Կիպրոսի նախագահը ժողովրդագրական իրավիճակը անվանել է ազգային մեծ խնդիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+10.09 oC

Կիպրոսի նախագահը ժողովրդագրական իրավիճակը անվանել է ազգային մեծ խնդիր

09:15 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսը կղզում ձևավորվող ժողովրդագրական իրավիճակը որակել է որպես ազգային մեծ խնդիր: Այդ մասին նա հայտարարել է երկրի բնակիչներին ուղղված հեռուստաուղերձում, որի ընթացքում հայտարարել է 50 միլիոն եվրո արժողությամբ միջոցառումների փաթեթի մասին, որն ուղղված է ծնելիության աճի խթանմանը։

«Ես դիմում եմ ձեզնից յուրաքանչյուրին, որպեսզի հայտարարեմ ժողովրդագրական խնդրի լուծման համար կոնկրետ և ծախսատար գործողությունների մասին, որը համազգային լուրջ խնդիր է․ այն պահանջում է պետության և հասարակության համագործակցությունն ու մոբիլիզացումը»,-ասել է նախագահը` բացատրելով, որ երկրում ծնելիության մակարդակը նվազել է, և ծննդաբերության միջին տարիքի կանանց թիվը, ընդհակառակը, աճել է:

«Երկրի ժողովրդագրական վերականգնումը մեզ համար ազգային առաջնահերթություն է, և ես վստահ եմ, որ գործադիր և օրենսդիր իշխանության, քաղաքական ուժերի, սոցիալական գործընկերների և ամենաշատը Կիպրոսի ժողովրդի համագործակցությամբ մենք կհասնենք դրան», – ասել է Խրիստոդուլիդեսը՝ ներկայացնելով իր կառավարության ձեռնարկած միջոցառումների ցանկը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Միացյալ Թագավորության առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին

12:04 05.11.2024

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Միացյալ Թագավորության առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հանդիպում-քննարկման ժամանակ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին։ Նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տնտեսական բաղադրիչի մասին, շեշտել է, որ ծրագրի իրագործումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Անդրադառնալով նախագծի ներդրումային […] ...

SHANTNEWS

12:00 05.11.2024

SHANTNEWS

Մեկնարկում է նոյեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

11:58 05.11.2024

Մեկնարկում է նոյեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (նոյեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի (այսուհետ՝ Կարգ) համաձայն՝ հետևյալ անվանակարգերում. 1) Հանրակրթական […] ...

Նոյեմբերյանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

11:51 05.11.2024

Նոյեմբերյանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արկադի Միրիջանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Կողբ բնակավայր) անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտի խոհանոցի հատակը, առասատաղը, պատերը չեն գտնվել հարթ և նորոգ վիճակում, հնարավոր չէ լվանալ […] ...

11 թատրոն՝ 11 ներկայացում․ մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը

11:44 05.11.2024

11 թատրոն՝ 11 ներկայացում․ մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը

Մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը, որին մասնակցում է 11 թատրոն հանրապետության տարբեր քաղաքներից՝ 11 ներկայացմամբ։ Փառատոնի բացումը տեղի է ունեցել Աշտարակի դրամատիկական թատրոնի «Կաթիլը» ներկայացմամբ, որին հաջորդել է Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիսը» ներկայացումը։ Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մինչև նոյեմբերի 8-ը ներկայացումներով հանդես […] ...

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Բրյուսելում Հայաստանի դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

11:34 05.11.2024

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Բրյուսելում Հայաստանի դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այս մասին խոսել  է Ազգային ժողովում  լրագրողների հետ ճեպազրույցում։ «Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ […] ...

BACK_TO_TOP