11:34 05.11.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այս մասին խոսել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ և սպառնալիքներ, որի վերաբերյալ հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև Եվրամիությանը։ Այդ հարցով, կարծում եմ, հետաքննություն է տեղի ունենում։ Արձագանք դեռևս չկա»,- նշել է Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից՝ հավելելով, որ Հայաստանի դեսպանությունն այս առնչությամբ պաշտոնական բողոք է հղել Բրյուսելում այլ դիվանագիտական առաքելություններին։
Նամակում, որը վկայակոչում է Politico-ն, նշվում է, որ Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը բանավոր հարձակումների և ահաբեկումների է ենթարկվել Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի կողմից, որն ակնհայտ սպառնալիքներ է հնչեցրել Բալայանի կյանքի դեմ։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Tangla հյուրանոցում անցկացված ընդունելության ժամանակ, որը կազմակերպվել է Թուրքիայի դեսպանատան կողմից՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Ի պատասխան Politico-ի հարցմանը՝ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը հայտարարել է, որ նման միջադեպ տեղի չի ունեցել՝ հավելելով, որ ընդունելությունն անցել է բարեկամական մթնոլորտում, որը բնորոշ է սովորական դիվանագիտական միջոցառումներին:
11:03 05.11.2024
ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ13:14 05.11.2024
ՀՀ կառավարության աջակցությամբ վերակառուցվում են Ճամբարակ քաղաքի վթարված հենապատն ու կամուրջըԲնակչության և համայնքների սոցիալական նշանակություն ունեցող հիմնախնդիրներին լուծում տալու նպատակով, ՀՀ Կառավարությունը, առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի շրջանակներում, պետական բյուջեից 63,622.0 դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի սկզբնամասում գտնվող հենապատի և փլված կամրջի վերակառուցման աշխատանքների համար։ Կամուրջն ու հենապատը վթարվել էին 2024 թվականի հուլիս ամսին տեղացած հորդառատ անձրևների և հեղեղումների պատճառով։ […] ...
13:05 05.11.2024
Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 12-ին կհրապարակի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռըՀայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադերբեջանի կողմից ներկայացված նախնական առակություների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը կհրապարակի իր վճիռը 2024 թվականի նոյեմբերի 12-ին: Հրապարակային նիստը կանցկացվի ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 18:00-ին) Հաագայի Խաղաղության պալատում, որի ընթացքում Դատարանի Նախագահ, Դատավոր Նավաֆ Սալամը կկարդա Դատարանի վճիռը։ Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության […] ...
13:00 05.11.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել համաձայնագրի վավերացման հարցին«ՀՀ կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների այցելության եւ գտնվելու կարգի մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին Երեւանում. տեղեկացրել է Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 5-ի նիստում քննարկման ներկայացվելով համաձայնագրի վավերացման մասին հարցը: Փաստաթղթով կանոնակարգվում է Հայաստանի եւ Ղազախստանի քաղաքացիների այցելությունների եւ պետության տարածքում գտնվելու […] ...
12:51 05.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ, նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 20-25մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը կնվազի 3-4, նոյեմբերի 6-7-ի գիշերը՝ 5-7 աստիճանով։ ...
12:44 05.11.2024
Վաչե Տերտերյանն ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանըՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունել է հյուրերին՝ կարևորելով հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունները և շնորհակալություն հայտնել հետևողական համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ Սյունիքի մարզի հինգ համայնքների և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի քաղաքների միջև փոխըմբռնման հուշագրերի նախագծերը, դրանց ստորագրման մանրամասները, և […] ...
12:37 05.11.2024
16-ամյա պատանին վիճաբանության ժամանակ դանակահարել էր 46-ամյա տղամարդուն. նա ձերբակալվել էՆոյեմբերի 4-ի ժամը 7.35-ին «Հերացի» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 46–ամյա տղամարդ:Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 5.45-ի սահմաններում Աբովյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն կտրող-ծակող առարկայով հարվածել է անհայտ անձը: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական […] ...