08:55 05.11.2024
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի նոր տեսակի ևս երկու դեպք, ասվում է Մեծ Բրիտանիայի Առողջապահական ծառայությունների գործակալության (UKHSA) հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը կառավարության կայքում։
Հոկտեմբերի վերջին վարչությունը հայտնել է բացահայտված առաջին դեպքի մասին։ Այն գրանցվել էր Լոնդոնում․ խոսքը մի մարդու մասին է, ով վերջերս այցելել էր աֆրիկյան երկրներ։
«Կապիկի ծաղիկի երկու դեպք է հայտնաբերվել այն մարդկանց մոտ, ովքեր տնային շփումներ են ունեցել առաջին վարակված անձի հետ», – ասվում է զեկույցում:
UKHSA-ն նշել է, որ հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է երեքի, բայց հանրության համար ռիսկը «մնում է ցածր»:
Օգոստոսի վերջին բրիտանական առողջապահական գործակալությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստվում են երկրում կապիկի ծաղիկի նոր շտամի հնարավոր առաջացմանն ու տարածմանը։
11:03 05.11.2024
ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդ10:21 05.11.2024
2023թ. ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 903 նոր դեպք23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ11:44 05.11.2024
11 թատրոն՝ 11 ներկայացում․ մեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնըՄեկնարկել է Արտաշատի երկրորդ հանրապետական թատերական փառատոնը, որին մասնակցում է 11 թատրոն հանրապետության տարբեր քաղաքներից՝ 11 ներկայացմամբ։ Փառատոնի բացումը տեղի է ունեցել Աշտարակի դրամատիկական թատրոնի «Կաթիլը» ներկայացմամբ, որին հաջորդել է Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի «Հաղթանակի գենեզիսը» ներկայացումը։ Փառատոնի բացմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մինչև նոյեմբերի 8-ը ներկայացումներով հանդես […] ...
11:34 05.11.2024
ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Բրյուսելում Հայաստանի դեսպանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանիցՀայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հաստատել է Politico-ի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ Բելգիայում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ սպառնալիքներ է ստացել Բելգիայում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պարույր Հովհաննիսյանն այս մասին խոսել է Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։ «Մեզ հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում հնչել են վիրավորանքներ […] ...
11:26 05.11.2024
Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարարՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գալյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։ ...
11:19 05.11.2024
Քննարկվել են «Մասդարի» նախագծում ՀՀ կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը և դրա շուրջ իրավական խնդիրների լուծումներըՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայի և «Մասդար» ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Մասդար»-ի նախագծում Հայաստանի կառավարության 15% բաժնեմասի փոխանցումը և դրա շուրջ իրավական խնդիրների լուծումները։ «Մասդար» ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի իրականացում։ ...
11:11 05.11.2024
Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներինԲաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին: Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորները, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր […] ...
11:03 05.11.2024
ԱՄՆ-ի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է 82,7 միլիոն մարդՆոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահի ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է գրեթե 83 միլիոն քաղաքացի: Այս մասին են վկայում Ֆլորիդայի պետական համալսարանի հրապարակած տվյալները։ Փորձագետների հաշվարկներով՝ երկրի 82 713 594 բնակիչ քվեարկել է ժամանակից շուտ։ Նրանցից գրեթե 45 միլիոնը անձամբ է քվեարկել ընտրատեղամասերում, մոտ 37,7 միլիոնը՝ փոստով։ Նշվում է, որ վաղաժամկետ քվեարկությանը մասնակցածների 37,8%-ը Դեմոկրատական կուսակցության անդամներ են, […] ...