Վրաստանում 3․9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 11 2024
  • $
    387.09
  • RUBLE
    3.91
  • 421.97
WEATHER
+1.09 oC

Վրաստանում 3․9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

12:21 04.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վրաստանում 3․9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ջավա գյուղի մոտ։

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 09:32-ին Աբանո գյուղի մոտ՝ Ջավա գյուղից 11 կմ դեպի արեւմուտք։

Ավելի վաղ սեյսմոլոգները հայտնել էին մեկ այլ երկրաշարժի մասին, այս անգամ՝ Զեմո Կարաբուլագի գյուղում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ դիվանագիտության ղեկավարը շփոթել է Հարավային Կորեան ու Ճապոնիան

00:00 05.11.2024

ԵՄ դիվանագիտության ղեկավարը շփոթել է Հարավային Կորեան ու Ճապոնիան

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Սեուլում իր ասիական շրջագայության ժամանակ շփոթել է Ճապոնիան և Հարավային Կորեան։ «Ես այստեղ եմ որպես եվրոպացի՝ հայտարարելու ԵՄ-ի և Ճապոնիայի միջև պաշտպանական և անվտանգության գործընկերության մասին»,-ասել է Բորելը Հարավային Կորեայի կառավարության պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ: Այն բանից հետո, երբ եվրոպական պատվիրակության անդամներից մեկը դիտողություն է […] ...

Հյուսիսային Կորեան հողաթմբեր է կառուցել դեպի Հարավային Կորեա տանող ավերված ճանապարհների վրա

23:52 04.11.2024

Հյուսիսային Կորեան հողաթմբեր է կառուցել դեպի Հարավային Կորեա տանող ավերված ճանապարհների վրա

Հյուսիսային Կորեան 11 մետր բարձրությամբ հողաթմբեր է կառուցել Կենգի և Դոնհե ճանապարհների նախկինում պայթեցված հատվածների տեղում, որոնք կապում են երկիրը Հարավային Կորեայի հետ, հաղորդել են հարավկորեական լրատվամիջոցները: Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ այդ նպատակներով մոտ 300-400 աշխատող է ներգրավված եղել։ Միևնույն ժամանակ, հյուսիսկորեացիները կառուցել են նաև հակատանկային բետոնե խրամատներ՝ թմբերի հարավային կողմում, իսկ բլրակների վրա ծառեր են […] ...

Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանից

23:44 04.11.2024

Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանից

ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել է, որ սպառնալիքներ է ստացել ԵՄ-ում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովից, գրում է Politico-ն, փոխանցում է radar.am-ը։ «Այս դեպքից հետո Հայաստանի դեսպանությունը պաշտոնական բողոք է ներկայացրել Բրյուսելում դիվանագիտական ​​այլ ներկայացուցչություններին, երբ իր դեսպանը պնդել է, որ ադրբեջանցի գործընկերոջ կողմից սպառնալիքներ է ստացել»,- գրում […] ...

Բեռլինը Իսրայելին կոչ է արել ընդլայնել մարդասիրական օգնության հասանելիությունը

23:36 04.11.2024

Բեռլինը Իսրայելին կոչ է արել ընդլայնել մարդասիրական օգնության հասանելիությունը

Գերմանիան Իսրայելին կոչ է անում ավելի շատ մարդասիրական օգնություն տրամադրել Գազայի հյուսիս, քանի որ մատակարարումների պակասը հանգեցրել է «հուսահատ» և «անտանելի» իրավիճակի, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը՝ Բեռլինում կայացած հերթական մամուլի ասուլիսի ժամանակ։ «Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում անհապաղ կատարել միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունները»,-ասել է նա։ Ավելի վաղ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը […] ...

Ո՞ւմ են ձայն տալու ամերիկահայերը Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընտրություններում

23:28 04.11.2024

Ո՞ւմ են ձայն տալու ամերիկահայերը Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընտրություններում

Վաղը Միացյալ Նահանգներում կկայանան համազգային ընտրությունները: Ամերիկացիները ընտրելու են նախագահին ու օրենսդիր մարմնի երկու պալատների անդամներին: Հարցումները ի՞նչ կանխատեսումների հիմք են տալիս: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «NBC հեռուստաալիքն այսօր հրապարակեց վերջին հարցումը, դրանից հետո այլևս հարցում չի հրապարակվելու: Շանսերը բառացիորեն հավասար են. երկու թեկնածուների օգտին էլ պատրաստ են ձայն տալ հարցվածների 49 […] ...

Ադրբեջանի ռազմածովային նավերը ժամանել են Իրանի տարածքային ջրեր

23:20 04.11.2024

Ադրբեջանի ռազմածովային նավերը ժամանել են Իրանի տարածքային ջրեր

Ադրբեջանի Հանրապետության ռազմածովային ուժերի G129 և A640 նավերը ժամանել են Իրանի տարածքային ջրեր և խարսխվել Իրանի Իսլամական Հանրապետության բանակին պատկանող Իմամ Ռեզայի անվան չորրորդ ռազմածովային շրջանի նավահանգստում։ Նրանք կմասնակցեն Կասպից ծովում փրկարարական աշխատանքների և անվտանգության ապահովման համատեղ զորավարժություններին, հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։ ««Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսի ներքո անցկացվող զորավարժություններին մասնակցում են Իրանի […] ...

BACK_TO_TOP