13:10 02.11.2024
Լեհաստանի հետազոտողները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական բանտային ճամբարից նախկինում անհայտ զանգվածային գերեզման են հայտնաբերել, հայտնում է RMF24 ռադիոկայանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սթարգարդում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, որը պարունակում էր գրեթե 200 ռազմագերու մնացորդ: Մոտ 6 հազար մարդ չի փրկվել այնտեղից՝ գերի ընկած զինվորները, ինչպես նաև ապստամբության տապալումից հետո Վարշավայից վտարված քաղաքացիական անձինք (1944թ..)։ Պոմերանյան բժշկական համալսարանի գիտնականների հայտնագործությունները նոր լույս են սփռում այս վայրի ողբերգական պատմության վրա»,- հայտնում է ռադիոկայանը։
Նախկին ճամբարի տարածքում ուսումնասիրություններ են իրականացվում արդեն չորս տարի։
«Այս վայրը մեզ ամեն անգամ զարմացնում է: Ամեն անգամ այն բերում է ինչ-որ նոր, ցնցող բան: Սա այն վայրն է, որտեղ թաղված էին ռազմագերիները, բայց ոչ միայն: Մենք նաև գտանք խաղաղ բնակիչների աճյուններ, ինչը մեզ համար կատարյալ անակնկալ էր»,-ասել է հետազոտական խմբի ղեկավարը:
Նրա խոսքով, նոր հայտնաբերված զանգվածային գերեզմանը ստեղծվել է 1941 թվականի դեկտեմբերին։ Այնտեղ հիմնականում թաղված են կարմիր բանակի ռազմագերիները։ Սակայն գիտնականները հայտնաբերել են նաև լեհական և բելգիական համազգեստի տարրեր, որոնք վկայում են այլ ազգությունների ռազմագերիների առկայության մասին:
Հայտնաբերված մնացորդների վրա մահապատժի հետքեր չեն հայտնաբերվել։
15:54 02.11.2024
Շտապ օգնության տեխնիկական վերազինումները կշարունակվենՇտապ օգնության ծառայությունում այսուհետ առավել ակտիվորեն կկիրառեն էլեկտրոնային գրանցման համակարգը, քանի որ ծառայությունում իրականացվում են տեխնիկական վերազինման և մեքենաների պարկի թարմացման աշխատանքներ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
15:43 02.11.2024
Թրա՞մփ, թե՞ Հարիս, ո՞ւմ կընտրեն ամերիկացիները. Հեռանկար բանավեճՄոլորակի թիվ մեկ գերտերությունն ընտրում է իր թիվ մեկ պաշտոնյային: Ինչպե՞ս դա կանդրադառնա Հայաստանի վրա: Ինչպիսի՞ն են Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի մոտեցումները հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել Բենիամին Պողոսյանը և Հակոբ Բադալյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
15:32 02.11.2024
Արտակագ դեպք՝ Շիրակի մարզում. տղամարդը պատանդ էր վերցրել իր կնոջը և սպառնացել կտրել նրա կոկորդըԵրեկ՝ նոյեմբերի 1-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ախուրյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ախուրյանի վարչական տարածքում գտնվող տներից մեկում տղամարդը պատանդ է վերցրել իր կնոջը և սպառնում է կոկորդը կտրել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ ոստիկաններն ու պարեկները […] ...
15:21 02.11.2024
Կառավարությունը հաստատել է Հայաստանի մինչև 2040 թվականի ժողովրդագրության ռազմավարությունըԿառավարությունը հաստատել է Հայաստանի մինչև 2040 թվականի ժողովրդագրության ռազմավարությունը. թեմայի մասին հարցազրույց՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ: ...
15:10 02.11.2024
ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովինԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն արդեն 3-րդ անգամ է` մասնակցում են Եվրոպական միության խորհրդարանների եվրոպական հարցերի հանձնաժողովների համաժողովին: Այս տարի այն անցկացվեց Բուդապեշտում` պայմանավորված Հունգարիայի` նախագահող երկրի լինելու հանգամանքով: Նախագահության ժամկետը 6 ամիս է, որից հետո ռոտացիոն կարգով այն փոխանցվում է հաջորդ երկրին: Հայաստանն այս հարթակում ունի հրավիրյալ-դիտորդ երկրի կարգավիճակ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում: ...