18:25 04.11.2024
Նոյեմբերի 2-ի ժամը 19:20-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Մեղրաշեն գյուղից հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 30-ամյա Գևորգ Գ.-ն՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով: Հիվանդանոցում նրա մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19-ի սահմաններում Մեղրաշեն գյուղի 1-ին փողոցի զրուցարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Գևորգ Գ.-ին կտրող-ծակող առարկայով հարվածել է 29-ամյա համագյուղացին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծալովի դանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
23:12 04.11.2024
Թբիլիսիում հանրահավաքն ավարտվել է առանց միջադեպերի22:32 04.11.2024
ԱՄՆ-ում վաղաժամ քվեարկել է մոտ 76 միլիոն մարդ00:00 05.11.2024
ԵՄ դիվանագիտության ղեկավարը շփոթել է Հարավային Կորեան ու ՃապոնիանԵվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Սեուլում իր ասիական շրջագայության ժամանակ շփոթել է Ճապոնիան և Հարավային Կորեան։ «Ես այստեղ եմ որպես եվրոպացի՝ հայտարարելու ԵՄ-ի և Ճապոնիայի միջև պաշտպանական և անվտանգության գործընկերության մասին»,-ասել է Բորելը Հարավային Կորեայի կառավարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: Այն բանից հետո, երբ եվրոպական պատվիրակության անդամներից մեկը դիտողություն է […] ...
23:52 04.11.2024
Հյուսիսային Կորեան հողաթմբեր է կառուցել դեպի Հարավային Կորեա տանող ավերված ճանապարհների վրաՀյուսիսային Կորեան 11 մետր բարձրությամբ հողաթմբեր է կառուցել Կենգի և Դոնհե ճանապարհների նախկինում պայթեցված հատվածների տեղում, որոնք կապում են երկիրը Հարավային Կորեայի հետ, հաղորդել են հարավկորեական լրատվամիջոցները: Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ այդ նպատակներով մոտ 300-400 աշխատող է ներգրավված եղել։ Միևնույն ժամանակ, հյուսիսկորեացիները կառուցել են նաև հակատանկային բետոնե խրամատներ՝ թմբերի հարավային կողմում, իսկ բլրակների վրա ծառեր են […] ...
23:44 04.11.2024
Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանիցԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից, գրում է Politico-ն, փոխանցում է radar.am-ը։ «Այս դեպքից հետո Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Բրյուսելում դիվանագիտական այլ ներկայացուցչություններին, երբ իր դեսպանը պնդել է, որ ադրբեջանցի գործընկերոջ կողմից սպառնալիքներ է ստացել»,- գրում […] ...
23:36 04.11.2024
Բեռլինը Իսրայելին կոչ է արել ընդլայնել մարդասիրական օգնության հասանելիությունըԳերմանիան Իսրայելին կոչ է անում ավելի շատ մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի հյուսիս, քանի որ մատակարարումների պակասը հանգեցրել է «հուսահատ» և «անտանելի» իրավիճակի, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ Բեռլինում կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները»,-ասել է նա։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը […] ...
23:28 04.11.2024
Ո՞ւմ են ձայն տալու ամերիկահայերը Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընտրություններումՎաղը Միացյալ Նահանգներում կկայանան համազգային ընտրությունները: Ամերիկացիները ընտրելու են նախագահին ու օրենսդիր մարմնի երկու պալատների անդամներին: Հարցումները ի՞նչ կանխատեսումների հիմք են տալիս: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «NBC հեռուստաալիքն այսօր հրապարակեց վերջին հարցումը, դրանից հետո այլևս հարցում չի հրապարակվելու: Շանսերը բառացիորեն հավասար են. երկու թեկնածուների օգտին էլ պատրաստ են ձայն տալ հարցվածների 49 […] ...
23:20 04.11.2024
Ադրբեջանի ռազմածովային նավերը ժամանել են Իրանի տարածքային ջրերԱդրբեջանի Հանրապետության ռազմածովային ուժերի G129 և A640 նավերը ժամանել են Իրանի տարածքային ջրեր և խարսխվել Իրանի Իսլամական Հանրապետության բանակին պատկանող Իմամ Ռեզայի անվան չորրորդ ռազմածովային շրջանի նավահանգստում։ Նրանք կմասնակցեն Կասպից ծովում փրկարարական աշխատանքների և անվտանգության ապահովման համատեղ զորավարժություններին, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ ««Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսի ներքո անցկացվող զորավարժություններին մասնակցում են Իրանի […] ...