17:11 05.11.2024
Հոկտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի օդերևութաբանական ծառայության 190-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (Հայհիդրոմետ) պատվիրակությունը ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ հանդիպում է ունեցել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նախագահ դոկտոր Աբդուլլա Ալ Մանդուսի հետ, ով հանդիսանում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի (NMC) տնօրեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕԿ-ի գործունեությանը և տարբեր գիտատեխնիկական ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ մի շարք հարցեր, ներկայացվել են «Հայհիդրոմետ»-ի դիտարկման համակարգի արդիականացման, կանխատեսումների համակարգի բարելավման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման վերաբերյալ խնդիրներ: Առանձին անդրադարձ է կատարվել Երևանի աերոլոգիական դիտարկումների վերսկսման խնդրին:
ՀՕԿ-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել Հայհիդրոմետին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ մասնավորապես հիդրոգեն գեներատոր ձեռք բերելու նպատակով։ Քննարկվել է նաև «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4ALL) նախաձեռնությանը «Հայհիդրոմետ»-ի մասնակցության շրջանակը՝ կարևորելով «Հայհիդրոմետ»-ի կանխատեսման, մոնիթորինգի և նախազգուշացման համակարգերի և դրանց առնչվող կարողությունների հզորացման խթանումը։ Որոշվել է, որ որպես ՀՕԿ-ի կողմից EW4ALL-ի արագ գնահատման /Rapid Assesment/ արդյունքների շարունակություն, ՀՕԿ-ն աջակցելու է«Հայհիդրոմետ»-ին EW4ALL նախաձեռնության իրականացման համար ազգային կարիքների համապարփակ գնահատման գործընթացում։
Պրն․ Ազիզյանը շնորհակալություն է հայտնել դոկտոր Մանդուսին՝ «Հայհիդրոմետ»-ին աջակցելու պատրաստակամության համար և հրավիրել նրան այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու Հայհիդրոմետի գործունեությանը, քննարկելու կարիքներն ու բացերը, ինչպես նաև ՀՕԿ-ի չափանիշներին և ռազմավարական ծրագրին համապատասխան Հայհիդրոմետի զարգացման ծրագիրը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Հայհիդրոմետ»-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի /NMC/ միջև երկկողմ համագործակցության հարցեր:
Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել մոտակա ժամանակներում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ այցելելու վերաբերյալ՝ տեղում կազմակերպության գործունեությանը ծանոթանալու, ինչպես նաև համատեղ գործունեության ծրագրերի քննարկման նպատակով։ Երկու կազմակերպությունները պայմանավորվել են զուգահեռ աշխատանքներ սկսել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և NMC-ի միջև փոխըմբռնման հուշագրի (MOU) մշակման և ստորագրման ուղղությամբ։
19:20 05.11.2024
Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է գրեթե 40 հրթիռ19:00 05.11.2024
Մոլդովայում Սանդուի իշխանությունն անվանել են իշխանության յուրացում14:52 05.11.2024
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին երկու երկրաշարժ է տեղի ունեցել11:03 05.11.2024
ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք19:07 05.11.2024
Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային 2-րդ համաժողովինՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակլ և կից գրել․ «Իմ ելույթը «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն․ արժանապատիվ աշխատանք» խորագիրը կրող միջազգային 2-րդ համաժողովին»։ ...
19:00 05.11.2024
Մոլդովայում Սանդուի իշխանությունն անվանել են իշխանության յուրացումՄոլդովայում ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքի առաջնորդ Իլան Շորը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ Մայա Սանդուի կառավարման յուրաքանչյուր օրը իշխանության յուրացում է։ Մոլդովայում նոյեմբերի 3-ին կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Արևմտամետ նախագահ Մայա Սանդուն և նախկին գլխավոր դատախազ, ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության թեկնածու, ծնունդով Գագաուզիայից Ալեքսանդր Ստոյանոգլոն պայքարել են հաղթանակի համար։ Արձանագրությունների 100%-ը մշակելուց հետո Սանդուն հավաքել […] ...
18:53 05.11.2024
Բայդենը ընտրություններին կհետեւի Սպիտակ տնիցԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլի և օգնականների հետ Սպիտակ տնից կհետևի երկրի նախագահական ընտրություններին․ ամերիկացի առաջնորդը պարբերաբար կտեղեկացվի քվեարկության ընթացքի մասին, հայտնում է CNN-ը։ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում է փոխնախագահ Քամալա Հարիսը, Հանրապետական կուսակցությունը ներկայացնում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ ...
18:47 05.11.2024
ՌԴ-ում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՊուտինինՆոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին ուղղված ելույթում Ռուսաստանի Դաշնության նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգտվել են Կազանում կայացած ԲՐԻԿՍ+ […] ...
18:43 05.11.2024
Թրամփն ու Հարիսը կհանդիպեն համախոհների հետԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Քամալա Հարիսը ընտրությունների օրը համեմատաբար հանգիստ կանցկացնեն. Դոնալդ Թրամփը երեկոյան հանդիպում կունենա Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ, իսկ Քամալա Հարիսը հարցազրույց կտա, ինչպես նաև կհանդիպի Վաշինգտոնում աջակիցների հետ, հայտնում է NBC News-ը։ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի կունենան երեքշաբթի օրը։ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնում է փոխնախագահ Քամալա Հարիսը, իսկ Հանրապետական կուսակցությունը ներկայացնում […] ...
18:33 05.11.2024
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկներըՆոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: ...