2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+12.09 oC

2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք

10:21 05.11.2024

Թոքի քաղցկեղը այս հիվանդության ամենատարածված տեսակներից է և աշխարհում մահացության գլխավոր պատճառներից մեկը։
Տղամարդիկ առավել հաճախ են հիվանդանում թոքի քաղցկեղով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Աշխարհում տարեկան հաստատված շուրջ 20 միլիոն քաղցկեղի դեպքերից 2,4 միլիոնը պայմանավորված է թոքի քաղցկեղով։

2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք։

Ծխախոտի երկարատև օգտագործման հետ մեկտեղ մեծանում է թոքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։

Թոքի քաղցկեղի կլինիկական դրսևորումն էապես կախված է առաջնային ուռուցքային օջախի տեղակայումից։ Հիվանդության սկզբնական փուլերը կարող են ընթանալ առանց կլինիկական ախտանշանների:

Հիմնական ախտանշաններն են`

հազ,

արյունախխում,

դժվարաշնչություն (հևոց),

ցավ կրծքավանդակում և այլն:

Ինչպե՞ս խուսափել ռիսկի գործոնների ազդեցությունից`

հրաժարվել ծխելուց,

ծխողների շրջանում կրծքավանդակի ցածր դոզավորմամբ ՀՇ հետազոտություն 50-75 տարիքային խմբում։

Հիշեցնենք, որ հաստատված քաղցկեղով պացիենտների վիրահատական բուժումը , ինչպես նաև հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության. Նիկոլ Փաշինյան

12:26 05.11.2024

Դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար, քանի որ դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը նշեց «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Վարչապետն իր խոսքում նշեց, որ սոցիալական արդարությանը նվիրված համաժողովն արծարծում […] ...

Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեները և մի շարք ինքնավար մարմիններ Ազգային ժողովում հանդես կգան տարեկան հաղորդմամբ

12:19 05.11.2024

Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեները և մի շարք ինքնավար մարմիններ Ազգային ժողովում հանդես կգան տարեկան հաղորդմամբ

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանվում են այն պետական մարմինները, որոնց ղեկավարներն Ազգային ժողով են ներկայացնում տարեկան հաղորդումներ, սակայն կարգավորումներից դուրս են մնացել մի շարք մարմիններ: ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվում է մի շարք մարմինների […] ...

Ներկայացվել են տարածքային կառավարման, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ու ջրային տնտեսության գալիք տարվա բյուջետային հատկացումները

12:12 05.11.2024

Ներկայացվել են տարածքային կառավարման, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ու ջրային տնտեսության գալիք տարվա բյուջետային հատկացումները

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են 2025 թվականի բյուջետային քննարկումները: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին քննարկվել են տարածքային կառավարման, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ու ջրային տնտեսության ոլորտներում, համայնքներին տրվող դոտացիաների ու պատվիրակված լիազորությունների իրականացման հարցում գալիք տարվա ընթացքում նախատեսված […] ...

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Միացյալ Թագավորության առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին

12:04 05.11.2024

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Միացյալ Թագավորության առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հանդիպում-քննարկման ժամանակ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին։ Նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տնտեսական բաղադրիչի մասին, շեշտել է, որ ծրագրի իրագործումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Անդրադառնալով նախագծի ներդրումային […] ...

SHANTNEWS

12:00 05.11.2024

SHANTNEWS

Մեկնարկում է նոյեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

11:58 05.11.2024

Մեկնարկում է նոյեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (նոյեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի (այսուհետ՝ Կարգ) համաձայն՝ հետևյալ անվանակարգերում. 1) Հանրակրթական […] ...

BACK_TO_TOP