10:00 05.11.2024
Համընդհանուր քվեարկությունը Կատարի Սահմանադրության փոփոխության հարցի շուրջ, որը նախատեսում է Խորհրդատվական խորհրդի (խորհրդարանի) անդամների երկու երրորդի ընտրությունների չեղարկում, կանցկացվի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հրամանագրով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հանրաքվեի անցկացման հիմնական պատճառը պետության ղեկավարի առաջարկն է չեղյալ համարել Խորհրդատվական խորհրդի՝ օրենսդիր մարմնի ընտրությունները։
Ըստ հրապարակման՝ չնայած օրենսդրական գործընթացին մասնակցությանը, Խորհրդատվական խորհուրդը չունի իրական լիազորություններ պաշտպանության, անվտանգության և տնտեսական հարցերում, և օրենքների վերջնական ընդունումը մնում է էմիրին: 2004 թվականի գործող սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը բաղկացած է 45 անդամից, որոնցից 30-ը պետք է ընտրվեն քվեարկությամբ, իսկ մնացածը նշանակվեն էմիրի կողմից։ Խորհրդի լիազորությունների ժամկետը չորս տարի է։
11:03 05.11.2024
ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ12:26 05.11.2024
Դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար, քանի որ դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն՝ առանց կրթության արդար հասանելիության։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը նշեց «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Վարչապետն իր խոսքում նշեց, որ սոցիալական արդարությանը նվիրված համաժողովն արծարծում […] ...
12:19 05.11.2024
Հակակոռուպցիոն, Քննչական կոմիտեները և մի շարք ինքնավար մարմիններ Ազգային ժողովում հանդես կգան տարեկան հաղորդմամբ«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանվում են այն պետական մարմինները, որոնց ղեկավարներն Ազգային ժողով են ներկայացնում տարեկան հաղորդումներ, սակայն կարգավորումներից դուրս են մնացել մի շարք մարմիններ: ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արսեն Թորոսյանի, Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվում է մի շարք մարմինների […] ...
12:12 05.11.2024
Ներկայացվել են տարածքային կառավարման, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ու ջրային տնտեսության գալիք տարվա բյուջետային հատկացումներըՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են 2025 թվականի բյուջետային քննարկումները: Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին քննարկվել են տարածքային կառավարման, շրջակա միջավայրի, գյուղատնտեսության ու ջրային տնտեսության ոլորտներում, համայնքներին տրվող դոտացիաների ու պատվիրակված լիազորությունների իրականացման հարցում գալիք տարվա ընթացքում նախատեսված […] ...
12:04 05.11.2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Միացյալ Թագավորության առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներինՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Միացյալ Թագավորության առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հանդիպում-քննարկման ժամանակ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին։ Նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տնտեսական բաղադրիչի մասին, շեշտել է, որ ծրագրի իրագործումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Անդրադառնալով նախագծի ներդրումային […] ...
11:58 05.11.2024
Մեկնարկում է նոյեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումըՄեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (նոյեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի (այսուհետ՝ Կարգ) համաձայն՝ հետևյալ անվանակարգերում. 1) Հանրակրթական […] ...