14:30 02.11.2024
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ:
«Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ։ Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,- ասվում է X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի մեկին 14 մարդ էր զոհվել Սերբիայի երկրորդ ամենաբնակեցված քաղաքի՝ Նովի Սադի երկաթուղային կայարանի բետոնե ծածկի փլուզման հետևանքով:
Deeply saddened by the tragic collapse at the Railway Station of #NoviSad, Serbia. We extend our deepest condolences to the families of the victims & wish a swift recovery to those injured. Standing in solidarity in this time of sorrow.@MFASerbia
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) November 2, 2024
16:08 02.11.2024
Հյուսիսային Կորեան կշարունակի ակտիվացնել իր գործնական ջանքերը՝ պահպանելու ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում․ ԱԳՆՀյուսիսային Կորեան մեղադրել է ԱՄՆ-ին և Հարավային Կորեային պատերազմ հրահրելու նպատակով համապատասխան սցենար իրագործելու մեջ։ Այս մասին հայտնել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը։ «ԿԺԴՀ-ն կշարունակի ակտիվացնել իր գործնական ջանքերը՝ զսպելու թշնամական ուժերի ռազմական սպառնալիքը և պահպանելու ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում»,-նշված է հաղորդագրության մեջ: Հյուսիսկորեական կողմի կարծիքով՝ Վաշինգտոնն ու Սեուլը Փհենյանին այլ ելք չեն թողնում, քան նախապատրաստվել […] ...
15:54 02.11.2024
Շտապ օգնության տեխնիկական վերազինումները կշարունակվենՇտապ օգնության ծառայությունում այսուհետ առավել ակտիվորեն կկիրառեն էլեկտրոնային գրանցման համակարգը, քանի որ ծառայությունում իրականացվում են տեխնիկական վերազինման և մեքենաների պարկի թարմացման աշխատանքներ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:43 02.11.2024
Թրա՞մփ, թե՞ Հարիս, ո՞ւմ կընտրեն ամերիկացիները. Հեռանկար բանավեճՄոլորակի թիվ մեկ գերտերությունն ընտրում է իր թիվ մեկ պաշտոնյային: Ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրա: Ինչպիսի՞ն են Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի մոտեցումները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել Բենիամին Պողոսյանը և Հակոբ Բադալյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
15:32 02.11.2024
Արտակագ դեպք՝ Շիրակի մարզում. տղամարդը պատանդ էր վերցրել իր կնոջը և սպառնացել կտրել նրա կոկորդըԵրեկ՝ նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկաններն ու պարեկները […] ...
15:21 02.11.2024
Կառավարությունը հաստատել է Հայաստանի մինչև 2040 թվականի ժողովրդագրության ռազմավարությունըԿառավարությունը հաստատել է Հայաստանի մինչև 2040 թվականի ժողովրդագրության ռազմավարությունը. թեմայի մասին հարցազրույց՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ: ...
15:10 02.11.2024
ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովինԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն արդեն 3-րդ անգամ է` մասնակցում են Եվրոպական միության խորհրդարանների եվրոպական հարցերի հանձնաժողովների համաժողովին: Այս տարի այն անցկացվեց Բուդապեշտում` պայմանավորված Հունգարիայի` նախագահող երկրի լինելու հանգամանքով: Նախագահության ժամկետը 6 ամիս է, որից հետո ռոտացիոն կարգով այն փոխանցվում է հաջորդ երկրին: Հայաստանն այս հարթակում ունի հրավիրյալ-դիտորդ երկրի կարգավիճակ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...