13:05 05.11.2024
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադերբեջանի կողմից ներկայացված նախնական առակություների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր վճիռը 2024 թվականի նոյեմբերի 12-ին:
Հրապարակային նիստը կանցկացվի ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում Դատարանի Նախագահ, Դատավոր Նավաֆ Սալամը կկարդա Դատարանի վճիռը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ:
2023 թվականի ապրիլի 21-ին Ադրբեջանը ներկայացրեց նախնական առարկություններ՝ Դատարանի իրավասության վերաբերյալ և Դատարանի կանոնակարգի 79-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, գործի վարույթը կասեցվեց մինչև նշված նախնական առարկությունների վերաբերյալ Դատարանի որոշման հրապարակումը:
2023 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ Դատարանի Նախագահի սահմանված ժամկետում Հայաստանը ներկայացրեց իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ:
Հայաստան ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո դատարանը կհրապարակի իր վճիռը՝ Ադրբեջանը ընդդեմ Հայաստանի գործով՝ Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ:
14:52 05.11.2024
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին երկու երկրաշարժ է տեղի ունեցել11:03 05.11.2024
ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ15:39 05.11.2024
Մոսկվան ամեն ինչ անում է Բաքվի և Երևանի հարաբերությունները կարգավորելու համար․ ՊուտինՌուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք արել և անում ենք ամեն ինչ ադրբեջանա-հայկական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի […] ...
15:32 05.11.2024
Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստան-Իրան զարգացող հարաբերությունների ընթացքը և ընդգծել տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունըՆոյեմբերի 5-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իրանական վերլուծական կենտրոնների փորձագետների հետ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից կազմակերպված «Հայաստան-Իրան. Համագործակցության ընթացքն ու նոր հեռանկարները» խորագիրը կրող փորձագիտական աշխատաժողովի շրջանակներում: ԱԽ քարտուղարը ողջունել է փորձագետների այցը Հայաստան և կարևորել նման աշխատաժողովների անցկացումը, որոնք միտված են ամրապնդելու քաղաքական շրջանակների և փորձագիտական […] ...
15:25 05.11.2024
Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների․ ՊուտինՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների, հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ «Ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է բանակցությունների, այլև որոշակի փուլում՝ այս հակամարտության հենց սկզբում, նա վարել է այդ բանակցությունները։ Եվ նույնիսկ մշակվել է փոխընդունելի պայմանագիր՝ նախաստորագրված ուկրաինական կողմի հետ: Սակայն ուկրաինական կողմը […] ...
15:18 05.11.2024
Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացելՊայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Իզմիթում գտնվող Tupras նավթավերամշակման գործարանին պատկանող տարածքում։ Ինչպես ուղիղ հեռարձակմամաբ պատմել է NTV հեռուստաալիքը, ձեռնարկության տարածքից ծուխ է բարձրանում։ Միջադեպի պատճառների, ինչպես նաև հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ինչպես պարզաբանել է Կոջաելիի քաղաքապետ Թահիր Բույուկակինը, պայթյունը տեղի է ունեցել հաստատությունում ընթացող զորավարժությունների ժամանակ։ «Այնտեղ տեղի են ունեցել վարժանքներ, […] ...
15:12 05.11.2024
Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև բուհերի ռեկտորներ, գիտական, մշակութային համայնքի ներկայացուցիչներ: Կարևորելով Պարույր Սևակի հոբելյանական միջոցառումների՝ պետական մակարդակով կազմակերպումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել […] ...
15:05 05.11.2024
Քննարկվել են ՀՀ-Հունգարիա հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերՆոյեմբերի 4-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայի նախագահի նստավայրում հանդիպեց Հունգարիայի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական, դոկտոր Իշտվան Սիլվեստեր Տիմերի հետ։ Երկուստեք անդրադարձ կատարվեց ՀՀ-Հունգարիա հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի։ ...