Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանում անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանում անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին

13:22 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանում անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ հյուրեր արտերկրից, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել սոցիալական արդարությանը նվիրված համաժողովի մասնակիցներին, որն, ըստ վարչապետի, ժամանակակից աշխարհի կարևորագույն թեմաներից մեկն է: «Բնականաբար, յուրաքանչյուր Կառավարության և հանրության համար սոցիալական արդարությունն ունի չափազանց կարևոր նշանակություն, և իհարկե, սա մի թեմա է, որն ունի ամենատարբեր շերտեր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և խոսել սոցիալական արդարության ամենաֆունդամենտալ, ամենակարևոր գործոնի մասին, որն, ըստ վարչապետի, նաև պատասխանում է հարցին, թե ինչ է պետք անել, ինչ պայմաններ է պետք ապահովել սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար.

«Իմ կարծիքով, և թերևս դա ցույց է տալիս մեր Կառավարության հետազոտությունը, դիտարկումները, սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար, որովհետև դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն առանց կրթության արդար հասանելիության, որովհետև այն բոլոր պրոբլեմները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական արդարության ոլորտում՝ դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ: Թերևս կարևոր է ընդգծել, որ այստեղ կրթություն ասվածը պետք է ընկալել ավելի լայն համատեքստում, որովհետև ամենակարևոր բաղադրիչը տվյալ դեպքում, որը ես նկատի ունեմ, հետևյալն է՝ սեփական կյանքը կառավարելու հմտությունների և ունակությունների ամբողջությունը, որի հիմնաքարը, իհարկե, առաջին հերթին, դրվում է հանրակրթության ոլորտի, նրա հասանելիության և որակի վրա»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր էլ մեր երկրում այս ոլորտում կան խնդիրներ, ինչպես աշխարհի շատ երկրներում, երբ կրթությունը կամ որակյալ կրթությունը հավասարապես հասանելի չէ բոլորին: Եվ սա թերևս ամենակարևոր խնդիրներից մեկն է, որ Կառավարությունը փորձում է լուծել: «Ահա, այս խնդրի լուծմանն են ուղղված մեր 500 մանկապարտեզ, 300 դպրոց կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրը և ի շարունակություն դրա՝ «Ակադեմիական քաղաք» նախագիծը: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս թեմաներն ուղիղ կապ ունեն նաև կանանց ներգրավման խնդրի հետ»,- ասել է վարչապետը և այս համատեքստում ընդգծել հատկապես մանկապարտեզների դերը, որի պակասը խոչընդոտ է կանանց համար իրենց կրթությամբ զբաղվելու, հմտությունները զարգացնելու առումով:

Երկրի ղեկավարը նաև ընդգծել է մանկապարտեզների դերը՝ որպես կրթության առաջին աստիճան, որը երեխաների մեջ մոլեկուլյար մակարդակում ներդնում է այն հնարավորությունները, որոնք կօգտագործվեն հետագա կյանքում: Չթերագնահատելով Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը սոցիալական արդարության, աշխատանքի ոլորտներում, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամեն շերտում կրթության կոմպոնենտը շատ էական նշանակություն ունի:

Վարչապետը խոսել է նաև հայեցակարգային այն ընկալումների մասին, որոնք փորձ են արվում ներդնել վարվող քաղաքականությունների մեջ: «Լինելով հետխորհրդային պետություն՝ շատ կարևոր է միմյանցից հստակ տարանջատել սոցիալական հավասարությունը և սոցիալական արդարությունը, որովհետև սոցիալական հավասարության կոնցեպտն այլ կոնցեպտ է, իսկ սոցիալական արդարության կոնցեպտը՝ բոլորովին այլ: Սոցիալական արդարության հայեցակարգը ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով: Եվ իր բարեկեցության մակարդակը պետք է ուղիղ կապի մեջ լինի նրա կատարած աշխատանքի բովանդակության, որակի, արտադրողականության և արդարության հետ»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ իր ընկալմամբ, պետության սոցիալական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն աջակցելու մարդկանց, քաղաքացիներին, որպեսզի նրանք իրենց աշխատանքի մեջ լինեն ավելի արդյունավետ, ավելի արտադրողական և մեծ հաշվով՝ ավելի մրցունակ աշխատանքի շուկայում, ասել է, թե սեփական բարեկեցությունն ապահովելու հմտություններին ավելի մեծ հասանելիություն ունենան:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև սոցիալական այն խմբերին, որոնց դեպքում վերոնշյալ բանաձևն օբյեկտիվ պատճառներով չի կարող գործել, օրինակ՝ ֆունկցիոնալ սահմանափակումներ, առողջության հետ կապված խնդիրներ ունեցող սոցիալական խմբերը: Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ կառավարությունների կողմից վարվող քաղաքականություններն ուղիղ կապ ունեն նրա հետ, թե ինչքանով է սոցիալական արդարության ոլորտում վարվող քաղաքականությունն արդյունավետ, այսինքն՝ հանրությունը որպես ամբողջություն ինչքանով է էֆեկտիվ աշխատում, ինչքանով է արդյունք ձևավորելու, և ի վերջո՝ հարկեր, պետական եկամուտներ գեներացնելու:

Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, համաժողովի շրջանակում քննարկվող հարցերը Հայաստանի Կառավարության առաջնահերթությունների ցանկում են: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ համաժողովի հյուրերի աջակցությամբ հնարավոր կլինի ավելի կոնկրետացնել, ճշգրտել այս հարցերին Կառավարության պատասխանների տարբերակները, ձևակերպումներն ու ըմբռնումները:

Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և հաջողություն մաղթել համաժողովին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

14:05 23.11.2024

Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար

Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Կրթության տեսչական մարմինը ավելի քան 800 երեխայի շրջանում ամեն տարի ուսումնասիրություն է անցկացնում՝ գեղարվեստական և գիտահանրամատչելի տեքստերը լուռ ընթերցելու և ընթերցածը հասկանալու, վերլուծելու, եզրահանգումներ անելու կարողությունները […] ...

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

13:52 23.11.2024

Ամփոփվել է Ալեն Սիմոնյանի պաշտոնական այցը Վիետնամ

Անցնող շաբաթ պաշտոնական այցով Հանոյ է մեկնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Վիետնամում Ալեն Սիմոնյանն ու ԱԺ պատգամավորներն ունեցել են մի շարք հանդիպումներ: Խորհրդարանի ղեկավարն այցի հրավերը ստացել էր պաշտոնակցից: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու գործնական քայլերի անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում տնտեսական, կրթական ու մշակութային փոխգործակցությանը վերաբերող հարցերի: […] ...

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

13:40 23.11.2024

Եթե պարտվեի, ապա մարդկանց դուր կգար. Ջեյք Փոլը մեկնաբանել է Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու լուրերը

Ամերիկացի հանրահայտ բլոգեր Ջեյք Փոլը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնի հետ պայմանավորված մենամարտ անցկացնելու մասին լուրերը: «Հիմարներ, նա մարզում չէր անցկացնում: Նրա առջև մարդ էր, որը նույնպես պատասխանում էր հարվածներով: Մարդիկ չեն հասկանում, թե ինչ հզոր հարվածների եմ տիրապետում: Ես գերազանց եմ օգտագործում ջեբը, ունեմ արագություն, փայլուն […] ...

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. կա տուժած

13:29 23.11.2024

Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը. կա տուժած

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Էդգար Հակոբյանի վարած «Range Rover» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Նվեր Դավթյանի վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW X6»-ը կողաշրջվել և բախվել է երկաթե էլեկտրասյանը, 1 հոգի մարմնական վնասվածքներով […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:16 23.11.2024

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի […] ...

Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակը

13:07 23.11.2024

Վերադարձի՛ր շարք. ՊՆ սոցիալական հոլովակը

ՀՀ պաշտպանության նախարարությունը սոցիալական հոլովակ է հրապարակել՝ վերջերս ներդրված նոր ծրագրի մասին: Հիշեցնենք՝ նախկին զինծառայողներին հնարավորություն կտրվի չդադարեցնել նշանակված զինվորական կենսաթոշակի իրավունքը որոշակի զորամասերում պայմանագրային զինծառայություն անցնելու դեպքում: ...

BACK_TO_TOP