12:37 05.11.2024
Նոյեմբերի 4-ի ժամը 7.35-ին «Հերացի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 46–ամյա տղամարդ:Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 5.45-ի սահմաններում Աբովյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն կտրող-ծակող առարկայով հարվածել է անհայտ անձը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կենտրոնական բաժնի և ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 46-ամյա տղամարդը Աբովյան փողոցում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է 16, 18 և 24 տարեկան երեք երիտասարդի հետ, որի ընթացքում էլ 16-ամյա պատանին դանակահարել է նրան: Հետագա միջոցառումների արդյունքում 16-ամյա պատանին և 18-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են:
14:52 05.11.2024
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին երկու երկրաշարժ է տեղի ունեցել11:03 05.11.2024
ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ15:25 05.11.2024
Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների․ ՊուտինՌուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցությունների, հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ «Ես բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է բանակցությունների, այլև որոշակի փուլում՝ այս հակամարտության հենց սկզբում, նա վարել է այդ բանակցությունները։ Եվ նույնիսկ մշակվել է փոխընդունելի պայմանագիր՝ նախաստորագրված ուկրաինական կողմի հետ: Սակայն ուկրաինական կողմը […] ...
15:18 05.11.2024
Թուրքիայի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացելՊայթյուն է տեղի ունեցել Թուրքիայի հյուսիս-արևմուտքում՝ Իզմիթում գտնվող Tupras նավթավերամշակման գործարանին պատկանող տարածքում։ Ինչպես ուղիղ հեռարձակմամաբ պատմել է NTV հեռուստաալիքը, ձեռնարկության տարածքից ծուխ է բարձրանում։ Միջադեպի պատճառների, ինչպես նաև հնարավոր զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ինչպես պարզաբանել է Կոջաելիի քաղաքապետ Թահիր Բույուկակինը, պայթյունը տեղի է ունեցել հաստատությունում ընթացող զորավարժությունների ժամանակ։ «Այնտեղ տեղի են ունեցել վարժանքներ, […] ...
15:12 05.11.2024
Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովը։ Բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև բուհերի ռեկտորներ, գիտական, մշակութային համայնքի ներկայացուցիչներ: Կարևորելով Պարույր Սևակի հոբելյանական միջոցառումների՝ պետական մակարդակով կազմակերպումը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել […] ...
15:05 05.11.2024
Քննարկվել են ՀՀ-Հունգարիա հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերՆոյեմբերի 4-ին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Հունգարիայի նախագահի նստավայրում հանդիպեց Հունգարիայի նախագահի դիվանագիտական հարցերով գլխավոր խորհրդական, դոկտոր Իշտվան Սիլվեստեր Տիմերի հետ։ Երկուստեք անդրադարձ կատարվեց ՀՀ-Հունգարիա հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի։ ...
14:52 05.11.2024
Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին երկու երկրաշարժ է տեղի ունեցել4,5 և 4,2 մագնիտուդ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Գորնո-Բադախշանի ինքնավար շրջանի Դարվազի շրջանում, Աֆղանստանի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Ուզբեկստանի ԱԻՆ սեյսմիկ կանխատեսումների մոնիտորինգի կենտրոնը, որը հետեւում է Կենտրոնական Ասիայի երկրներում տեղի ունեցող երկրաշարժերին։ Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14:03-ին և 14:27-ին, դրանց էպիկենտրոնները գտնվել են 10 […] ...