11:48 02.11.2024
Հոկտեմբերի 30-ին, գիշերվա ժամը 1.15-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է զանգահարել Դիլիջանի Կամոյի փողոցի մի բնակիչ և հայտնել, որ իր ավտոտնակը պայթել է: Մեկնել են բաժնի օպերատիվ խումբը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ղեկավարներ ու ծառայողներ:
Ըստ ահազանգող 65-ամյա տղամարդու` կեսգիշերից մոտ 25 րոպե անց իր հարևան 56-ամյա տղամարդը անհայտ պայթուցիչ է նետել իր քարե ավտոտնակ, որտեղ կայանված էր որդուն պատկանող «ՎԱԶ-21010» մակնիշի մեքենան: Ըստ ավտոտնակի տիրոջ` իրենց պատճառվել էր խոշոր չափերի վնաս:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հարևանը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:
Նույն օրը Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, 56-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Պարզվել է նաև, որ հարևանների միջև հողային հարցի շուրջ ծագած վեճն ունի յոթ տարվա պատմություն: Ու թեև 56-ամյա հարևանը հերքել է իր մասնակցությունը ավտոտնակի պայթեցմանը` օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել հակառակն ապացուցող փաստեր, և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը հսկող դատախազը բավարարել է:
Նույն օրը հարևանին մեղադրանք է առաջադրվել, և քրեական վարույթի շրջանակում նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ողորկափող երկու հրացան, մեկ օրինական որսորդական հրացան, որսորդական հրացանի բազմաթիվ փամփուշտ ու պարկուճ, վառոդ, պատրույգ, ինքնաձիգի դատարկ պահունակ, ինքնաձիգի պահունակի լիցքավորիչ, այլ զինամթերք:
56-ամյա տղամարդու նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել տնային կալանքը: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
13:58 02.11.2024
Այաթոլլա Ալի Խամենեին սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանովԻրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թել Ավիվը և Վաշինգտոնը պատասխան կստանան Իրանի և դիմադրության ճակատի դեմ իրենց գործողությունների համար։ «Թշնամիները՝ լինի դա Իսրայելի ռեժիմը, թե Միացյալ Նահանգները, անպայման կստանան ջախջախիչ պատասխան այն ամենի համար, ինչ նրանք անում են Իրանի, իրանական ազգի և դիմադրության ճակատի նկատմամբ»,-ասել է Խամենեին։ ...
13:46 02.11.2024
Գերմանիայում արագընթաց գնացքը մահացու վրաերթի է ենթարկել երիտասարդներիԳերմանիայի կենտրոնական Լանգենսելբոլդ քաղաքում երկու երիտասարդ է մահացել՝ ICE արագընթաց գնացքի վրաերթի ենթարկվելուց հետո, հաղորդել է Bild-ը։ «Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսին հասնելու համար մի խումբ տղամարդիկ՝ մոտ 7 հոգի, փորձել են հատել երկաթգծերը, ըստ երևույթին, չեն նկատել արագնթաց գնացքը: Նրանցից երկուսը զոհվել է»,- գրում է Bild-ը։ Շտապօգնության աշխատակիցները գրեթե անմիջապես փորձել են օգնություն ցույց տալ, սակայն […] ...
13:35 02.11.2024
Էրիկ տեն Հագը հրաժեշտի նամակ է հղել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հրաժեշտի նամակ է հրապարակել այն բանից հետո, երբ երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ին, հեռացվել է իր պաշտոնից։ «Սիրելի երկրպագուներ, թույլ տվեք սկսել շնորհակալությամբ։ Շնորհակալ եմ, որ միշտ աջակցել եք ակումբին։ Անկախ նրանից՝ խաղում էինք տնից հեռու, թե «Օլդ Թրաֆորդում» դժվար խաղում, ձեր աջակցությունը միշտ անսասան է եղել։ «Օլդ Թրաֆորդի» […] ...
13:20 02.11.2024
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում նոյեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 3-4-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-6, նոյեմբերի 4-6-ի գիշերը` ևս 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում նոյեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ին սպասվում է առանց տեղումների […] ...
13:10 02.11.2024
Լեհաստանում հայտնաբերվել է նացիստական ճամբարի բանտարկյալների զանգվածային գերեզմանԼեհաստանի հետազոտողները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական բանտային ճամբարից նախկինում անհայտ զանգվածային գերեզման են հայտնաբերել, հայտնում է RMF24 ռադիոկայանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Սթարգարդում հայտնաբերվել է զանգվածային գերեզման, որը պարունակում էր գրեթե 200 ռազմագերու մնացորդ: Մոտ 6 հազար մարդ չի փրկվել այնտեղից՝ գերի ընկած զինվորները, ինչպես նաև ապստամբության տապալումից հետո Վարշավայից վտարված քաղաքացիական անձինք (1944թ..)։ […] ...
13:00 02.11.2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանում և Գազայի հատվածում հարձակվել են 120 թիրախների վրաՎերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի և Գազայի հատվածի շուրջ 120 տարբեր թիրախների վրա։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածները հասցվել են լիբանանյան շիական «Հըզբոլլահ» կազմակերպության և Գազայում իշխող պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման թիրախներին։ Հարձակման ենթարկված թիրախների թվում եղել են հրթիռային կայաններ, զենքի պահեստներ […] ...