Շվեդիան Ուկրաինային կփոխանցի առափնյա պահպանության երկու նավ և 40 հազար հակագազ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.24
  • RUBLE
    3.97
  • 421.90
WEATHER
+6.09 oC

Շվեդիան Ուկրաինային կփոխանցի առափնյա պահպանության երկու նավ և 40 հազար հակագազ

20:43 05.11.2024

Շվեդիան Ուկրաինային կտրամադրի առափնյա պահպանության երկու նավ և 40 հազար հակագազերի խմբաքանակ։ Այս մասին Կիեւ կատարած այցի ժամանակ հայտարարել է թագավորության քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոհլինը։

«Այսօր ես ներկայացրեցի քաղաքացիական օգնության նոր փաթեթ, որը բաղկացած է 100 միլիոն շվեդական կրոնի (մոտ 8,5 միլիոն եվրո) արժողությամբ 40,000 հակագազից, ինչպես նաև ծովային փաթեթից, որը բաղկացած է առափնյա պահպանության երկու խոշոր նավերից և լրացուցիչ սարքավորումներից»,-գրել է Բոլինը X-ում:

Շվեդ նախարարը նաև նշել է, որ Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոյի հետ հանդիպման ժամանակ ստորագրվել է «Քաղաքացիական պաշտպանության մի շարք ոլորտներում Շվեդիայի և Ուկրաինայի միջև համագործակցության խորացման ծրագրային փաստաթուղթ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիացի քննիչները խուզարկել են Netflix-ի գրասենյակները

00:00 06.11.2024

Ֆրանսիացի քննիչները խուզարկել են Netflix-ի գրասենյակները

Ֆրանսիացի դատախազները ոստիկանության հակակոռուպցիոն ստորաբաժանման անդամների հետ երեքշաբթի խուզարկություններ են իրականացրել ամերիկյան Netflix ընկերության ֆրանսիական մասնաճյուղի գրասենյակներում, հայտնում է Marianne-ն։ Ըստ Marianne-ի, գործը հարուցվել է, մասնավորապես, հարկային վճարումների հետ կապված խարդախության փաստով։ Ֆրանսիական այլ լրատվամիջոցներ հաղորդում են, որ խուզարկություններ են իրականացվել նաև Netflix-ի Ամստերդամի գրասենյակներում: Netflix-ը ֆիլմեր և հեռուստասերիալներ արտադրող խոշոր ամերիկյան ընկերություն է, որի […] ...

ԱՊՀ երկրների ղեկավարներն ավանդաբար կհանդիպեն դեկտեմբերի վերջին․ Պուտին

23:56 05.11.2024

ԱՊՀ երկրների ղեկավարներն ավանդաբար կհանդիպեն դեկտեմբերի վերջին․ Պուտին

ԱՊՀ երկրների ղեկավարները կհավաքվեն դեկտեմբերի վերջին՝ ամփոփելու տարվա արդյունքները և նախանշելու ապագայի պլանները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին Ռուսաստանի ղեկավարը ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը։ Պուտինը նշել է, որ ԱՊՀ երկրները «Ռուսաստանի ամենամոտ հարևաններն են, լավագույն բարեկամները, բնական ռազմավարական գործընկերներն ու դաշնակիցները»։ Նա հիշեցրել է, որ 2025 թվականին երկրները համատեղ […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 6-ին

23:52 05.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 6-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Ռոստոմյան փողոցներ մասնակի, Սեբաստիայի փ. 10, 12, 14, 16 շենքեր, Շահումյան 17 փողոց, Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, 32 շենքեր, Շիրազի փ. 32, 36 շենքեր, […] ...

Գալանտի պաշտոնանկությունը խելագար արաք է․ Լապիդ

23:36 05.11.2024

Գալանտի պաշտոնանկությունը խելագար արաք է․ Լապիդ

Բենիամին Նեթանյահուի որոշումը՝ փոխարինելու պաշտպանության նախարար Յոավ Գալանտին պատերազմի ժամանակ, «խելագար արաք է», – գրել է ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը X-ում՝ կոչ անելով իսրայելցիներին բողոքել նման վերադասավորումների դեմ: «Նեթանյահուն վաճառում է Իսրայելի և Իսրայելի պաշտպանության բանակի անվտանգությունը իր ամոթալի քաղաքական գոյատևման համար: Աջ ծայրահեղական կառավարությունը գերադասում է զորակոչից խույս տվողներին, քան ծառայողներին», – գրել է […] ...

Դոդոնը կարծում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները

23:28 05.11.2024

Դոդոնը կարծում է, որ իշխանությունները կեղծել են ընտրությունների արդյունքները

Մոլդովայի նախկին նախագահ, Սոցիալիստների կուսակցության (PSRM) նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ իշխանությունները կեղծել են պետության ղեկավարի ընտրությունները, իսկ ընդդիմությունը կատարված խախտումների համար դիմելու է Սահմանադրական դատարան։ «Առաջիկա օրերին սոցիալիստները դիմելու են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և Սահմանադրական դատարան այս նախագահական ընտրություններում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումների վերաբերյալ, որոնք արձանագրվել են, ի թիվս այլ բաների, […] ...

Հրապարակվել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ ՄԻՊ զեկույցը

23:20 05.11.2024

Հրապարակվել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ ՄԻՊ զեկույցը

Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության կողմից «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայովև կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ»Մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանքային հրապարակային զեկույցը: Զեկույցի նպատակն է ներկայացնել, թե որքանով է Հայաստանի Հանրապետությունը իրականացրել և շարունակում իրականացնել «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտավորությունները, ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի 2013 թվականի եզրափակիչ դիտարկումներում նշված առաջարկությունները: […] ...

BACK_TO_TOP