16:16 05.11.2024
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է Երեւան քաղաքի եկամուտներն ու պլանավորվող ծախսային ուղղությունները:
2024 թվականին Երեւան քաղաքի սեփական եկամուտները պլանավորվել էին 61 մլրդ 514 մլն դրամ՝ 2023 թվականի 38 մլրդ 799 մլնի դիմաց: 2025 թվականին Երեւան քաղաքի համար պլանավորվում է մոտավորապես 90 մլրդ 234 մլն դրամ եկամուտների ապահովում: Հավելյալ դոտացիան կկազմի 9,5 մլրդ դրամ, պատվիրակված լիազորությունները՝ 58 մլրդ դրամ, վարկեր-դրամաշնորհներ հատվածը՝ 13,4 մլրդ դրամ, պետության կողմից նպատակային հատկացումներ-սուբվենցիաները՝ 1 մլրդ 133 մլն դրամ, Երեւան համայնքի վարկեր-դրամաշնորհները՝ 1 մլրդ դրամ եւ ֆոնդային մուտքերը՝ մոտավորապես 8 մլրդ դրամ:
Ծախսային ուղղություններին անդրադառնալով՝ քաղաքապետը նշել է, որ նախատեսվում են մեծածավալ բակային աշխատանքներ, կապիտալ շինարարական բազմաթիվ ծրագրեր: Հաջորդ տարի նախատեսվում է մետրոյի շարունակական վերանորոգման ծրագիրը, առկա են միջոցներ Աջափնյակի կայարանի համար: Տիգրան Ավինյանի խոսքով պահպանվել են բոլոր ընթացակարգերը՝ պարզ փորձաքննության, համալիր փորձաքննության, եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան մրցույթի կազմակերպմամբ հաջորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մրցույթի հաղթող կճանաչվի:
«Երեւան քաղաքի եկամուտների շարունակական ավելացումը հնարավորություն է տալիս էականորեն մեծացնելու կապիտալ շինարարության ծավալը, վերանորոգվող ու հիմնանորոգվող փողոցների քանակն ու ծավալը, հիմնանորոգվող ու նոր կառուցվող մանկապարտեզների քանակը»,- ընդգծել է քաղաքապետն ու կարծիք հայտնել, որ 2023 թվականին հաջորդող հնգամյակում Երեւան քաղաքում որեւէ չհիմնանորոգված մանկապարտեզ չի լինելու եւ նման տեմպերով գրեթե բոլոր ճանապարհներին անդրադարձ կլինի:
Պատգամավորների հարցադրումները վերաբերել են Երեւան քաղաքի գծանշման աշխատանքներին, վարորդների կողմից մի շարք խախտումների անթույլատրելիությանը, բակային տարածքների բարեկարգման աշխատանքների որակին, Կոնդ թաղամասի վերականգնմանը եւ քաղաքային այլ խնդիրների:
«Փոքր կենտրոնում էական փոփոխություններ են լինելու ավտոմեքենաների եւ, մասնավորապես, հանրային տրանսպորտի հոսքերի կառավարման տեսանկյունից: Ավտոբուսային գծերն ավելանալու են, ավելանալու են միակողմանի ռեժիմով աշխատող փողոցները, սա վերաբերելու է գրեթե բոլոր վարչական շրջաններին: Ավտոբուսային գծերը լինելու են հատուկ կահավորված, առանձնացված հատվածներ, որտեղ այլ մեքենաների մուտքն առհասարակ դժվար է լինելու»,- տեղեկացրել է Երեւանի քաղաքապետը:
Մանկապարտեզների համար հերթագրված երեխաների թվի դինամիկայի մասով հարցին ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը նշել է. «Քանի դեռ ակտիվ հիմնանորոգման փուլում ենք, մանկապարտեզներում հերթերը շարունակվելու են: Կարեւորն այն է, որ հիմնանորոգված յուրաքանչյուր մանկապարտեզում ավելի մեծ խմբեր են ստեղծվում: Այսինքն՝ ամեն նոր հիմնանորոգվող մանկապարտեզ ավելի շատ երեխա է կարողանում ընդունել»:
Երեւանում խցանումների խնդիրը կարգավորվելու է հանրային տրանսպորտի որակի բարելավմամբ: Նման կարծիք է հայտնել քաղաքապետը հարցի առնչությամբ եւ հավելել.
«Մեր հիմնական նպատակը հանրային տրանսպորտի որակի բարելավումն է, որ մարդիկ կամավոր հրաժարվեն մեքենաներից եւ օգտվեն հանրային տրանսպորտից: Որեւէ այլընտրանք այս ճանապարհին չի կարող բերել քաղաքային միջավայրի գրագետ զարգացման: Եվրոպական բոլոր քաղաքները գնում են այս ուղղությամբ»:
Երեւանի քաղաքապետի զեկույցին հաջորդել են մարզպետների ելույթները: Ներկայացվել է 2025 թվականին մարզերին ուղղված ֆինանսական հատկացումների պատկերը:
15:11 23.11.2024
ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով12:51 23.11.2024
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները14:54 23.11.2024
Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակԲրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...
14:42 23.11.2024
Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ ԹրամփըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...
14:32 23.11.2024
«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերովՀայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...
14:17 23.11.2024
Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...
14:05 23.11.2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարարՀանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...