Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերն ու 2025 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.24
  • RUBLE
    3.97
  • 421.90
WEATHER
+14.09 oC

Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերն ու 2025 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումները

13:50 05.11.2024

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 5-ի համատեղ նիստում քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը, գալիք տարվա բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի բյուջեի նախագծով Եվրամիության հետ նախատեսված է իրականացնել 2 դրամաշնորհային ծրագիր՝ 13,8 մլն եվրո գումարով. առաջինն «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» (երկրորդ փուլ), որի գումարը կազմում է 4,5 եվրո եւ «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» 9,3 մլն եվրո գումարով: Ներկայում քննարկումներ են ընթանում ԵՄ-ի հետ եւ հնարավոր է 2025 թվականին ստանալ նաեւ 25 մլն եվրո բյուջետային աջակցություն: Նախարարը տեղեկացրել է, որ եվրոպական կառույցների հետ իրականացվում են մի շարք վարկային ծրագրեր, որոնք Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության բյուջեում նախատեսված են 18,5 մլրդ դրամի չափով: Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պարզաբանումներ «Հյուսիս-հարավ» ճանապարհային հատվածին վերաբերող ծրագրի իրականացման, մի շարք կառույցներից, բանկերից ու ծրագրերից նախատեսվող հատկացումների վերաբերյալ: «Վերջին տարիներին կտրուկ մեծացել է միջազգային համագործակցության ընդհանուր պորտֆելը, եւ աշխատանքներ պետք է իրականացվեն կարողությունների, ներուժի զարգացման ուղղությամբ»,- նշել է նախարարը:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդգծել է, որ 2024 թվականը ԵՄ-Հայաստան գործընկերության օրակարգն առաջ մղելու տեսանկյունից աննախադեպ տարի էր: Նրա խոսքով արդեն սկսվել են բանակցությունները ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ, շարունակվում է առաջնային՝ անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցությունը: 2025 թվականի ընթացքում ծրագրվում է անցկացնել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված որոշ կանոնադրական մարմինների, Հայաստան-ԵՄ գործընկերության, Առեւտրի հարցերով գործընկերության, Խորհրդարանական գործընկերության կոմիտեների նիստեր: Անդրադառնալով 2025 թվականին իրականացվելիք մի շարք ծրագրերի՝ զեկուցողը տեղեկացրել է, որ «Դիմակայություն եւ աջ» ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 270 մլն եվրո գումար: Համագործակցությունը շարունակվելու է նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում: Պարույր Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ անդրադառնալով միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտական ոլորտում մասնագետների վերապատրաստմանը, ԵՄ անդամ երկրներում տնտեսական կցորդների գործունեության ակտիվացմանը:

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը որոշակի տեղեկատվություն է ներկայացրել Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մարմինների եւ նրանց աշխատանքների վերաբերյալ: Համաձայնագրի մաս 6-րդը վերաբերում է առեւտրին առնչվող հարցերին: Այս խնդիրները քննարկելու նպատակով ստեղծվել է Հայաստան-ԵՄ առեւտրի հարցերով գործընկերության կոմիտե, որը համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը: Կոմիտեի ներքո գործում են երեք թեմատիկ՝ աշխարհագրական նշումների, տնտեսական համագործակցության եւ այլ հարակից ոլորտների ու մաքսային հարցերով ենթակոմիտեներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

16:06 05.11.2024

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վայք համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր

16:00 05.11.2024

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Վայք համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք համայնքում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ընդգրկել են մի քանի ուղղություններ՝ ճանապարհների ասֆալտապատում և բարեկարգում, մանկապարտեզի հիմնանորոգում, գյուղական բնակավայրերում ոռոգման ջրի համակարգերի արդիականացում և այլն։ Վայք համայքի Զառիթափ մանկապարտեզ ՀՈԱԿ-ի առաջին մասնաշենքի հիմնանորոգում Ծրագրի ընդհանուր արժեքը 63 866 […] ...

Ուժեղացված ծառայություն․ պարեկների թիրախում են հեռախոս կամ ծխախոտային արտադրանք օգտագործող վարորդները, չամրակապված վարորդ-ուղևորները

15:52 05.11.2024

Ուժեղացված ծառայություն․ պարեկների թիրախում են հեռախոս կամ ծխախոտային արտադրանք օգտագործող վարորդները, չամրակապված վարորդ-ուղևորները

Ուժեղացված ծառայություն Երևանում և մարզերում. թիրախում` հեռախոս կամ ծխախոտային արտադրանք օգտագործող վարորդներն են, չամրակապված վարորդ-ուղևորները։ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը հորդորել է ծառայողներին` օրենքի շրջանակներում պահպանել հասարակական կարգն ու երթևեկության անվտանգությունը։ Մգեցված ապակիներ, առանց տեխզննման տրասպորտային միջոցի շահագործում, առանց վարորդական իրավունքի երթևեկ. այս և մի շարք այլ իրավախախտումներ են արձանագրել պարեկները։ Բանավոր նախազգուշացում և իրազեկում, […] ...

Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ

15:45 05.11.2024

Թբիլիսիում շարունակվում են բողոքի ցույցերը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների մի քանի տասնյակ ներկայացուցիչներ և նրանց համախոհները Թբիլիսիում ցույց են անցկացնում՝ ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների։ Այս պահին ակցիան ընթանում է Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի շենքի մոտ։ Նախօրեին՝ հերթական ակցիայի ժամանակ, ընդդիմությունը հայտարարեց բողոքի ակցիաների շարք սկսելու մասին, որոնք, ըստ նրանց, ամեն օր տեղի են ունենալու մայրաքաղաքի տարբեր վայրերում։ Ընդդիմությունը պահանջում է, մասնավորապես, անվավեր […] ...

Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար․ Պուտին

15:39 05.11.2024

Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար․ Պուտին

Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք արել և անում ենք ամեն ինչ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական ​​սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի […] ...

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների ընթացքը և ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը

15:32 05.11.2024

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների ընթացքը և ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը

Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում: ԱԽ քարտուղարը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և կարևորել նման աշխատաժողովների անցկացումը, որոնք միտված են ամրապնդելու քաղաքական շրջանակների և փորձագիտական […] ...

BACK_TO_TOP