ՏԿԵ նախարարությունը 2025 թ. կիրականացնի 20 ծրագիր եւ 113 միջոցառում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+1.09 oC

ՏԿԵ նախարարությունը 2025 թ. կիրականացնի 20 ծրագիր եւ 113 միջոցառում

15:54 04.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 4-ին հրավիրված համատեղ նիստում ներկայացրել է նախարարության 2025 թվականի ծրագրերն ու դրանց համար նախատեսված ֆինանսական միջոցները:

Եկող տարի նախարարությունն իրականացնելու է 20 ծրագիր եւ 113 միջոցառում, որի համար նախատեսված է հատկացնել 356,3 մլրդ դրամ: Ծախսային մասով նախատեսված է 289,1 մլրդ դրամ: Տրանսպորտի ոլորտին կհատկացվի 98 մլրդ դրամ, էներգետիկ ոլորտին` 74 մլրդ, ջրային ոլորտին` 42,2 մլրդ, տարածքային կառավարման ոլորտին` 154,6 մլրդ դրամ:

Նախարարի խոսքով տրանսպորտի ոլորտին ուղղված միջոցների հիմնական մասը՝ 97,2 մլրդ դրամը, հատկացված է ճանապարհային ցանցի բարելավմանը: 84,2 մլրդ դրամը նախատեսված է կապիտալ բնույթի աշխատանքների համար:

Մասնավորապես 2025 թվականին Հյուսիս-հարավ ճանապարհի տարբեր հատվածներում շինարարություն սկսելու ու շարունակելու համար նախատեսված է 26,4 մլրդ դրամ: «Կշարունակենք ու կավարտենք Աշտարակ-Թալին 8 կմ եւ 34 կմ հատվածները: Ավարտական փուլում է նաեւ Լանջիկից Գյումրի հատվածը, կշարունակվի Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարությունը»,- նշել է Գնել Սանոսյանը:

2025 թվականին ճանապարհների հիմնանորոգման համար նախատեսված է շուրջ 51 մլրդ դրամ, իսկ 2,5 մլրդ դրամ էլ նախատեսված է 15 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգումների կամ նորոգումների համար:

Եկող տարի ավիացիոն ոլորտին նախատեսված է հատկացնել 578 մլն դրամ, որը հիմնականում Քաղավիացիայի պահպանման ու վերապատրաստման ծախսերն է:

Երկաթուղու համար 2025 թվականին նախատեսված է 231 մլն դրամ, որը Հարավկովկասյան երկաթուղու նախորդ տարվա առաջացած վնասի 30 տոկոսի փոխհատուցումն է:

Էներգետիկ ոլորտի հատկացումները կկազմեն 74 մլրդ դրամ, որից 70 մլրդ դրամը կապիտալ բնույթի ծախսերն են: Խոշոր ծրագիրն էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացման ծրագիրն է, որին էլ ուղղված է հատկացման հիմնական մասը:

Պետական գույքի կառավարման ոլորտում գույքի իրացումից մուտքեր նախատեսվում է 15 մլրդ դրամի չափով, իսկ 2,5 մլրդ դրամի չափով նախատեսված է կոմիտեի եւ ենթակա մարմինների պահպանման, հաշվառման ու այլ ծառայությունների համար:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Լուռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի հետեւանքով ճանապարհների վիճակին, Հյուսիս-հարավ ճանապարհի ավարտին, քաղավիացիայի աշխատանքներին, ատոմակայանին, ճանապարհների վերանորոգմանը, հիմնանորոգմանն ու սպասարկմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ դիվանագիտության ղեկավարը շփոթել է Հարավային Կորեան ու Ճապոնիան

00:00 05.11.2024

ԵՄ դիվանագիտության ղեկավարը շփոթել է Հարավային Կորեան ու Ճապոնիան

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Սեուլում իր ասիական շրջագայության ժամանակ շփոթել է Ճապոնիան և Հարավային Կորեան։ «Ես այստեղ եմ որպես եվրոպացի՝ հայտարարելու ԵՄ-ի և Ճապոնիայի միջև պաշտպանական և անվտանգության գործընկերության մասին»,-ասել է Բորելը Հարավային Կորեայի կառավարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: Այն բանից հետո, երբ եվրոպական պատվիրակության անդամներից մեկը դիտողություն է […] ...

Հյուսիսային Կորեան հողաթմբեր է կառուցել դեպի Հարավային Կորեա տանող ավերված ճանապարհների վրա

23:52 04.11.2024

Հյուսիսային Կորեան հողաթմբեր է կառուցել դեպի Հարավային Կորեա տանող ավերված ճանապարհների վրա

Հյուսիսային Կորեան 11 մետր բարձրությամբ հողաթմբեր է կառուցել Կենգի և Դոնհե ճանապարհների նախկինում պայթեցված հատվածների տեղում, որոնք կապում են երկիրը Հարավային Կորեայի հետ, հաղորդել են հարավկորեական լրատվամիջոցները: Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ այդ նպատակներով մոտ 300-400 աշխատող է ներգրավված եղել։ Միևնույն ժամանակ, հյուսիսկորեացիները կառուցել են նաև հակատանկային բետոնե խրամատներ՝ թմբերի հարավային կողմում, իսկ բլրակների վրա ծառեր են […] ...

Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանից

23:44 04.11.2024

Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանից

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից, գրում է Politico-ն, փոխանցում է radar.am-ը։ «Այս դեպքից հետո Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Բրյուսելում դիվանագիտական ​​այլ ներկայացուցչություններին, երբ իր դեսպանը պնդել է, որ ադրբեջանցի գործընկերոջ կողմից սպառնալիքներ է ստացել»,- գրում […] ...

Բեռլինը Իսրայելին կոչ է արել ընդլայնել մարդասիրական օգնության հասանելիությունը

23:36 04.11.2024

Բեռլինը Իսրայելին կոչ է արել ընդլայնել մարդասիրական օգնության հասանելիությունը

Գերմանիան Իսրայելին կոչ է անում ավելի շատ մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի հյուսիս, քանի որ մատակարարումների պակասը հանգեցրել է «հուսահատ» և «անտանելի» իրավիճակի, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ Բեռլինում կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները»,-ասել է նա։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը […] ...

Ո՞ւմ են ձայն տալու ամերիկահայերը Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընտրություններում

23:28 04.11.2024

Ո՞ւմ են ձայն տալու ամերիկահայերը Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընտրություններում

Վաղը Միացյալ Նահանգներում կկայանան համազգային ընտրությունները: Ամերիկացիները ընտրելու են նախագահին ու օրենսդիր մարմնի երկու պալատների անդամներին: Հարցումները ի՞նչ կանխատեսումների հիմք են տալիս: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «NBC հեռուստաալիքն այսօր հրապարակեց վերջին հարցումը, դրանից հետո այլևս հարցում չի հրապարակվելու: Շանսերը բառացիորեն հավասար են. երկու թեկնածուների օգտին էլ պատրաստ են ձայն տալ հարցվածների 49 […] ...

Ադրբեջանի ռազմածովային նավերը ժամանել են Իրանի տարածքային ջրեր

23:20 04.11.2024

Ադրբեջանի ռազմածովային նավերը ժամանել են Իրանի տարածքային ջրեր

Ադրբեջանի Հանրապետության ռազմածովային ուժերի G129 և A640 նավերը ժամանել են Իրանի տարածքային ջրեր և խարսխվել Իրանի Իսլամական Հանրապետության բանակին պատկանող Իմամ Ռեզայի անվան չորրորդ ռազմածովային շրջանի նավահանգստում։ Նրանք կմասնակցեն Կասպից ծովում փրկարարական աշխատանքների և անվտանգության ապահովման համատեղ զորավարժություններին, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ ««Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսի ներքո անցկացվող զորավարժություններին մասնակցում են Իրանի […] ...

BACK_TO_TOP