Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վայք համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.24
  • RUBLE
    3.97
  • 421.90
WEATHER
+11.09 oC

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վայք համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր

16:00 05.11.2024

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ընդգրկել են մի քանի ուղղություններ՝ ճանապարհների ասֆալտապատում և բարեկարգում, մանկապարտեզի հիմնանորոգում, գյուղական բնակավայրերում ոռոգման ջրի համակարգերի արդիականացում և այլն։

Վայք համայքի Զառիթափ մանկապարտեզ ՀՈԱԿ-ի առաջին մասնաշենքի հիմնանորոգում

Ծրագրի ընդհանուր արժեքը 63 866 200 դրամ է , համայքի մասնաբաժինը կազմում է 19 159 860 դրամ կամ 30 % , պետական աջակցությունը կազմում է 44 706 340 կամ 70 %։

Աշխատանքները գրեթե ավարտված են։ Ծրագրի արդյունքում Վայք համայքի Զառիթափ մանկապարտեզ
ՀՈԱԿ-ի առաջին մասնաշենքում ևս Զառիթափի և հարակից բնակավայրերի երեխաները հնարավորություն կունենան հարմարավետ պայմաններում ստանալ նախադպրոցական կրթություն։

Վայք բնակավայրի Շահումյան և Իսրայել Օրի փողոցների ասֆալտապատում

Ծրագրի ընդհանուր արժեքը 433 777 640 դրամ է , համայքի մասնաբաժինը կազմում է 238 577 702 դրամ կամ 55 %, պետական աջակցությունը կազմում է 195 199 938 դրամ կամ 45 %։

Ծրագրի արդյունքում Վայք բնակավայրի երկու կենտրոնական փողոցներ /1825մետր և 150/ մետր ասֆալտապատվել են, բարեկարգվել են մայթերը, իսկ Շահումյան փողոցի մայթերին տնկվել են նաև ծառեր։

«Հերհեր բնակավայրի 1-ին փողոցի ասֆալտապատման աշխատանքներ» ենթածրագիր

Ենթածրագրի արժեքը 32 865 000 մլն ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 18 076 000 մլն ՀՀ դրամ կամ 55%, իսկ պետության մասանբաժինը՝ 14 789 000 ՀՀ դրամ կամ 45 %:

Արդյունքում կա 480 մ բարեկարգ և հարմարավետ ճանապարհ։

«Վայք համայնքի Զառիթափ բնակավայրի «Շարաֆ սուլթան» և «Մեշտեղ բանի» կոչվող հանդամասերում և Գոմք բնակավայրի ոռոգման ցանցերի կառուցման աշխատանքներ» ծրագիր

Ծրագրի արժեքն է 118 211 500 ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է 41 374 025 ՀՀ դրամ կամ 35%, իսկ իսկ պետության մասնաբաժինը՝ 76 837 475 ՀՀ դրամ կամ 65 %։

Ծրագրի իրականացման արդյունքում հիմնանորոգվել են ոռոգման ցանցեր, որի շնորհիվ 100 հա անջրդի վարելահող և տնամերձ հողատարածք դարձել է ոռոգելի։

«Վայք համայնքի Մարտիրոս, Սերս և Բարձրունի բնակավայրերի ոռոգման ջրի ջրագծերի, գլխամասային կառույցների արտաքին ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ» ծրագիր

Ծրագրի ընդհանուր արժեքն է 73 485 400 ՀՀ դրամ, որից համայնքի մասնաբաժինը կազմում է ՝ 22 045 620 ՀՀ դրամ կամ 30 %, իսկ պետության մասնաբաժինը՝ 51 439 780 ՀՀ դրամ կամ 70 %։

Ծրագրի իրականացումը նպաստել է, որ 20 հա տնամերձ հողատարածք, 50 հա վարելահող և 60 հա խոտհարք դառնան ոռոգելի, բարելավվեն ոռոգման ջրի որակը և մատակարարումը։

2024 թվականին Վայք համայնքում հաստատվել է 1 ծրագիր՝ «Սերս, Բարձրունի, Խնձորուտ և Նոր Ազնաբերդ բնակավայրերի փողոցների ասֆալտապատում»։

Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 178 223 620 ՀՀ դրամ՝ համայք- պետություն 50% -50% համաֆինանսավորմամբ։

Շինարարական աշխատանքների կատարման մրցույթը հայտարարվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները

18:33 05.11.2024

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները

Նոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: ...

ԵՄ ղեկավարները ԱՄՆ-ի ընտրություններից հետո կքննարկեն անդրատլանտյան հարաբերությունները

18:30 05.11.2024

ԵՄ ղեկավարները ԱՄՆ-ի ընտրություններից հետո կքննարկեն անդրատլանտյան հարաբերությունները

Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները նոյեմբերի 7-ին Բուդապեշտում կքննարկեն ԱՄՆ ընտրություններից հետո անդրատլանտյան հարաբերությունները եւ Վրաստանում տիրող իրավիճակը։ Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան՝ նոյեմբերի 7-8-ը Հունգարիայի մայրաքաղաքում կայանալիք երկու հանդիպումներից առաջ։ Խոսքը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ԵՄ 27 երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին է: «Նույն օրը երեկոյան ժամը 20:00-ին […] ...

Իսպանիան 10,6 մլրդ եվրո կհատկացնի հեղեղումների պատճառով առաջին օգնության փաթեթի շրջանակներում

18:25 05.11.2024

Իսպանիան 10,6 մլրդ եվրո կհատկացնի հեղեղումների պատճառով առաջին օգնության փաթեթի շրջանակներում

Իսպանիայի կառավարությունը ջրհեղեղից տուժածներին առաջին օգնության փաթեթի շրջանակներում կհատկացնի մոտ 10,6 միլիարդ եվրո։ Այս մասին լրագրողներին հայտնել է թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը։ «Իսպանիայի կառավարությունը Նախարարների խորհրդի նիստում հենց նոր հաստատեց միջոցառումների առաջին փաթեթը, որն ուղղված է տնային տնտեսություններին, ինչպես նաև ընկերություններին, անհատ ձեռներեցներին և տեղական հաստատություններին», – ասել է կառավարության ղեկավարը։ Ի թիվս այլ բաների, […] ...

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավվել են թվով 4 խաղային ապարատ

18:21 05.11.2024

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավվել են թվով 4 խաղային ապարատ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքից առգրավվել են թվով 4 խաղային ապարատ: Համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի՝ ոչ սահմանված տեղերում կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ առևտուր իրականացնելու կամ ծառայություն մատուցելու համար օրենքով նախատեսված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 70-ից 100-ապատիկի չափով՝ իրավախախտման գործիք հանդիսացող առարկաների բռնագրավմամբ կամ առանց […] ...

Space X-ն աշխարհում առաջին անգամ տիեզերք է ուղարկել փայտե արբանյակ

18:14 05.11.2024

Space X-ն աշխարհում առաջին անգամ տիեզերք է ուղարկել փայտե արբանյակ

Աշխարհի առաջին փայտե արբանյակը, որը կառուցվել է Ճապոնիայում, տիեզերք է արձակվել ամերիկյան Space X ընկերության առաքելության շրջանակներում: Այս մասին հայտնում է Reuters-ը: Կիոտոյի համալսարանում մշակված փայտե LignoSat արբանյակը կհասցվի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) և ուղեծիր դուրս կգա Երկրից մոտ 400 կմ բարձրության վրա։ Գործակալությունը նշում է, որ այս առաքելության նպատակն է լինելու «ցուցադրել վերականգնվող նյութերի տիեզերական […] ...

Երգի պրեմիերա՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

18:08 05.11.2024

Երգի պրեմիերա՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակի շրջանակում

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի կունենա մեծ շանսոնյեին նվիրված «Jamais» («Երբեք») երգի պրեմիերան (խոսք՝ Բատիստ Ֆոմերի, երաժշտություն՝ Շուշան Սարգսյանի): Պրեմիերային ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը, տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանը, երգչուհիներ Աննա Խաչատրյանը և Մաշա Մնջոյանը։ Ասուլիսի ընթացքում […] ...

BACK_TO_TOP