Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.24
  • RUBLE
    3.97
  • 421.90
WEATHER
+12.09 oC

Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին

15:12 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև բուհերի ռեկտորներ, գիտական, մշակութային համայնքի ներկայացուցիչներ:

Կարևորելով Պարույր Սևակի հոբելյանական միջոցառումների՝ պետական մակարդակով կազմակերպումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի անդամներին, որոնց գործուն մասնակցության շնորհիվ ներկայացված 25 հայտերից ընտրվել է 9-ը՝ ձևավորելով հոբելյանական ծրագիր ամբողջ տարվա համար: Հոբելյանական միջոցառումների շրջանակում Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գիտաժողովների անցկացումը: Նրա խոսքով՝ ստացված մի քանի գիտաժողովների առաջարկները հանձնաժողովի քննարկումների արդյունքում որոշվել է միավորել՝ հնարավորություն ընձեռելով գիտական հանրույթի ներկայացուցիչներին լսելու ու քննարկելու մասնագիտական դիտարկումներն ու առաջարկները:

«Մեծանուն արվեստագետների և մտավորականների թողած գրական վաստակը ներկայացնելու և վերաժևորելու ընթացքում որոշակի մտավախություններ են առաջանում կաղապարային մոտեցումներին տուրք տալու առումով։ Այդ մտավախության ռիսկերի չեզոքացման կարևոր նախապայմաններից մեկն այսպիսի գիտաժողովների կազմակերպումն է։ Պարույր Սևակն այն մտավորականներից է, որի թողած ժառանգությունն իրականում շատ բազմաշերտ է, և գիտաժողովը հնարավորություն է՝ վերլուծելու նրա գիտական և գրական գործունեության տարբեր բաղադրիչները։

Քննարկումները որակյալ աշխատանքի կարևոր նախապայման են․ հույս ունեմ՝ այս օրերի ընթացքում հնարավոր կլինի շատ մանրամասնորեն ու տարբեր շերտերով անդրադառնալ Պարույր Սևակի ստեղծագործական ժառանգությանը: Կարևոր է նաև, որ այս հարթակը միավորում է բոլորին, այդ թվում՝ Պարույր Սևակի տուն-թանգարանին, ինչը կարող է նոր համագործակցությունների սկիզբ լինել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Պարույր Սևակի հասարակագիտական, գրական-հրապարակախոսական ժառանգության ու թարգմանական գործունեության կարևորությանը՝ դրանք դիտարկելով որպես միջգիտակարգային երկխոսության հնարավորություն և առանձին ուշադրության արժանի ուսումնասիրության նյութ:

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովի համակազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետը, Պարույր Սևակի տուն-թանգարանը:

Գիտաժողովը կանցկացվի 2024 թ. նոյեմբերի 5-7-ը Երևանում։ Գիտաժողովի ընթացքում ՀՀ կրթական և գիտական կառույցների գիտնականները և մասնագետները կներկայացնեն զեկուցումներ՝ նվիրված հայ անվանի բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի կյանքին, նրա գրական գործունեությանն ու ժառանգությանը, Սևակի պոեզիան օտար լեզուներով, նրա լեզվական արվեստը, պոեզիան հայ երաժշտության մեջ, հայ կոմպոզիտորական արվեստում, Սևակի պատմափիլիսոփայությունը։ Թեմատիկ ուղղություններն են «Պ. Սևակի գեղարվեստական ժառանգությունը», «Պ. Սևակի գիտական ժառանգությունը», «Պ. Սևակի ստեղծագործության գրական առնչությունները», «Պարույր Սևակը արվեստում», «Սևակագիտության արդի խնդիրներ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է. Ժաննա Անդրեասյան

17:54 05.11.2024

Արվեստը պետության և հասարակության հետ առնչվելու ամենակարևոր ձևերից է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը: Ծրագրի շրջանակում այսօր Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում հյուրընկալվել է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի արվեստի դպրոցի պատվիրակությունը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Երևանի փոխքաղաքապետ […] ...

«Ռեալ Մադրիդ»-«Միլան» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ փոթորկի զոհերի. Չեմպիոնների լիգա

17:46 05.11.2024

«Ռեալ Մադրիդ»-«Միլան» հանդիպումը կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ փոթորկի զոհերի. Չեմպիոնների լիգա

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 4-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու «Միլանը», կսկսվի մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Իսպանիայում «Դանա» փոթորկի զոհերի։ Խաղը կկայանա այսօր՝ նոյեմբերի 5-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: «Այսօր երեկոյան «Սանտյագո Բեռնաբեուում» Չեմպիոնների լիգայի «Ռեալ Մադրիդ» -«Միլան» խաղի մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ կհարգվի «Դանա» փոթորկի զոհերի հիշատակը, որից […] ...

Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ Գուրգեն Արսենյան

17:36 05.11.2024

Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ Գուրգեն Արսենյան

Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակումը մեծապես կօգնի Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ «Այդպիսի քայլը մեծապես կնպաստի հաշտեցմանը»,- ասել է Արսենյանն ու հավելել, որ պահվող անձանց ազատ արձակման հետ կապված մնացած հարցերը պետք է ուղղել ադրբեջանական կողմին։ Դեսպանն ընդգծել […] ...

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Նախագծերի կառավարման մրցանակաբաշխություն 2024» միջոցառմանը

17:30 05.11.2024

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Նախագծերի կառավարման մրցանակաբաշխություն 2024» միջոցառմանը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում մասնակցել է «Նախագծերի կառավարման մրցանակաբաշխություն 2024» միջոցառմանը, որը կազմակերպել էր Հայաստանի նախագծերի կառավարման ինստիտուտը՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել, որ նախարարությունը կարևորում է նախագծերի կառավարման կոմպետենցիաների զարգացումը հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ առաջնային դիտարկելով կառավարիչների ինստիտուտների կայացման խնդիրը: «Հանրակրթության պետական […] ...

ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրով համաժողովին

17:23 05.11.2024

ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրով համաժողովին

«Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովը»՝ ArmIGF2024-ը, նոյեմբերի 5-ին կրկին համախմբել էր ոլորտի մասնագետներին, պետական, հասարակական, մասնավոր հատվածների ներկայացուցիչներին, ինտերնետի ապագայով ու հնարավորություններով հետաքրքրված անձանց։ Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, նոյեմբերի 5-ին՝ արդեն 9-րդ անգամ, մեկնարկել է ավանդական դարձած համաժողովը, որն այս տարի անցկացվում է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրի ներքո։ Բացման հանդիսավոր արարողությանը ներկաներին […] ...

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

17:17 05.11.2024

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը: Ժողովին որպես ատենապետ մասնակցում էր նաև Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ ԳՀԽ ժողովը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունն է բերել Գերագույն […] ...

BACK_TO_TOP