12:04 05.11.2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Հանդիպում-քննարկման ժամանակ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին։
Նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տնտեսական բաղադրիչի մասին, շեշտել է, որ ծրագրի իրագործումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների համար։
Անդրադառնալով նախագծի ներդրումային բաղադրիչին՝ Արմեն Սիմոնյանը շեշտել է, որ իրականացվել են որոշ ուսումնասիրություններ այդ ուղղությամբ, և այս պահին աշխատանքները շարունակվում են։
ՄԹ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն Արմեն Սիմոնյանին հարցեր են ուղղել նաև ենթակառուցվածքների կառուցման և վերագործարկման թեմաներով:
11:03 05.11.2024
ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ14:28 05.11.2024
Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը շատ իրական է դարձել․ Շառլ ՄիշելԵրրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը շատ իրական է դարձել, ասում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Այդ մասին նա հայտարարել է բելգիական Soir թերթին տված հարցազրույցում : Պաշտոնյայի խոսքով՝ ամբողջ աշխարհը ներկայումս ապրում է «չափազանց վտանգավոր պահ»։ «Երրորդ համաշխարհային պատերազմն իրական է, բայց մենք կարող ենք և պետք է խուսափենք դրանից: Պատմության ընթացքը դեռ հնարավոր է […] ...
14:18 05.11.2024
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...
14:07 05.11.2024
Էկոնոմիկայի նախարարության 2025 թ․ բյուջեի մեծ մասն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտին․ նախարարՀՀ ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարար Գևոր Պապոյանը հայտնել է, որ նախարարության 2025 թ․ բյուջեի մեծ մասն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտին։ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2025 թվականի բյուջետային ծրագրերի շրջանակներում, ինչպես նախորդիվ ներկայացրել եմ, նախարարությանը կհատկացվի 79 միլիարդ 550 միլիոն ՀՀ դրամ՝ 10 ծրագրերի իրականացման համար, որից 5 ծրագիրը՝ 35 միջոցառմամբ, նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, բյուջեն կկազմի […] ...
13:58 05.11.2024
Սյունիքում՝ «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ծեծկռտուքի և երեք անձի դանակահարության վարույթով երկու կին մեղադրյալների մասով նյութերն ուղարկվել են դատարան2024թ. հուլիսի 18-ին՝ ժամը 22:25-ին, ահազանգ էր ստացվել Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում երեք անձի դանակահարելու վերաբերյալ, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել էին տուժողների՝ մարմնական վնասվածքներ ստանալու էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, վերջիններիս մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ շարժառիթը: Դեպքի […] ...
13:50 05.11.2024
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերն ու 2025 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված հատկացումներըՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ նոյեմբերի 5-ի համատեղ նիստում քննարկվել են Հայաստանի՝ եվրոպական կառույցների հետ իրականացվող ծրագրերը, գալիք տարվա բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները: ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ 2025 թվականի բյուջեի նախագծով Եվրամիության հետ նախատեսված է իրականացնել 2 դրամաշնորհային ծրագիր՝ 13,8 մլն եվրո գումարով. առաջինն «Աջակցություն […] ...
13:42 05.11.2024
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՆոյեմբերի 5-ին, ժամը 10:35-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատշգամբից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները կանխել են Հ. Ս.-ի (ծնված 1947 թ.) ինքնասպանության փորձը և մոտեցրել […] ...