Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. Ջանֆիդա գյուղում այրվում է մոտ 1600 հակ անասնակեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.24
  • RUBLE
    3.97
  • 421.90
WEATHER
+11.09 oC

Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում. Ջանֆիդա գյուղում այրվում է մոտ 1600 հակ անասնակեր

16:34 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջանֆիդա գյուղում անասնակեր է այրվում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:  Մինչ հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները և այս պահին էլ հրշեջները, գյուղացիներն ու պարեկները պայքարում են կրակի տարածման դեմ:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է, ինչպես նաև պարզվում է սեփականատիրոջ ինքնությունը: Այրվում է մոտ 1600 հակ անասնակեր. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Space X-ն աշխարհում առաջին անգամ տիեզերք է ուղարկել փայտե արբանյակ

18:14 05.11.2024

Space X-ն աշխարհում առաջին անգամ տիեզերք է ուղարկել փայտե արբանյակ

Աշխարհի առաջին փայտե արբանյակը, որը կառուցվել է Ճապոնիայում, տիեզերք է արձակվել ամերիկյան Space X ընկերության առաքելության շրջանակներում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Կիոտոյի համալսարանում մշակված փայտե LignoSat արբանյակը կհասցվի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) և ուղեծիր դուրս կգա Երկրից մոտ 400 կմ բարձրության վրա։ Գործակալությունը նշում է, որ այս առաքելության նպատակն է լինելու «ցուցադրել վերականգնվող նյութերի տիեզերական […] ...

Երգի պրեմիերա՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

18:08 05.11.2024

Երգի պրեմիերա՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա մեծ շանսոնյեին նվիրված «Jamais» («Երբեք») երգի պրեմիերան (խոսք՝ Բատիստ Ֆոմերի, երաժշտություն՝ Շուշան Սարգսյանի): Պրեմիերային ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը, տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանը, երգչուհիներ Աննա Խաչատրյանը և Մաշա Մնջոյանը։ Ասուլիսի ընթացքում […] ...

SHANTNEWS

18:00 05.11.2024

SHANTNEWS

Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է. Ժաննա Անդրեասյան

17:54 05.11.2024

Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը: Ծրագրի շրջանակում այսօր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոցի պատվիրակությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Երևանի փոխքաղաքապետ […] ...

«Ռեալ Մադրիդ»-«Միլան» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ փոթորկի զոհերի. Չեմպիոնների լիգա

17:46 05.11.2024

«Ռեալ Մադրիդ»-«Միլան» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ փոթորկի զոհերի. Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Միլանը», կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Իսպանիայում «Դանա» փոթորկի զոհերի։ Խաղը կկայանա այսօր՝ նոյեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: «Այսօր երեկոյան «Սանտյագո Բեռնաբեուում» Չեմպիոնների լիգայի «Ռեալ Մադրիդ» -«Միլան» խաղի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ կհարգվի «Դանա» փոթորկի զոհերի հիշատակը, որից […] ...

Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ Գուրգեն Արսենյան

17:36 05.11.2024

Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ Գուրգեն Արսենյան

Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ «Այդպիսի քայլը մեծապես կնպաստի հաշտեցմանը»,- ասել է Արսենյանն ու հավելել, որ պահվող անձանց ազատ արձակման հետ կապված մնացած հարցերը պետք է ուղղել ադրբեջանական կողմին։ Դեսպանն ընդգծել […] ...

BACK_TO_TOP