՝ վկայակոչելով երկրի նախագահի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի համատեղ հայտարարությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ։ «Նախագահները […] ...
11:45 06.11.2024
Թրամփի թիմը ընտրողների կողմից այդքան ուժեղ աջակցություն չէր սպասում․ CNNՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի թիմն ընտրությունների ժամանակ նման տպավորիչ արդյունքների չէր սպասում։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, «քվեարկության թվերը շատ ավելի բարձր են ստացվել, քան կանխատեսվում էր»։ Fox News-ն էլ հայտնել է, որ ԱՄՆ նախագահի ընտրությունում հանրապետական Դոնալդ Թրամփը հավաքել է ընտրիչների 277 ձայն, Քամալա Հարրիսը՝ 226։ ...
11:40 06.11.2024
Թուրքիան չի բացառում ԱՄՆ-ի ընտրություններից հետո Ուկրաինայի ուղղությամբ եվրոպական ծախսերի ավելացումըԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը չի բացառել, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո Ուկրաինային աջակցելու եվրոպական երկրների ծախսերը կարող են աճել։ «Եվրոպան Ուկրաինայի համար շատ մեծ ծախսեր է կատարել: Կախված ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքներից՝ այդ ծախսերը կարող են աճել»,- « Turkie» թերթին ասել է թուրք նախարարը: ...