21:45 01.01.2025
Սուրճի մեջ դարչին ավելացնելը կարող է մի փոքր իջեցնել արյան շաքարը և զսպել քաղցը: Այս մասին The Conversation-ին ասել է Հարավային Ավստրալիայի համալսարանի պրակտիկ սննդաբան Էվանջելին Մանցիորիսը։
Բժշկի խոսքով, դարչինի կարողությունը` արագացնել քաշի կորուստը, գնահատվել է բազմաթիվ հետազոտությունների արդյունքում: Դրանցից մեկը ցույց է տվել, որ օրական 1,5 գրամ դարչին օգտագործելը (կես թեյի գդալում պարունակվող քանակությունը) մի քանի ամսվա ընթացքում նվազեցրել է գոտկատեղի շրջագիծը 1,68 սմ-ով։
21 կլինիկական հետազոտությունների մեկ այլ մետավերլուծություն, որին մասնակցել են 1 480 մարդ, ցույց է տվել, որ դարչինը նաև նվազեցնում է մարմնի զանգվածի ինդեքսը: Սննդաբանը հավելեl 1, որ ընդհանուր առմամբ, այս հետազոտությունների մասնակիցների մոտ նկատված քաշի կորուստը շատ փոքր է եղել։
Մանցիորիսը նշել է, որ դարչինը թույլ է տալիս գլյուկոզային արյան մեջ ավելի արագ մտնել մարմնի բջիջներ։ Սա օգնում է բարձրացնել ինսուլին հորմոնի արդյունավետությունը, որն իր հերթին մի փոքր արագացնում է ճարպերի քայքայումը և նվազեցնում քաղցը։ Այնուամենայնիվ, համեմունքն ուղղակիորեն չի արագացնում ճարպերի այրումը։
Սննդաբանը հավելել է, որ դարչինը սուրճի հետ համադրելիս նիհարելը կարող է պայմանավորված լինել վերջինիս ազդեցությամբ։ Սակայն դա հաստատող ոչ մի հիմնավոր ապացույց դեռ չի հայտնաբերվել:
14:35 04.01.2025
Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford»-ն ու «Toyota»-նԵրեկ` հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսօրին Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Ն․ Ավետիսյանի վարած «Toyota» մակնիշի և Երևանի բնակիչ 58-ամյա Ա․ Վ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։ […] ...
14:22 04.01.2025
ՀՀ համայնքները 2024 թվականին հավաքագրել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 2.2 մլրդ դրամով. Դավիթ ԽուդաթյանՀայաստանի Հանրապետության համայնքները 2024 թվականին նախորդող տարիների շարունակական աճի համատեքստում սեփական եկամուտները պլանավորված 41.2 մլրդ դրամի դիմաց փաստացի հավաքագրել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 2.2 մլրդ դրամով կամ 5.3% -ով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: «Ընդ որում, 2023 թվականի փաստացի […] ...
14:10 04.01.2025
Հրդեհ է բռնկվել Երևանի Թախտաջյան փողոցի տներից մեկումՀունվարի 4-ին` ժամը 00:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թախտաջյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։33-ին, մարվել՝ 02։19-ին։ Այրվել է տան ննջասենյակի (8 քմ) բաղդադե և լամինատե հատակը, մասնակի ջերմահարվել՝ […] ...
13:54 04.01.2025
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀանրապետության տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին մարզերում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Քամին հյուսիսարևմտյան 2-4մ/վ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 6-ի գիշերը կբարձրանա՝ 6-8 աստիճանով, 7-8-ի […] ...
13:42 04.01.2025
Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց կինը116 տարեկանում մահացել է մոլորակի ամենատարեց կինը՝ ճապոնացի Տոմիկո Իտոկան, հայտնում է NHK-ն։ Նա մահացել է դեկտեմբերի 29-ին` Հյոգո պրեֆեկտուրայի Ասիյա քաղաքի ծերանոցում: Տոմիկո Իտոկան ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին` Օսակայում։ Նա երեք քույրերից ավագն էր։ Մոտ 30 տարի առաջ նա տեղափոխվել է Ասիյա քաղաք։ Այն բանից հետո, երբ անցյալ տարի Իսպանիայում 117 տարեկանում […] ...
13:33 04.01.2025
ԲԴԽ նախագահի հետ քննարկեցինք դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ հանդիպել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ: «ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի հետ քննարկեցինք դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը իմ մասնակցության հարցը (միջոցառումը կկայանա հաջորդ շաբաթ) և դատական համակարգի բյուջետային ապահովության հետ կապված հարցեր»,- գրել է վարչապետը: ...