«ՀՀ կառավարությունը պատվով է հանձն առել Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ խաղերի անցկացումը». Դանիել Դանիելյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+14.09 oC

«ՀՀ կառավարությունը պատվով է հանձն առել Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ խաղերի անցկացումը». Դանիել Դանիելյան

13:20 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2027 թվականին Հայաստանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ և «Աջակցություն կլիմայի և շրջակա միջավայրի կառուցվածքային տրանսֆորմացիներին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 5-8-ը Երևանում անցկացվում է կարողությունների զարգացման տարածաշրջանային աշխատարան: Այն կազմակերպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ)՝ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի և Կայուն զարգացման ֆրանկոֆոնիայի ինստիտուտի միջոցով:

Աշխատարանի բացման պաշտոնական արարողությանն այսօր մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան, ՖՄԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Էրիկ Պոպը, Ֆրանկոֆոն պետությունների՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, պաշտոնատար այլ անձինք:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով առաջին աշխատարանի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է՝ ՀՀ կառավարությունը մեծ պատվով և պատասխանատվությամբ է հանձն առել Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ խաղերի անցկացումը: Դանիել Դանիելյանի տեղեկացմամբ՝ մարզական և մշակութային բաղադրիչներից բացի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը ներառում են նաև հարակից թեմաներ, այդ թվում՝ ֆրանսերենի ուսուցման, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխությանը հարմարվելու և այլնի վերաբերյալ, որոնք էլ ընդգրկված են եռօրյա աշխատարանի օրակարգում:

«Ծրագիրն առաջին հերթին ուղղված է երիտասարդներին․ Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը նրանց համար նոր մտածելակերպ և միջավայր ստեղծելու հնարավորություն են: Պարբերաբար կլինեն այսպիսի աշխատարաններ տարբեր թեմաներով»,- ասել է նախարարի տեղակալը՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ թվով երիտասարդներ կմասնակցեն աշխատարաններին՝ ֆրանկոֆոն միջավայրի ու լեզվի իմացության նպատակով:

Դանիել Դանիելյանը նմանօրինակ աշխատարանների անցկացումը կարևորել է նաև Հայաստանում ֆրանկոֆոն արժեքների տարածումը խրախուսելու համատեքստում:

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը խաղերի կազմակերպման հարցում գործադրած ջանքերի համար: Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել նաև ֆրանկոֆոն երկրների դեսպաններին: Դիմելով երիտասարդներին՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը նշել է՝ նրանց հանձնառությունն ու ստեղծագործական միտքը կարևոր են այն գաղափարների համար, որոնք ծնվել են այստեղ:

«Այն աշխատանքները, որոնք այստեղ կատարվելու են, կնպաստեն խաղերի լավագույնս կազմակերպմանը: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հավաստում է իր հանձնառությունը՝ նպաստելու այն մարտահրավերների կարգավորմանը, որոնք առկա են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերից առաջ»,- նշել է Զեյնա Մինան:

Նա տեղեկացրել է՝ 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ն անցկացվելիք խաղերի ծրագրում ընդգրկվել են 10 մարզաձևեր ու 10 մշակութային միջոցառումներ:

ՖՄԿ-ի տարածաշրջանային ներկայացուցիչ Էրիկ Պոպը ևս ողջունել է ներկաներին ու շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոն խաղերի նախապատրաստական աշխատանքներում ընդգրկված աշխատարանի կազմակերպման համար։ «Պետք է կարողանանք ներգրավել այնպիսի երիտասարդների, որոնք ֆրանկոֆոն են ու մեզ կաջակցեն միջոցառման կազմակերպչական հարցերում»,- ասել է Էրիկ Պոպը:

Աշխատարանին 36 երիտասարդ է մասնակցում, որոնցից 30-ը հայեր են, իսկ 6-ը՝ ֆրանկոֆոն երիտասարդներ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից՝ Ռումինիայից, Բուլղարիայից և Մոլդովայից: Աշխատարանի նպատակն է՝ երիտասարդների շրջանում ձևավորել պատկերացում կանաչ ձեռներեցության, էկո-նորարարության, շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության վերաբերյալ։ Կարևորվում է նաև Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերին ընդառաջ աջակցել մասնակիցներին՝ էկո-քաղաքացիական գործողությունների իրականացման, տարածաշրջանում երիտասարդների և քաղաքացիական հասարակության դերակատարների կարողությունների ամրապնդման կայուն ֆինանսավորման և էկո-քաղաքացիների ներգրավման տեսանկյունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների․ Պուտին

15:25 05.11.2024

Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների․ Պուտին

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների, հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ «Ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է բանակցությունների, այլև որոշակի փուլում՝ այս հակամարտության հենց սկզբում, նա վարել է այդ բանակցությունները։ Եվ նույնիսկ մշակվել է փոխընդունելի պայմանագիր՝ նախաստորագրված ուկրաինական կողմի հետ: Սակայն ուկրաինական կողմը […] ...

Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել

15:18 05.11.2024

Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել

Պայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Իզմիթում գտնվող Tupras նավթավերամշակման գործարանին պատկանող տարածքում։ Ինչպես ուղիղ հեռարձակմամաբ պատմել է NTV հեռուստաալիքը, ձեռնարկության տարածքից ծուխ է բարձրանում։ Միջադեպի պատճառների, ինչպես նաև հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ինչպես պարզաբանել է Կոջաելիի քաղաքապետ Թահիր Բույուկակինը, պայթյունը տեղի է ունեցել հաստատությունում ընթացող զորավարժությունների ժամանակ։ «Այնտեղ տեղի են ունեցել վարժանքներ, […] ...

Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին

15:12 05.11.2024

Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև բուհերի ռեկտորներ, գիտական, մշակութային համայնքի ներկայացուցիչներ: Կարևորելով Պարույր Սևակի հոբելյանական միջոցառումների՝ պետական մակարդակով կազմակերպումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել […] ...

Քննարկվել են ՀՀ-Հունգարիա հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր

15:05 05.11.2024

Քննարկվել են ՀՀ-Հունգարիա հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր

Նոյեմբերի 4-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայի նախագահի նստավայրում հանդիպեց Հունգարիայի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական, դոկտոր Իշտվան Սիլվեստեր Տիմերի հետ։ Երկուստեք անդրադարձ կատարվեց ՀՀ-Հունգարիա հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի։ ...

SHANTNEWS

15:00 05.11.2024

SHANTNEWS

Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին երկու երկրաշարժ է տեղի ունեցել

14:52 05.11.2024

Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին երկու երկրաշարժ է տեղի ունեցել

4,5 և 4,2 մագնիտուդ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Գորնո-Բադախշանի ինքնավար շրջանի Դարվազի շրջանում, Աֆղանստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ԱԻՆ սեյսմիկ կանխատեսումների մոնիտորինգի կենտրոնը, որը հետեւում է Կենտրոնական Ասիայի երկրներում տեղի ունեցող երկրաշարժերին։ Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14:03-ին և 14:27-ին, դրանց էպիկենտրոնները գտնվել են 10 […] ...

BACK_TO_TOP