Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.24
  • RUBLE
    3.97
  • 421.90
WEATHER
+8.09 oC

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

17:17 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը:

Ժողովին որպես ատենապետ մասնակցում էր նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

ԳՀԽ ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին` հայցելով Սուրբ Հոգու առաջնորդությունը ժողովի բարեհաջող և արդյունավետ ընթացքի համար։

Ժողովի ընթացքում կքննարկվեն հայրենական կյանքի մարտահրավերներին, արցախահայերի իրավունքների պաշտպանությանը, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, սփյուռքում ինքնության պահպանման հիմնախնդիրներին, քրիստոնեկան կրթության կազմակերպմանը, եկեղեցու ժողովական և վարչական կյանքին առնչվող հարցեր։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային 2-րդ համաժողովին

19:07 05.11.2024

Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային 2-րդ համաժողովին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակլ և կից գրել․ «Իմ ելույթը «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային 2-րդ համաժողովին»։   ...

Մոլդովայում Սանդուի իշխանությունն անվանել են իշխանության յուրացում

19:00 05.11.2024

Մոլդովայում Սանդուի իշխանությունն անվանել են իշխանության յուրացում

Մոլդովայում ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքի առաջնորդ Իլան Շորը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Մայա Սանդուի կառավարման յուրաքանչյուր օրը իշխանության յուրացում է։ Մոլդովայում նոյեմբերի 3-ին կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Արևմտամետ նախագահ Մայա Սանդուն և նախկին գլխավոր դատախազ, ընդդիմադիր Սոցիալիստական ​​կուսակցության թեկնածու, ծնունդով Գագաուզիայից Ալեքսանդր Ստոյանոգլոն պայքարել են հաղթանակի համար։ Արձանագրությունների 100%-ը մշակելուց հետո Սանդուն հավաքել […] ...

Բայդենը ընտրություններին կհետեւի Սպիտակ տնից

18:53 05.11.2024

Բայդենը ընտրություններին կհետեւի Սպիտակ տնից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլի և օգնականների հետ Սպիտակ տնից կհետևի երկրի նախագահական ընտրություններին․ ամերիկացի առաջնորդը պարբերաբար կտեղեկացվի քվեարկության ընթացքի մասին, հայտնում է CNN-ը։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական ​​կուսակցությունը ներկայացնում է փոխնախագահ Քամալա Հարիսը, Հանրապետական ​​կուսակցությունը ներկայացնում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ ...

ՌԴ-ում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պուտինին

18:47 05.11.2024

ՌԴ-ում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պուտինին

Նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին ուղղված ելույթում Ռուսաստանի Դաշնության նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգտվել են Կազանում կայացած ԲՐԻԿՍ+ […] ...

Թրամփն ու Հարիսը կհանդիպեն համախոհների հետ

18:43 05.11.2024

Թրամփն ու Հարիսը կհանդիպեն համախոհների հետ

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը ընտրությունների օրը համեմատաբար հանգիստ կանցկացնեն. Դոնալդ Թրամփը երեկոյան հանդիպում կունենա Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ, իսկ Քամալա Հարիսը հարցազրույց կտա, ինչպես նաև կհանդիպի Վաշինգտոնում աջակիցների հետ, հայտնում է NBC News-ը։ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան երեքշաբթի օրը։ Դեմոկրատական ​​կուսակցությունը ներկայացնում է փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական ​​կուսակցությունը ներկայացնում […] ...

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները

18:33 05.11.2024

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները

Նոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: ...

BACK_TO_TOP