Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Կորեական թերակղզում հնարավոր պատերազմի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+8.09 oC

Կիմ Չեն Ընի քույրը նախազգուշացրել է Կորեական թերակղզում հնարավոր պատերազմի մասին

08:45 05.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ Կիմ Յո Չժոնգը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը, ասել է, որ Կորեական թերակղզում և հարակից շրջաններում ուժերի անհավասարակշռությունը կարող է հանգեցնել պատերազմի։ Նա ընդգծել է, որ Հյուսիսային Կորեան կշարունակի ամրապնդել իր միջուկային զինանոցը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր Կորեական թերակղզում և տարածաշրջանում մեր և թշնամիների միջև ուժի հավասարության խախտումը անմիջապես նշանակում է պատերազմ, սա օբյեկտիվ իրականություն է, որը չի կարելի հերքել»,-ասել է քաղաքական գործիչը։

Նա նաև մատնանշել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Կորեայի Հանրապետության կողմից նոյեմբերի 3-ին անցկացված համատեղ զորավարժությունները, որոնց մասնակցում էին կործանիչներ և B-1B ռազմավարական ռմբակոծիչ: Այս զորավարժությունները, նրա խոսքով, ծառայել են որպես Հյուսիսային Կորեայի հակառակորդների գործողությունների թշնամական և ագրեսիվ բնույթի հստակ ապացույց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Բրյուսելում Հայաստանի դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

11:34 05.11.2024

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Բրյուսելում Հայաստանի դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այս մասին խոսել  է Ազգային ժողովում  լրագրողների հետ ճեպազրույցում։ «Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ […] ...

Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար

11:26 05.11.2024

Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գալյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։ ...

Քննարկվել են «Մասդարի» նախագծում ՀՀ կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը և դրա շուրջ իրավական խնդիրների լուծումները

11:19 05.11.2024

Քննարկվել են «Մասդարի» նախագծում ՀՀ կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը և դրա շուրջ իրավական խնդիրների լուծումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայի և «Մասդար» ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մասդար»-ի նախագծում Հայաստանի կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը և դրա շուրջ իրավական խնդիրների լուծումները։ «Մասդար» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի իրականացում։ ...

Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին

11:11 05.11.2024

Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին

Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև  իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորները, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր […] ...

ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ

11:03 05.11.2024

ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է գրեթե 83 միլիոն քաղաքացի: Այս մասին են վկայում Ֆլորիդայի պետական ​​համալսարանի հրապարակած տվյալները։ Փորձագետների հաշվարկներով՝ երկրի 82 713 594 բնակիչ քվեարկել է ժամանակից շուտ։ Նրանցից գրեթե 45 միլիոնը անձամբ է քվեարկել ընտրատեղամասերում, մոտ 37,7 միլիոնը՝ փոստով։ Նշվում է, որ վաղաժամկետ քվեարկությանը մասնակցածների 37,8%-ը Դեմոկրատական ​​կուսակցության անդամներ են, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

10:58 05.11.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 4-ից 5-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 29, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 7-ական, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի հայտնաբերման՝ 5-ական, ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ […] ...

BACK_TO_TOP