11:58 05.11.2024
Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (նոյեմբեր) մրցութային հայտերի ընդունումը:
Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի (այսուհետ՝ Կարգ) համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.
1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.
2) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ.
3)Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝
ա. «Հայոց լեզու և գրականություն».
բ. «Հայրենագիտություն».
գ. «Օտար լեզուներ».
դ.«Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)».
ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ».
զ. «Արվեստ և արհեստ».
է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն».
4) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար.
5) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար.
6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական.
7) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան.
8) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.
9)Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ.
10)Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ).
11)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան.
12)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ.
13)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:
Մրցույթին կարող են մասնակցել.
1) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը.
2)Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը.
3) Հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը.
4)Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՏՄԱԿ) կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։
Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ [email protected] էլեկտրոնային հասցեին)՝ մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ (ժամը՝ 18:00), ներկայացնելով դիմում՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին, անձը հաստատող փաստաթուղթ (PDF տարբերակով), տեղեկանք աշխատավայրից (PDF տարբերակով), լրացնում ու կցում են ձևաչափը (ներկայացնել Word տարբերակով), ինչպես նաև Կարգով պահանջվող նյութերը: Կարգով սահմանված՝ մրցութային հայտերին ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից:
Կարգով պահանջվող փաստաթղթերից զատ՝ այլ փաստաթղթեր (հավաստագրեր, վկայականներ, տեղեկանքներ և այլն) չկցել։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 010-59-96-20 հեռախոսահամարով:
11:03 05.11.2024
ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ14:47 05.11.2024
Կրեմլում հրաժարվել են Սանդուին ճանաչել Մոլդովայի նախագահՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մոլդովայի նախագահական ընտրությունները, ասել է, որ Մայա Սանդուին չի կարող անվանել այդ երկրի նախագահ, քանի որ շատ քաղաքացիներ, նրա համոզմամբ, Սանդուի օգտին չեն քվեարկել։ «Սանդուն իր երկրի նախագահը չէ, քանի որ հենց այդ երկրում շատերը չեն քվեարկել նրա օգտին: Ինչ վերաբերում է Մոլդովայի ներկայիս ղեկավարությանը, ապա մինչ այժմ […] ...
14:34 05.11.2024
Վրաստանում ընտրակեղծիքների մասին հայտարարությունների նպատակը ուժով իշխանափոխությունն է․ ՊապուաշվիլիԱպատեղեկատվությունն այն մասին, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կեղծվել են, նպատակ ունի երկրում իշխանություն փոխել ուժով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Ընտրությունների մասին ապատեղեկատվության մի մասը հիբրիդային պատերազմի մեթոդներն են, հարձակումներ են տեղի ունենում Վրաստանում ընտրությունների և ժողովրդավարության վրա, որպեսզի, շրջանցելով ժողովրդավարությունը, տեղի ունենա իշխանափոխություն ուժով, այլ ոչ թե ժողովրդավարական ճանապարհով և […] ...
14:28 05.11.2024
Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը շատ իրական է դարձել․ Շառլ ՄիշելԵրրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը շատ իրական է դարձել, ասում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Այդ մասին նա հայտարարել է բելգիական Soir թերթին տված հարցազրույցում : Պաշտոնյայի խոսքով՝ ամբողջ աշխարհը ներկայումս ապրում է «չափազանց վտանգավոր պահ»։ «Երրորդ համաշխարհային պատերազմն իրական է, բայց մենք կարող ենք և պետք է խուսափենք դրանից: Պատմության ընթացքը դեռ հնարավոր է […] ...
14:18 05.11.2024
Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը հորդորում է զանգահարել 1-02 կամ դիմել մոտակա բաժին։ ...
14:07 05.11.2024
Էկոնոմիկայի նախարարության 2025 թ․ բյուջեի մեծ մասն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտին․ նախարարՀՀ ԱԺ-ում Էկոնոմիկայի նախարար Գևոր Պապոյանը հայտնել է, որ նախարարության 2025 թ․ բյուջեի մեծ մասն ուղղվելու է գյուղատնտեսության ոլորտին։ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2025 թվականի բյուջետային ծրագրերի շրջանակներում, ինչպես նախորդիվ ներկայացրել եմ, նախարարությանը կհատկացվի 79 միլիարդ 550 միլիոն ՀՀ դրամ՝ 10 ծրագրերի իրականացման համար, որից 5 ծրագիրը՝ 35 միջոցառմամբ, նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության ոլորտում, բյուջեն կկազմի […] ...
13:58 05.11.2024
Սյունիքում՝ «Ջաղաց» հանգստի կենտրոնում, ծեծկռտուքի և երեք անձի դանակահարության վարույթով երկու կին մեղադրյալների մասով նյութերն ուղարկվել են դատարան2024թ. հուլիսի 18-ին՝ ժամը 22:25-ին, ահազանգ էր ստացվել Կապան քաղաքի «Ջաղաց» հանգստի կենտրոնում երեք անձի դանակահարելու վերաբերյալ, ովքեր տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել էին «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն: Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել էին տուժողների՝ մարմնական վնասվածքներ ստանալու էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, վերջիններիս մարմնական վնասվածքներ ստացած անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ շարժառիթը: Դեպքի […] ...