22:48 02.11.2024
Լիբանանի հյուսիսում իսրայելական ռազմածովային ուժերի հրամանատարության կողմից գերեվարված նավի նավապետը «Հըզբոլլահ» խմբավորման նավատորմի ավագ անդամ է, հայտնում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյային:
Ըստ Ռավիդի՝ պաշտոնյան ասել է, որ Իմադ Ամհազը բերման է ենթարկվել «Հըզբոլլահի» ռազմածովային գործունեության վերաբերյալ հարցաքննության։
Ավելի վաղ լիբանանյան լրատվամիջոցները հայտնել էին իսրայելցիների կողմից «Հըզբոլլահի» անդամի հնարավոր առևանգման մասին։
Նրանց տվյալներով՝ ավելի քան 25 զինվորից բաղկացած Իսրայելի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ջոկատը ռեյդ է իրականացրել Տրիպոլիից հարավ գտնվող Ալ-Բատրունի ափերի մոտ՝ գերելով մի տղամարդու, ով մենակ է եղել ափամերձ շալեում, իսկ հետո արագընթաց մոտորանավակներով հատուկ ջոկատայինները վերադարձել են ծով։
21:50 04.11.2024
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է շաշկու ներհիմնարկային մրցաշարՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել է շաշկու ներհիմնարկային մրցաշար։ Մասնակից ազատազրկված անձինք մեծ ոգևորությամբ պայքար են մղել մրցանակային տեղերի համար։ Առաջին տեղը զբաղեցրել է դատապարտյալ Գևորգ Թովմասյանը, երկրորդ տեղը՝ դատապարտյալ Արմեն Խանաղյանը, իսկ երրորդը՝ դատապարտյալ Արմեն Փարսադանյանը։ Մրցաշարի ավարտին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ողջունել է մասնակիցներին և […] ...
21:40 04.11.2024
Վրաստանում ընդդիմությունը ծրագրում է խափանել նոր խորհրդարանի առաջին նիստըԸնդդիմությունը մտադիր է կանխել Վրաստանում նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որը կազմավորվել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո։ Այս մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցող հանրահավաքում հայտարարել է ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն։ «10 օրից, ըստ սահմանադրության, խորհրդարանի շենքում այդ աղբը պետք է հավաքվի և ճանաչի իր լեգիտիմությունը։Մենք չպետք է թույլ […] ...
21:32 04.11.2024
Գալիք տարվա բյուջեով նախատեսվում է ավելացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված ֆինանսական միջոցները2024 թվականի համեմատ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով ֆինանսական ամենաէական ավելացումներն արվել են ՊՆ-ի եւ ԱՍՀՆ-ի բյուջեներում: Նախարարությանը պլանավորվում է հատկացնել 905 մլրդ 684 մլն դրամ, որը 110 մլրդ 360 մլն դրամով ավելի շատ է, քան 2024 թվականին կամ 13,9 տոկոսով: Այս մասին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ […] ...
21:24 04.11.2024
Տրանսպորտային համակարգը ակտիվորեն բարելավվում է․ քաղաքապետարանԵրևանի հասարակական տրանսպորտային համակարգը վերջին տարիներին ակտիվորեն բարելավվում է, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Նոր շարժակազմ, առանձնացված գծեր, ավելացված նոր երթուղիներ, վճարային նոր համակարգ. քաղաքային իշխանությունը ապահովում է վարորդների և ուղևորների առավել անվտանգ ու հարմարավետ երթևեկությունը: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:16 04.11.2024
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթինՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նոյեմբերի 4-ին Քասախում ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս գնդապետ Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված «Պետության համար ծնվածը» խորագրով հուշ-ցերեկույթին: Հուշ-ցերեկույթին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, ԶՈՒ բարձրաստիճան սպաներ և այլ հյուրեր։ Վահագն Ասատրյանը զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ: Զինվորական կարիերայի ընթացքում […] ...