16:01 04.11.2024
Հայաստանի Հանրապետությունը վերացրել է Եվրամիության ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած 41 թերություններից 40-ը, իսկ վերջին թերության վերացումը նախատեսվում է ավարտին հասցնել ընթացիկ տարվա դեկտեմբերին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա նշեց, որ վերջին թերությունը վերաբերում է տեսուչների և մասնագետների պակասին։
«Պակասի մի մասը լրացվել է, իսկ ևս մի քանի մասնագետ այժմ վերապատրաստման փուլում են, որը կավարտվի դեկտեմբերի կեսերին»,- ասաց նա։
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը հոկտեմբեր ամսին արդեն դիմել է Եվրամիության ավիացիոն գործընկերներին՝ սկսելու այն աշխատանքային պլանը, որով Հայաստանի ավիացիան դուրս կգա «սև ցուցակից»: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 13-ին նախատեսված է տեսակապով խորհրդակցություն եվրոպական գործընկերների հետ, որի ընթացքում կձևավորվի ճանապարհային քարտեզը, որպեսզի Հայաստանի՝ «սև ցուցակից» դուրս գալու գործընթացն ավարտին հասցվի։
«Շատ հույս ունեմ, որ մենք խնդիրները վերացրել ենք՝ հաշվի առնելով նաև այն, որ այս տարի Հայաստանում անց է կացվել ԻԿԱՕ-ի (Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) աուդիտը, որը բարձր վարկանիշ ունեցող միջազգային մարմին է։ Աուդիտի արդյունքները ցույց տվեցին, որ մենք բազմաթիվ թերություններ վերացրել ենք»,- հավելեց նա։
Նրա խոսքով՝ ապագայում եվրոպական գործընկերները կայցելեն Հայաստան՝ համապատասխան ուսումնասիրություններ իրականացնելու համար։
00:00 24.12.2024
Հայտնաբերվել է սրտի խնդիր, որի համար օգտակար է սուրճ խմելըՑյուրիխի համալսարանական հիվանդանոցի գիտնականները պարզել են, որ սուրճն օգնում է պահպանել ճանաչողական կարողությունները նախասրտերի ֆիբրիլյացիայով հիվանդների մոտ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (JAHA) ամսագրում: Նախասրտերի ֆիբրիլյացիան սրտի ռիթմի ամենատարածված խանգարումն է, որն ազդում է ավելի քան հինգ միլիոն մարդու վրա Միացյալ Նահանգներում: Այս առիթմիայի ախտորոշման և բուժման 2023 թվականի նոր ուղեցույցներում Ամերիկյան Սրտի […] ...
23:55 23.12.2024
Գերմանիան դադարեցրել է Վրաստանում 237 միլիոն եվրոյի նախագծերըԳերմանիան դադարեցրել է Վրաստանում 237 միլիոն եվրո արժողությամբ նախագծերի իրականացումը` երկրի՝ դեպի Եվրամիություն ճանապարհից շեղվելու և բողոքի ցույցերը ճնշելու պատճառով։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Թբիլիսիում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։ «Ցավոք, Գերմանիան դադարեցրել է Վրաստանի հետ 237 միլիոն եվրոյի նախագծերը։ Սվենյա Շուլցեն և Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը, որը նա գլխավորում […] ...
23:50 23.12.2024
Թանգարանային օր 9 քրեակատարողական հիմնարկներում․ առցանց այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանՀՀ ԱՆ «Աբովյան», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց», «Գորիս», «Երևան-Կենտրոն», «Նուբարաշեն», «Սևան», «Վանաձոր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել էր միաժամանակյա առցանց այցելություն Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան։ Թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը, աշխատակիցներ Սեյրանուհի Գեղամյանը և Քրիստինա Աբրահամյանն ազատազրկված անձանց համար բացահայտել են հայ ականավոր բանաստեղծուհու կյանքը նրա անձնական իրերի, աշխատանքային գործիքների, հուշանվերների միջոցով։ Օրը ստացվել է հագեցած և բովանդակալից, […] ...
23:45 23.12.2024
Ռումինիայի նախագահը վարչապետ Չոլակուին հանձնարարել է ձևավորել նոր կառավարությունՌումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը երկուշաբթի օրը վարչապետ Մարչել Չոլակուին հանձնարարել է ձևավորել երկրի նոր կառավարություն, հայտնում է Associated Press-ը (AP): «Սա պարզ մանդատ չէ ապագա կառավարություն ստեղծելու համար, մենք գիտենք, որ մենք գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, և մեր կոալիցիան ուղղված է քաղաքացիների, ազգի վստահության վերականգնմանը»,- ասել է Չոլակուն: Սակայն, պարզաբանում է AP-ն, նախագահի որոշումը […] ...
23:40 23.12.2024
Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 15-րդ փաթեթինՇվեյցարիայի իշխանությունները որոշել են միանալ Ռուսաստանի Դաշնության դեմ դեկտեմբերի 16-ին ԵՄ կողմից ընդունված պատժամիջոցների 15-րդ փաթեթին, ինչպես նաև Բելառուսի դեմ ուղղված միջոցառումներին, երկուշաբթի հաղորդում է շվեյցարական կառավարության կայքը։ «Շվեյցարիայի էկոնոմիկայի, կրթության և գիտության նախարարությունն իր պատժամիջոցների շրջանակներում ընդլայնել է պատժամիջոցների ցուցակները Ռուսաստանի և Բելառուսի համար։ Այսպիսով, Շվեյցարիան ընդունել է ԵՄ նոր պատժամիջոցները։ Շվեյցարիայի իշխանությունների որոշումն […] ...
23:36 23.12.2024
Պակիստանի իշխանություններն ու ընդդիմությունը բանակցություններ են սկսել լարվածությունը թուլացնելու համարՊակիստանի իշխող կուսակցությունների կոալիցիայի և ընդդիմադիր Արդարության շարժման շահերը ներկայացնող հանձնաժողովներն անցկացրել են բանակցությունների առաջին փուլը՝ ուղղված երկրում քաղաքական լարվածության թուլացմանը։ Այս մասին հայտնում է Dawn թերթը։ Հրապարակման համաձայն՝ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած հանդիպումը միայն նախնական փուլն էր, իսկ բուն միջկուսակցական խորհրդակցությունները կսկսվեն 2025 թվականի հունվարի 2-ին։ Մինչ օրս կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ […] ...