Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունը շարունակվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+8.09 oC

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունը շարունակվում է

09:30 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի ակտիվ շինարարությունը շարունակվում է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

«Իրականացվում են հողային աշխատանքներ, հանույթ, պայթեցումներ։ Կատարվում են նաև Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի բետոնացման և թունելի կառուցման աշխատանքները։
Նշենք, որ Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածում նախատեսվում է կառուցել 17 կամուրջ‚ 2 թունել (ընդհանուր շուրջ 900մ երկարությամբ)‚ 5 տրանսպորտային հանգույց»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

11 թատրոն՝ 11 ներկայացում․ մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը

11:44 05.11.2024

11 թատրոն՝ 11 ներկայացում․ մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը

Մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը, որին մասնակցում է 11 թատրոն հանրապետության տարբեր քաղաքներից՝ 11 ներկայացմամբ։ Փառատոնի բացումը տեղի է ունեցել Աշտարակի դրամատիկական թատրոնի «Կաթիլը» ներկայացմամբ, որին հաջորդել է Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիսը» ներկայացումը։ Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մինչև նոյեմբերի 8-ը ներկայացումներով հանդես […] ...

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Բրյուսելում Հայաստանի դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

11:34 05.11.2024

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Բրյուսելում Հայաստանի դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այս մասին խոսել  է Ազգային ժողովում  լրագրողների հետ ճեպազրույցում։ «Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ […] ...

Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար

11:26 05.11.2024

Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գալյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։ ...

Քննարկվել են «Մասդարի» նախագծում ՀՀ կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը և դրա շուրջ իրավական խնդիրների լուծումները

11:19 05.11.2024

Քննարկվել են «Մասդարի» նախագծում ՀՀ կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը և դրա շուրջ իրավական խնդիրների լուծումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայի և «Մասդար» ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մասդար»-ի նախագծում Հայաստանի կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը և դրա շուրջ իրավական խնդիրների լուծումները։ «Մասդար» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի իրականացում։ ...

Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին

11:11 05.11.2024

Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին

Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև  իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորները, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր […] ...

ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ

11:03 05.11.2024

ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է գրեթե 83 միլիոն քաղաքացի: Այս մասին են վկայում Ֆլորիդայի պետական ​​համալսարանի հրապարակած տվյալները։ Փորձագետների հաշվարկներով՝ երկրի 82 713 594 բնակիչ քվեարկել է ժամանակից շուտ։ Նրանցից գրեթե 45 միլիոնը անձամբ է քվեարկել ընտրատեղամասերում, մոտ 37,7 միլիոնը՝ փոստով։ Նշվում է, որ վաղաժամկետ քվեարկությանը մասնակցածների 37,8%-ը Դեմոկրատական ​​կուսակցության անդամներ են, […] ...

BACK_TO_TOP